Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Վահան Դավթյանը

Հունվար 24,2014 16:09 Share

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Անցկացված մրցույթի արդյունքներով՝ խորհուրդը քննարկել և Վահան Դավթյանին հաստատել է Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում:
Վահան Դավթյանը մինչ այդ աշխատել է որպես ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Քիմիայի բաժնի պետ: Ունի գործունեության մեծ փորձ նաև հասարակական ոլորտում:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել