Լրահոս
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյան. «Եթե մի շենք ուզում են քանդել՝ աչքաթող են անում, ինքնիրեն սկսվում է փլուզվել»

Հունվար 23,2014 14:26

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, որ այսօր հյուրընկալվել էր «Հայացք» մամուլի ակումբում, հերթական անգամ բարձրացրեց «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ճակատագրի հարցը:

Պարոն Մինասյանը վստահ է, որ Սովետական ժամանակների լավագույն մոդեռնիստական աշխատանքներից մեկը՝ «Զվարթնոցի» հին համալիրը, դեռ ռեսուրսներ ունի ապրելու եւ ծառայելու: Կարելի է այն լրիվ այլ նպատակով օգտագործել, վերանորոգել, վերապրոֆիլավորել եւ պահպանել, սակայն ոչ մի դեպքում չքանդել, քանի որ դրանով մենք անվերադարձ կշրջենք մեր պատմության էջերից մեկը:

«Աշխարհը բազմաթիվ օրինակներ ունի, թե ինչպես են օգտագործվում հին, բազմամյա շենքերը, անգամ լքված կայարաններ, պահեստներ… Որեւէ այլ նպատակի համար օգտագործում են, բայց չեն քանդում, որովհետեւ դա պատմություն է: Անընդհատ քանդելով մեր ունեցածը՝ ո՞ւր կհասնենք»,-մտահոգված է ճարտարապետը:

Պատասխանելով հարցին, թե՝ քաղավիացիայի վարչության պետը միանշանակ պնդում է, որ շենքը պիտի քանդվի, քանի որ սեյսմակայուն չէ, եւ շատ վատ վիճակում է, պարոն Մինասյանը նկատեց, որ անգամ լավագույն շենքը, բարձիթողի վիճակում գտնվելով, չխնամվելով, տարիների ընթացքում քանդվում է. «Այդ շենքը, կարծում եմ, որ սեյսմակայուն է, որովհետեւ նման խոշոր կառույցներ անելու ժամանակ մի քիչ ավելի լուրջ էին մոտենում կոնստրուկցիաներին: Գուցե շենքի որոշ հատվածներ վտանգավոր են, բայց դա կապված չի կառույցի հետ, դրանք խնդիրներ են, որոնք յուրաքանչյուր շենքի հետ կարող է պատահել: Շինությունը խոցելի բան է, եթե որեւէ շինություն չեք պահպանում, չեք խնամում քսան եւ ավելի տարի, ինքնաբերաբար սկսում է փլուզվել: Հայտնի բան է՝ եթե ուզում են քանդել որեւէ շենք, ուղղակի աչքաթող են անում…»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031