Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը կդրոշմավորի. ապրանքները կթանկանան, չեն թանկանա` տերը չի (Տեսանյութ)

Հունվար 23,2014 16:16

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դրոշմավորման ենթակա ապրանքները, որոնց վերաբերյալ այսօր ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց, չեն թանկանա:

Պարոն Միրումյանին լրագրողները հիշեցրին գարեջրի եւ զովացուցիչ ըմպելիքների դրոշմավորումը, որից հետո այդ երկու ապրանքատեսակներն էլ թանկացան եւ, ըստ էության, սպառողի գրպանից վճարվեց դրոշմավորման գումարը, որի համար հարկային մարմիններին վճարել էր արտադրողը:

Նշենք, որ այսօր ՀՀ կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանը   հավանություն տվեց «Առեւտրի եւ ծառայությունների մա­սին» օրենքում փոփոխություններ կատարելուն, որի համաձայն, կդրոշմավորվեն մի շարք փաթեթավորված ապրանքներ: Ըստ կառավարության պատասխանատուների, դրոշմավորման եղանակով կրճատվում է ստվերը:

Ինչ վերաբերում է գարեջրի եւ զովացուցիչ ըմպելիքների թանկացմանը, ապա պարոն Միրումյանն ասաց, որ այդ ապրանքները թանկացել են այլ պատճառներով:

Վախթանգ Միրումյանի պատասխանը` տեսանյութում

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան says:

    Էս Միրումյանին Ար հեռուստաընկերությունը մի անգամ շատ ճիշտ ձեւով ներկայացրեց…բայց դրանից ինչ փոխվեց որ: Ասում-խոսում ենք էլի…. չինովնիկ, լրագրող, ես, դու…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031