Օրվա լրահոսը
Ծծկեր երեխայով` նստացույց անողներ երիտասարդների կողքին (Տեսանյութ)
«Եթե ուզում են տրանսպորտը լավացնեն, գուցե գծատերերի եկամտի հաշվին լավացնեն, ոչ թե հասարակ ժողովրդի,որին շնչելու տեղ չեն տալիս, հիմա էլ ուզում են լրացուցիչ ինչ-որ բանի վրա տնտեսե՞նք, ի՞նչ վրա տնտեսենք»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց թարգմանչուհի Աշխեն Բախչինյանը, որն իր 4 անչափահաս երեխաների հետ, որոնցից մեկը նույնիսկ 1 տարեկան չկար, միացել էր Երեւանի քաղաքապետարանի դիմաց կազմակերպված
Պռոշյանցիները վիճում են, լարվածության համար մեղադրում ՀՀԿ-ին (Տեսանյութ)
«Գյուղը կիսել են երկու մասի՝ դաշնակ-աշնակ: Չէինք կարողանում գրասենյակ մտնել, էս ի՞նչ բան է: Լավ է ազատագրվանք: Ումի՞ց, Հրաչը շատ լավ նախագահ է եղել, բայց նրանից հետո, ժողովրդին կիսեցին երկու բաժին՝ դու էս ես, դու էն ես, կռիվ դավի, թշնամություն: Խնդրում եմ խաղաղացրեք, խնդրում եմ նախագահական ամբողջ կազմին, միլիցիաներին, դատարանին, դատավորներին: Էս սովխոզը միահամուռ աշխատող,
Ի՞նչ շահ ունեին գաջ քսողն ու էպոսագետը մահափորձը կատարելու եւ պատվիրելու մեջ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով մեղադրող Արամ Ամիրզադյանի ճառից հետո ճառով հանդես եկավ Հայրիկյանի ներկայացուցիչ, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: Նա իր ճառում ասաց, որ հանցագործների պատվիրատուների նպատակը քաղաքական գործչին, որը նախագահի թեկնածու էր, ֆիզիկապես ոչնչացնելն էր, որպեսզի դադարեցվի վերջինիս քաղաքական գործունեությունը. «Հայրիկյանը չգնաց ոճրագործների գծած ճանապարհով, այն է՝ հետաձգել
Մարդոյան. «Բացառվում է, որ առանց կարդալու մերժենք»
Այսօր հայ գիտնականները բողոքում են իրենց աշխատավարձից, դրամաշնորհների քիչ լինելուց կամ չլինելուց, իրենց գիտական զեկույցները մերժելուց, որ Գիտության Պետական Կոմիտեն առանց ուսումնասիրելու աշխատանքը մերժում է, փոխարենը ընդունում արտասահմանյան գիտնականի զեկույցները: Այսօր` հուլիսի 29-ին, «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ ասուլիս` «Ինչ խնդիրներ ունեն այսօր երիտասարդ գիտնականները» թեմայով: Ասուլիսի բանախոս Գիտպետկոմի գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ Լևոն
AFP. Արցախում զբոսաշրջիկներն իրենց ապահով են զգում
«Ֆրանս պրես» գործակալությունը, անդրադառնալով Արցախի զբոսաշրջությանը, գրում է` այժմ, երբ գնալով շատանում է Արցախի զբոսաշրջիկների քանակը` նրանք ասում են, որ պատերազմական պատկերների այլ կողմն են տեսնում: Ֆրանսիացի դեղագործ Ջորդան Նահումն ասում է, որ Արցախի մասին միայն արյունոտ անցյալից էր տեղյակ և իրեն զարմացրել է այն, ինչ տեսել է այնտեղ. «Մարդիկ շատ բաց են և հաճելի»,
Հ.Մ.Ը.Մ. 9-րդ խաղերում սպորտի պետական կառույցը պասիվ է
Այս օրերին Երեւանում եւ Արտաշատում ընթանում են Հ.Մ.Ը.Մ. 9-րդ խաղերը, որոնց, բացի Հայաստանից, մասնակցում են աշխարհի 16 երկրներից ժամանած շուրջ 650 հայ երիտասարդ մարզիկներ: Համահայկական նշանակություն ունեցող մարզական խաղերի մեկնարկը, կարելի է ասել, տրվեց Ազատության հրապարակում կազմակերպված բացման հանդիսավոր արարողությամբ եւ շքերթով: Սակայն զարմանալիորեն շքերթն ընդունելու արարողությանը չի մասնակցել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը,
Եղեգնաձոր քաղաքում նշվել է զորամիավորման ստեղծման 16-րդ տարեդարձը
Վայոց Ձորի մարզի մարզկենտրոնում` հուլիսի 28-ին հանդիսավոր պայմաններում նշվեց 4-րդ զորամիավորման կազմավորման 16-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ Եղեգնաձոր քաղաքում անցկացված զորահանդեսին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, զորամիավորումների հրամանատարներ, ՀՀ ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների բարձրաստիճան սպաներ և պետական այրեր: Ողջունելով հանրապետության տարբեր մարզերից ժամանած հյուրերին` ԶՈւ
Շտապօգնություն է կանչվել ամբաստանյալի համար
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվեց Արտուշ Հակոբյանի, Քյարամ Ամոյանի, Արման Դալլաքյանի, Արթուր Մանուկյանի, Սամվել Դավթյանի, Դավիթ Գալստյանի եւ մյուսների նկատմամբ հարուցված քրգործի դատաքննությունը: Նախագահողը տեղեկացրեց, որ հոգեբուժարանից հեռախոսով ստացվել է տեղեկություն այն մասին, թե ավարտվել է դատահոգեբանական փորձաքննությունը, եւ եզրակացությունն ուղարկվել է դատարան: Սակայն, ըստ նախագահող դատավորի, եզրակացությունը
Օգոստոսին մայրաքաղաքում կանցկացվի «Երևանյան ամառ» ծրագիրը
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող աշխատանքներին, հանձնարարել է, դրանց միասնական տեսքի ապահովման նպատակով, ակտիվացնել աշխատանքները շինհրապարակները համապատասխան պաստառներով և անհրաժեշտ այլ պարագաներով կահավորելու ուղղությամբ: Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը
Կապանում ստեղծված նախաձեռնող խումբը դիմել է ՀՀ թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին
Կապանում ստեղծված նախաձեռնող խումբը, որը հունիսի 17-ից մարզկենտրոնում ստորագրահավաք էր սկսել՝ ընդդեմ Կապանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը 25 տարով անհատույց օգտագործման իրավունքով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին տրամադրելու համայնքի ավագանու հունիսի 7-ին կայացրած որոշման, այժմ դիմել է ՀՀ թիվ 38 ԸԸՀ՝ տեղական հանրաքվեի միջոցով հարցին լուծում տալու համար: Ինչպես տեղեկացանք նախաձեռնող խմբից՝ «Պահանջում ենք Կապանի ջրամատակարարման կառավարումը «Հայջրմուղկոյուղի»
Ես քո կենդանի սուրն եմ, հայրենիք
-Ամենաշատը ու°մ ես կարոտել: -Մորս… Այս պատասխանն էին տալիս բոլոր այն զինվորները, որոնց հանդիպեցի ԼՂՀ պաշտպանության բանակի Մարտունու շրջանի զորամասում և մարտական դիրքերում, որտեղ առաջին հրամանատարը եղել է Մոնթե Մելքոնյանը: Զինվորական մեքենայով մտնում ենք զորամաս, յուրաքանչյուր զինվոր իր աշխատանքն ունի, զբաղված է մի բանով: Երկու տարի հարմարվում են մի կյանքի, ինչպես զինվորներն են նշում, որ
Արեգ Թադեւոսյան. «Այսօր նույն մարդիկ եւ մշակույթ են լուսաբանում եւ կարտոշկայի թեման»
Այսօր Աղվերանում բացվեց Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն ՀԿ-ի կազմակերպած դասընթացը՝ «Մշակութային լրագրության առանձնահատկությունները» թեմայով, որն իրականացվում է CAUCULT Կովկասյան մշակութային նախաձեռնությունների ցանց եռամյա ծրագրի շրջանակներում: Այն նախատեսված է մշակութային լրագրողների համար: Ծրագրի համակարգող Արեգ Թադեւոսյանը նշեց, որ նախատեսվում է մասնավորեցնել մշակույթի և միջմշակութային ուսուցման հասկացությունները, մշակութային լրագրության առանձնահատկությունները, ուսումնասիրել սոցիալական մեդիայի դերը
