Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի որդուն ոստիկանություն են տարել

Հունվար 23,2014 16:48 Share

Aravot.am-ի տեղեկություններով, քիչ առաջ Գյումրու նախկին քաղաքապետի` Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակին տարել են ոստիկանություն` հարցաքննության:

Նրան Ոստիկանություն են տարել հոր իրավաբանորեն չգրանցված գրասենյակից:

ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից մեր այս տեղեկությունը հաստատեցին: «Բացատրություն է տալիս»,- ասաց Արմեն Մալխասյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Վարդան Ղուկասյանի որդին ընկերների հետ գնացել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի  տուն` սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցնելով նրա հասցեին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել