Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը պահանջում է ապացուցել, որ Արեւիկ Միրզոյանն իր սիրուհին է եղել

Դավիթաշեն -Աջափնյակ վարչական շրջանների դատարանում շարունակվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի հայցի քննությունը: Սուրիկ Խաչատրյանը Սամվել Հարությունյանին դատի է տվել լրատվամիջոցներով իրեն զրպարտելու համար: Այսօր նախնական դատական նիստում Սուրիկ Խաչատրյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը հստակեցրեց թե Aravot.am-ի հրապարակումներից որտեղ են զրպարտչական արտահայտությունները՝ «Սուրիկ Խաչատրյանը կրակել է իրենից հղի սիրուհու

Սեյրան Օհանյան.«Մենք ունենք հերոսներ, օրվա հերոսներ մեզ պետք չեն»

Պաշտպանության նախարարն այսօր հրավիրած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ այս տարին հայտարարել է «Փողոցային բարքերի դեմ պայքարի տարի»: «Գոյություն ունեցող մեր բացթողումների եւ տարբեր տիպի հանցագործությունների հիմքում ընկած են միջանձնային հանցագործությունները:Մեծ ջանքերի գործադրման կրկնապատկման հետ մեկտեղ նաեւ դպրոցների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, մշակութային ոլորտում, իրավապահ մարմինների հետ ակնկալում ենք  հասարակության եւ ձեր աջակցությունը, վատ արժեքային

Интерфакс. Արտակարգ դրություն մտցնելու հարցը արտահերթ նիստում չի քննարկվի. Ռադայի խոսնակ

Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Ռիբակը հայտնել է, որ հունվարի 28-ի արտահերթ նիստում Ուկրաինայում արտակարգ դրություն մտցնելու հարցը չի քննարկվելու, օրակարգում լինելու է երկրում քաղաքական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու հարցը: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Արտահերթ նիստում մեկ հարց է քննարկվելու՝ այսօրվա ստեղծված իրավիճակը: Այն բավական բարդ է, և կքննարկվի Ուկրաինայի քաղաքական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու հարցը»,

Հայկական դիվերսանտների պակա՞ս կա, թե՞ խնդիրը քանակի մեջ չէ (Տեսանյութ)

«Հիմա մենք դիվերսանտների հսկայական բանակ պիտի ունենայինք: Իհարկե, մենք ունենք լավ պատրաստված մասնագետներ, լավ պատրաստված այն աստիճան, որ կարող են գնալ Մեհրիբան Ալիևայի բարձի վրա վարդ դնեն ու անխափան վերադառնան: Բայց մենք պետք է ունենանք դիվերսանտների հսկայական բանակ, որ անհրաժեշտության դեպքում մինչև Ստամբուլ արգելափակեն թուրքական բանակը»,-այսօր հայտարարեց հետախույզ Վովա Վարդանովը` անդրադառնալով ՀՀ բանակի արդիականացման հիմնախնդիրներին:

Շարունակվում են տանիքների ձյան և սառցալեզվակների հեռացման աշխատանքները

Մայրաքաղաքում շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ ընթանում են նաև բազմաբնակարան շենքերի տանիքներից ձյան, սառցալեզվակների և ջրորդաններում գոյացած սառույցի հեռացման աշխատանքները: Առաջնային նպատակը քաղաքացիների անվտանգ անցուդարձի ապահովումն է: Երևանի քաղաքապետարանին տեխնիկապես, ինչպես նաև հրշեջ փրկարարների ներգրավմամբ աջակցում է ԱԻՆ Երևանի փրկարարական ծառայությունը: Զուգահեռաբար, ընթանում են Հանրապետության հրապարակի միջնահատվածի ձյան մաքրման աշխատանքները: Կուտակված ձյունը տեղափոխվում է համապատասխան վայր:

Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Վահան Դավթյանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Անցկացված մրցույթի արդյունքներով՝ խորհուրդը քննարկել և Վահան Դավթյանին հաստատել է Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում: Վահան Դավթյանը մինչ այդ աշխատել է որպես ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Քիմիայի բաժնի

Lenta.ru. «Բերկուտ»-ը կրակում է նույնիսկ տարբերանշանով լրագրողներին

Կիևի բախումների ընթացքում իրենց աշխատանքը կատարելիս արդեն ավելի քան 40 լրագրող է տուժել: Թեմային անդրադարձել է «Լենտա.ռու»-ն՝ նշելով, որ որոշ լրագրողներ ասում են, թե պատահաբար են ընկնում «Բերկուտ»-ի ձեռքը, իսկ ոմանք կարծում են դիտավորություն է և դա արվում է կամ վախից, կամ կատաղությունից, կամ վերևից ստացած հրամանից: Լրատվականը նշում է, որ հիմնականում տուժում են լուսանկարիչներն

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում խոսելու է Իրաքում եզդիների նկատմամբ կիրառվող հալածանքների մասին

Արդեն մի քանի տարի է, ինչ  «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը փորձում է բարձրաձայնել Իրաքում եզդիների նկատմամբ կիրառվող հալածանքների մասին: «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը մի քանի տարի է այս հարցի վերաբերյալ աշխատանքներ է իրականացնում:Հայաստանում կազմակերպությունը կազմակերպել է ցուցահանդեսներ, բողոքի ակցիաներ, որպեսզի որևէ կերպ լսելի դարձնի խնդիրը: Կազմակերպությունը փորձում է նաև այս խնդիրը

Ալավերդցին մեղադրվում է 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ

Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների առաքումն արտերկիր երկու անգամ էլ կանխվեց. «Փաստինֆո»

Մաքսանենգության փորձի, իրացնելու և առանց իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության երեքդրվագանոց գործով ԻԻՀ քաղաքացու վերաբերյալ կայացվեց մեղադրական դատավճիռ: Ըստ «Փաստինֆո»– ի,  Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ հունվարի 13-ի դատավճռով 40-ամյա ամբաստանյալ Էդվին Յեֆիկյանը մեղավոր է ճանաչվել երկուական դրվագներով` ՀՀ քրեական օրենսգրքի 34-215-րդ հոդվածի 2-րդ մասով, 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով,

ՀՀ գլխավոր դատախազի դիրքորոշումը չի փոխվել, այլ հակառակը

Դատախազության նախորդ տարվա գործունեության մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած հաղորդման շուրջ Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հունվարի 22-ի նիստում ծավալված քննարկումների և զանգվածային լրատվամիջոցներով տարածված հրապարակային մեկնաբանությունների վերաբերյալ հայտնում ենք. ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Ազգային Ժողովում, դեռ  իր թեկնածության քննարկման ժամանակ է դրական արտահայտվել և ողջունել դատախազության աշխատանքի տարեկան հաշվետվություն ներկայացնելու վերաբերյալ ԱԺ նախագահ

Կիևում այդքան էլ սարսափելի չէ, բայց հեղափոխություն է. բլոգեր

Կիևի բնակիչների մեծ մասը ոչ մի անհարմարություն չի զգում: Պատկերացրեք Նավալնին գրավի Կարմիր հրապարակը ու վրաններ դնի:

ՀՀ նախագահը չմնա՞ց իր բարձրության վրա, ո՞րը կլինի Քոչարյանի պատասխանը (Տեսանյութ)

«Ճիշտն ասած, ես կարծում էի, որ Սերժ Սարգսյանը ձեռնպահ կմնա ուղղակիորեն միջամտելու այս բանավեճին և իր համար կապահովագրի շահեկան մի իրավիճակ, երբ ինքը կհայտնվի թագավորի դերում, որը չի շտապում իր գահը զիջելու»,-Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս կարձագանքի «Առավոտի» հարցին ի պատասխան ՀՀ նախագահի արձագանքին Քոչարյան-Սարգսյան հեռակա բանավեճի մասին, այսպիսի կարծիք հատնեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Հանրապետության ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24–ին` ժամը 15.30–ի դրությամբ, հանրապետության  ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման  և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայություն  

«Իսկ դուք համոզվա՞ ծ եք, որ ներսում ատկատներ չկան». Մանվել Բադեյանը կենսաթոշակային բարեփոխումների մասին (Տեսանյութ)

«Խոշոր աֆյորա է»,-այսպես բնութագրեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կենսաթոշակային բարեփոխումները: Պարոն Սարգսյանի դիտարկմամբ` եթե 25 տարի  ու տարեկան 150 միլիոն դոլար ստանալու է մի կազմակերպություն եւ 25 տարի որեւէ պարտավորություն չունի, բացի նրանից, ինչպես ասաց պարոն Սարգսյանը, պտտացնելու է այդ գումարները, անհասկանալի վիճակ է: «Յա էշը կմեռնի, յա` էշատերը: Հետո, եթե այդ 150

Տեղի ունեցավ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը

«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի այսօրվա նիստում, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, քննարկվեց եւ հաստատվեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2013թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը: Նշվեց, որ ՊՈԱԿ-ի 2013թ-ի փաստացի մուտքերը կազմել են 402,7 մլն դրամ, որից  232,4 մլն դրամը` պետբյուջեից, 180,2 մլն դրամը`  ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված միջոցներն են: Անդրադարձ եղավ

Դավիթ Շահնազարյան. «Սերգեյ Նիգոյանը մարտի 1-ի 11-րդ զոհն է» (Տեսանյութ եւ ֆոտոշարք)

Խաղաղ երթ ու մոմավառություն Ուկրաինայի դեսպանատան առաջ

Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի շուրջ

Վերջին շաբաթվա ընթացքում, դժբախտաբար, իշխանությունների եւ հասարակության միջեւ դիմակայությունը հատեց թույլատրելիի սահմանը, ցուցարարների հանդեպ գործադրված բիրտ ուժի հետեւանքով եղան զոհեր:

Դիլիջան քոլեջի աշակերտները հնարավորություն կունենան կրթությունը շարունակելու աշխարհի առաջատար համալսարաններում

UWC Դիլիջան քոլեջն իր դռները կբացի 2014 թ. սեպտեմբերին: Առաջին ուսումնական տարում կընդունի 90 աշակերտ, որոնց 90%-ը կսովորի անվճար՝ բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ:

Եթե Հայաստանում եւ Ղարաբաղում լինեն ժողովրդավարական իշխանություններ…

Ի՞նչ է կատարվում Արցախի շուրջ, ինչպե՞ս կարող է լուծվել Ղարաբաղի խնդիրը: «Դեմ առ դեմ» հաղորդաշարում թեման քննարկում են Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը եւ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը: Արամ Աբրահամյան.- Այս շաբաթ Հայաստանի եւ Ղարաբաղի սահմաններում մեծացել էր լարվածությունը, հարեւան երկրի ոտնձգություններն ավելացել էին: Իսկ Փարիզում հանդիպում են Հայաստանի եւ

Մաեստրոյի հիշատակին…

Հայ արդի երաժշտարվեստը ծանր և անդառնալի կորուստ կրեց: 2014 թ. հունվարի 10-ին կյանքի 59-րդ տարում հանկարծամահ եղավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, մաեստրո Արամ Ղարաբեկյանը: Մեզանից հեռացավ ինքնատիպ ու տաղանդաշատ մի արվեստագետ, որի կյանքն ու գործունեությունը հայրենիքին ու հայրենական մշակույթին անմնացորդ նվիրումի փայլուն օրինակ էին: Արամ Ղարաբեկյանը ծնվել է 1955 թ. հուլիսի 4-ին

Մեր թերի հավատքը եւ ջուրը՝ անկեղծ

Ելնելով այն սկզբունքից, թե նա, ով ամեն տեղ է ապրում, նշանակում է՝ ոչ մի տեղ չի ապրում, թերեւս նշանակում է նաեւ, որ նա ծնվել է, բայց չունի ծննդավայր, սովորել է դպրոցում, բայց չունի դպրոցական ընկերներ, ծառայել է բանակում, բայց բանակի ոչ մի ընկեր չունի, հավատացյալ է ներկայանում՝ ընդունելով ցանկացած կրոն, քանի դեռ այն սննդարար է,

Ադրբեջանի օդուժը թռիչքներ է կատարում շփման գծի երկայնքով. «Ազատություն» ռադիոկայան

Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի օդանավերը թռիչքներ են կատարում շփման գծի երկայնքով: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  APA լրատվական գործակալության այս տեղեկատվությունը հաստատել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:  

ՌԴ-ում ներգաղթյալների մնալու կարգի փոփոխությունը լուրջ քաղաքական պատճառներ ունի

Ըստ Արթուր Սաքունցի՝ օրենքի չկիրառման, բացառությունների դիմաց պահանջվելու է քաղաքական, տնտեսական կախվածություն ՌԴ-ից 2014թ. հունվարի 1-ից փոխվել է Ռուսաստանի Դաշնությունում մնալու կարգը: ՌԴ-ում ուժի մեջ են մտել «Ռուսաստանի Դաշնությունից ելքի եւ Ռուսաստանի Դաշնություն մուտքի մասին» եւ «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները: Համաձայն նոր կարգի՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած՝ ՌԴ

«Ես ունեմ հայրենիք, բայց չունեմ պետություն»

Հայաստանում բիզնեսը, տունը կորցրած Հրաչյան, որն այժմ բնակվում է Ֆրանսիայում, կվերադառնա հայրենիք, եթե մարդիկ օրենքով պաշտպանված լինեն «Մեր էս քյարթու մտածելակերպով պետություն չենք դառնա: Այ, օրինակ՝ այսօր ծխախոտիս մնացորդը երբ գցեցի եւ աղբամանը չընկավ, կռացա եւ վերցրի, այնտեղ կանգնած մարդիկ քմծիծաղ տվեցին, եւ ես դրանից կոմպլեքսավորվեցի, ինչը որ Եվրոպայում չկա: Այնտեղ երբեք քեզ վրա չեն

Դատավորները կենսաթոշակ կստանա՞ն

«Նախագահն իրավունք չունի դատավորների սոցիալական վիճակը վատթարացնելու, մեր անկախության երաշխիքը վերացնելու»,-ասում են դատավորները: Երեք օր առաջ Սեւանի վարչական դատարանի դատավորին կենսաթոշակի ուղարկեցին: Թոշակ են նշանակել 47 հազար դրամ: Կենսաթոշակների հետ կապված կռիվը հասավ նաեւ դատավորներին՝ բացառությամբ Սահմանադրական դատարանի դատավորների: ՀՀ նախագահն իր հանձնարարականում գրել էր՝ ՍԴ անդամների կենսաթոշակները բարձրացնել «անհրաժեշտությունից ելնելով»: Իմ զրուցակից դատավորները չգիտեն,

Չինարիի գյուղապետ. «Մերոնք թուրքերի պորտները տեղը դրեցին» Ադրբեջանական զինուժը գնդակոծել է նաեւ Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը հայտնեց, որ ադրբեջանական գնդակոծությունը շարունակվել է ժամը 22-ից մինչեւ գիշերվա ժամը 4-ը: Տների տանիքները որոշ վնասներ են կրել:

Շախմատի պատանի աշխարհի չեմպիոնը հյուրընկալվել է քաղաքապետին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է շախմատի աշխարհի չեմպիոն 12-ամյա Արամ Հակոբյանին: Իմաստուն խաղի պատանի չեմպիոնն իր հաղթանակը գրանցել է Արաբական Միացյալ Էմիրություններում 2013-ի դեկտեմբերին անցկացված շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հրավերի և հյուրընկալության համար՝ Արամ Հակոբյանը խոստացել է զարգացնել հաջողությունն ու միշտ բարձր պահել Երևանի պատիվը՝ նորանոր հաղթանակներ գրանցելով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն

«Մերժված ատենախոսություն չենք ունեցել»

ԵՊՀ 015 մասնագիտական խորհրդի դիտարկումները Քանի որ «Առավոտին» տված հարցազրույցում ԲՈՀ-ի նախագահի տեղակալ Ատոմ Մխիթարյանը հայտնել էր, թե տնտեսագիտության ոլորտի ատենախոսություններն ամենաշատն են ԲՈՀ-ի կողմից վերադարձվում եւ անորակ ատենախոսությունների մեղավորը ինչ-որ տեղ խորհուրդներն են, որոշեցինք մեկնաբանություններ ստանալ ԵՊՀ 015 մասնագիտական խորհրդից: Համեմատության համար նշենք, որ տնտեսագիտության ոլորտում աստիճաններ շնորհող ԵՊՀ 015 խորհրդում 2012թ. պաշտպանվել է

Չուխաջյանի «Կարինեն» «վերադառնում» է

Հունվարի 25-26-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերետի առաջնախաղը: Շուրջ 30 տարի զրկված էինք առաջին հայկական օպերետը՝ «Կարինեն» դիտելու հաճույքից: Սա այն դեպքում, երբ թուրքերը մինչ օրս իրենցն են համարում Չուխաջյանին, ասելով, թե 19-րդ դարի կեսերին հենց նա Կոստանդնուպոլսում ստեղծեց «Կարինե» առաջին օպերետը, հետեւաբար Չուխաջյանը թուրքական օպերետի հիմնադիրն

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031