Լրահոս
Օրվա լրահոսը

Ալավերդցին մեղադրվում է 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ

Հունվար 24,2014 16:00

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, ընթանում է 22-ամյա Լ. Նալբանդյանի դատաքննությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության` Ալավերդի քաղաքի բնակիչ  Լ. Նալբանդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով 21 տարին լրացած անձ, անցած տարվա նոյեմբերին, սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ:

Լ. Նալբանդյանը նախկինում դատված չի եղել:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031