Աշոտ Մանուչարյան. «Հայաստանին կանգնեցրել են արհեստական ընտրության առաջ» (Տեսանյութ)
«Այո, հիմա Հայաստանին կանգնեցնում են ընտրության առաջ: Դա լրիվ արհեստական ընտրություն է»,-Aravot.am-ի հարցին` համամի՞տ է այն կարծիքին, որ ՀՀ-ին այժմ կանգնեցրել են Եվրասիական միություն, թե՞ Եվրամիություն ընտրության առաջ, այսպես պատասխանեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Շարունակելով թեման՝ նա շեշտեց. «ՀՀ իշխանությունն ու պետական համակարգն են կանգնած ընտրության առաջ, հայ ժողովրդին ընտրության առաջ չեն կանգնեցրել: Եթե
Աշխարհի ամենաբնակեցված կղզիները
1. Կարիբյան ծովում գտնվող Սանտա Կրուզ կղզին իր տարածքի հարաբերակցությամբ համարվում է ամենախիտ բնակեցված կղզին ողջ աշխարհում: Այստեղ մշտական բնակություն են հաստատել շուրջ 700 մարդ: Կղզում չկան սպորտային կոմպլեքսներ և գերեզմանոցներ, իսկ հուղարկավորությունները անց են կացվում կողքի` Մուկուրա կղզում: 3 շաբաթը մեկ Կոլումբիայից կղզի են ժամանում ռազմական նավեր` իրենց հետ բերելով խմելու ջրի պաշարներ:
Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանն այսօր Երևանում հանդիպել է օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին
Փաստաբան Ռուբեն Մարգարյանը, ով իրականացնում է Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարից հետո ՌԴ Քրեական օրենսգրքի 264 հոդվածի 4-րդ մասով մեղադրվող և այժմ «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանում գտնվող Հրաչյա Հարությունյանի պաշտպանությունը այսօր Երևանում հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի (լուսանկարում) հետ: Հարցերը, որոնք ուղղակիորեն վերաբերում էին քրեական գործի մանրամասներին, հասկանալի պատճառներով չեն ներկայացվել ԶԼՄ-ներին, իսկ ինչ վերաբերում
Էպոսագետի համար մեղադրողը պահանջում է 12 տարվա ազատազրկում
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական վիճաբանությունների փուլում Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով հանդես եկած մեղադրող Արամ Ամիրզադյանը միջնորդեց Վարդան Սեդրակյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման, Սամվել Հարությունյանին՝ 13 տարվա, Խաչատուր Պողոսյանին՝ 14 տարվա: Մեղադրողը հաստատված համարեց նախաքննությունն իրականացրած մարմնի, ինչպես նաեւ դատարանում գնահատված ապացույցները: Մեղադրողը հաստատված համարեց այն, որ այս տարվա հունվարի 31-ին
Պռոշյան գյուղում լարված մթնոլորտ է (Տեսանյութ)
«Ինձ էլ է հետաքրքիր, որ շուտ բացահայտվի սպանության գործը, Հրաչ Մուրադյանը իմ մարտական ընկերն է»,- այսօր Պռոշյան համայնքի գյուղապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց նորընտիր ՀՀԿ-ական գյուղապետ Արթուր Մուրադյանը: Հիշեցնենք, որ այսօր գյուղապետարանի միանգամից տասներեք աշխատակից աշխատանքից հրաժարվելու իրենց դիմումները ներկայացրին գյուղապետին՝ ի նշան սպանված գյուղապետի սպանության բացահայտման ձգձգման: Գյուղապետն էլ իր հերթին վստահեցրեց՝ ինքը տեղյակ
Դիլիջանի միջազգային դպրոցը հյուրընկալեց 30 երեխաների` 13 երկրներից
Դիլիջանի միջազգային դպրոցը հուլիսի 14-ից 28-ը իր ամառային ճամբարում հյուրընկալել էր 30 երեխաների 13 երկրներից, որոնց թվում էին նաեւ հայկական Սփյուռքի ներկայացուցիչներ: Ամառային ճամբարի կազմակերպման բոլոր ծախսերը հոգացել էր Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներ Վերոնիկա Զոնաբենդի եւ Ռուբեն Վարդանյանի RVVZ հիմնադրամը: Ամառային ճամբարի ընթացքում երեխաները զբաղվել են սոցիալական եւ բնապահպանական խնդիրների ուսումնասիրությամբ, որոնց արդյունքները ներկայացրեցին հուլիսի
Սա նաև Տարոն Մարգարյանի հաղթանակն էր
«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է դերասան Անդրանիկ Հարությունյանը: – Անդրանիկ, ի՞նչը ստիպեց Ձեզ միանալ Free car, «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիաներին: – Այս ակցիան ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական բնույթի էր, այստեղ դու ոչ թե ընտրությունների արդյունքներն էիր վիճարկում կամ ընտրակեղծիքների դեմ բողոքում, այլ զուտ քաղաքացիական ընդվզում էր անօրինական որոշման դեմ: Իրականում միշտ միացած ենք
«Ռեփս ուղղված էր Տարոն Մարգարյանին». իսպանաբնակ հայ ռեփերը՝ հայրենիքը լքելու մասին
Ո՞վ կպատկերցներ, որ Երևանում տրասպորտի գնի թանկացմումը կվերածվեր ոչ միայն իսկական տոն-փառատոնի, այլև կհամախմբեր և՛ Երևանցիներին, և՛ աշխարհի ամենատարբեր կետերում գտնվող հայությանը: Ամեն օր ֆեյսբուքյան անցուդարձն էլ ավելի էր թեժանում հայ օգտատերերի նոր գրառումներով և ամենաօրիգինալ ու ամենաթարմ լուսանկարներով: Գրեթե ոչ մի օգտատեր անտարբեր չէր անցնում խնդրի կողքով, յուրաքանչյուրը փորձում էր իր փոքրիկ, բայց և
Բաբկեն Պիպոյան. «Իրականում ամիսը 65 հազար դրամի «ամորտիզացիոն» ծախսեր չեն անում» (Տեսանյութ)
Գծատերերը 150 դրամի հիմնավորման համար ոչ ճիշտ հաշվարկներ են ներկայացնում ու մարդկանց գցում մոլորության մեջ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության մասնագետները հաշվարկել են ու պարզել, որ 92 դրամը լիարժեք բավարար է հասարակական տրանսպորտի ուղեվարձի համար, եւ որ 150 դրամը պարզապես ուռճացված թիվ է: Այսօր հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց, որ
Վրաերթի է ենթարկվել 7-ամյա տղա
Հուլիսի 27-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ներքին Շենգավիթի 5-րդ փողոցի թիվ 24/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Նախագահ Ջորջո Նապոլիտանոյին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության Նախագահ Ջորջո Նապոլիտանոյին՝ Իտալիայի հարավում տեղի ունեցած ավտոբուսի վթարի կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ մարդկային զոհերի և բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել: Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Նախագահ Ջորջո Նապոլիտանոյին և զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հայրիկյանն առաջարկում է բանակցությունների սեղանին դնել նոր թեզ (Տեսանյութ)
Այսօր Եռաբլուրում Պարույր Հայրիկյանը ներկայացրեց Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման նոր բանաձեւ՝ Մարդու իրավունքների տեսանկյունից։ Նա պատմեց 21 տարի առաջ այս օրը՝ հուլիսի 29-ին Աիմավան-6-ի դեպքերի մասին. «Հենց սկզբից մենք պայմանավորվել էինք մի բան, որ երբեք չենք օգտագործելու կռվող տղա եզրույթը, որովհետեւ ցանկացած կարգին մարդ, երբ հայրենիքին վտանգ է սպառնում, պիտի կռվի: Մեզ երաշխավորել էին, որ մենք
