Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան.«Մենք ունենք հերոսներ, օրվա հերոսներ մեզ պետք չեն»

Հունվար 24,2014 16:28
Seyran Ohanyan

Պաշտպանության նախարարն այսօր հրավիրած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ այս տարին հայտարարել է «Փողոցային բարքերի դեմ պայքարի տարի»: «Գոյություն ունեցող մեր բացթողումների եւ տարբեր տիպի հանցագործությունների հիմքում ընկած են միջանձնային հանցագործությունները:Մեծ ջանքերի գործադրման կրկնապատկման հետ մեկտեղ նաեւ դպրոցների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, մշակութային ոլորտում, իրավապահ մարմինների հետ ակնկալում ենք  հասարակության եւ ձեր աջակցությունը, վատ արժեքային համակարգի, փողոցային բարքերի արմատախիլ անելու գործում:

Մենք պետք է չթողնենք, որ փողոցային արժեքները եւ դրանց կրողները դառնան մեր օրվա հերոսը:Մենք ունենք իրական հերոսներ: Այսօր քսանամյա հայ պատանին կյանքի գնով պաշտպանում է ոչ միայն իր համածառայողներին մեր նենգ հակառակորդից, այլեւ պաշտպանում է մեզ համար ամենաթանկը` մեր հողը, մեր ճշմարտությունը, մեր արդարությունը, հայրենիքի եւ նախնիների պատիվը»,-ասաց նախարարը:
Նա հավաստեց, որ  նախարարությունն իր վրայից չի հանում գլխավոր պատասխանատվությունը՝ իբրեւ ռեժիմային կառույց, կատարելով «վերադաստիարակման խնդիրը»:

Նախարարը խոստացավ, որ բանակը զտիչ դերակատարություն է ունենալու՝ քաղաքացիական հասարակությունից ստանալով ավելի լավ զինվորների, նորակոչիկների:
Վաղը ռազմական կոլեգիայի նիստի ընթացքում կամփոփվեն արդյունքները, կխրախուսվեն օրինակելի զորամասերը, զինծառայողները .«Մենք դափնիների վրա չենք նիրհում, սառնասրտորեն վերլուծում ենք բացթողումները, թերությունները»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031