Արցախում շարունակվում է տարածաշրջանի ամենաարդիական ռազմական ուսումնարանի շինարարությունը (տեսանյութ)
Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում արդեն մեկ տարի է՝ ընդանում է ռազմավարական նշանակության օբյեկտի՝ հայազգի անվանի զորավարներ Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի շինարարությունը: Այդ անունները մոտ ապագայում սերտ առնչություն են ունենալու այն մարդկանց հետ, ում վիճակված է փոխել ողջ Կովկասի աշխարհաքաղաքական իրադրությունը: Հենց այստեղ բարձր մակարդակի վրա ռազմական հմտություններ կստանան ոչ միայն հայերը, այլև
Աշոտ Մանուչարյան. «Եթե անգամ ՀՀ-ն կառավարվում է մեկ կենտրոնից, ապա դա հաստատ Բաղրամյան 26-ը չէ» (Տեսանյութ)
«Մենք թութակի նման կրկնում ենք այն, ինչ մեզ թելադրում են»,-այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նա, սակայն նկատեց, որ փորձեր լինում են հակադրվելու այդ թելադրանքներին եւ որպես օրինակ բերեց տրանսպորտի թանկացմանը վերաբերող ընդվզումը, որը բարձրացրեց երիտասարդությունը. «Հուլիսին տեղի ունեցավ ճեղքման մի փորձ. չգիտես՝ ում ինչ խնդիր էր պետք լուծել,
Գեղանուշի պոչամբարի խնդրի հետ կապված՝ բաց նամակ է ուղարկվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար պարոն Արմեն Երիցյանին Հարգելի պարոն Երիցյան, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կարևորագույն մի խնդիր, որի մասին մեր կազմակերպությունը մի շարք անգամ բարձրաձայնել է և հանդես եկել հրապարակումներով: Կապանի տարածաշրջանում գործող Գեղանուշի պոչամբարը, որը ներկայումս շահագործվում է «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ (նախկին «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ) կողմից, կառուցված է արդեն գոյություն
Հայրիկյանի գործով ամբաստանյալը սպառնում է դահլիճում գտնվողին
Քիչ առաջ ընդհատվել է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստը: Ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանը սպառնաց դահլիճում գտնվող ինչ-որ մի երիտասարդի, «օլորել» նրա վիզը:Հնչեց անգամ հայհոյանք: Դատավոր Գագիկ Պողոսյանը ընդհատել է նիստը, դուրս հրավիրել երեք անձանց: Մանրամասները քիչ հետո:
Վարչապետն այցելել է «Նատֆուդ» մսամթերքի գործարան
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Նատֆուդ» մսամթերքի վերամշակման գործարան: ՀՀ կառավարության 2009 թ. որոշմամբ հավանության արժանացած ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությանը տրվել էր ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու թույլտվություն: Արդյունքում ընկերությունը Երևանի Նոր Նորք համայնքում կառուցել է մսամթերքի վերամշակման ժամանակակից գործարան, որի համար պահանջվող ներդրումը կազմել է շուրջ 26 մլն ԱՄՆ դոլար (շուրջ
Ի նշան բողոքի՝ հրաժարական են տալիս
Պռոշյան համայնքի գյուղապետարանի ողջ աշխատակազմը որոշել է հրաժարվել աշխատանքից՝ ի նշան ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության չբացահայտման: Այս պահին գյուղապետարանի աշխատակիցները նորընտիր գյուղապետ Արթուր Մուրադյանին են պատրաստվում ներկայացնել իրենց հրաժարականի դիմումները: «Մոտ չորս ամիս անցել է մեր գյուղապետի սպանությունից, եւ դեռ գործի բացահայտման ուղղությամբ ոչ մի ակներեւ աշխատանքներ չենք նկատում:Այս քայլով փորձում ենք առաջին քայլը