Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական դիվերսանտների պակա՞ս կա, թե՞ խնդիրը քանակի մեջ չէ (Տեսանյութ)

Հունվար 24,2014 16:21

«Հիմա մենք դիվերսանտների հսկայական բանակ պիտի ունենայինք: Իհարկե, մենք ունենք լավ պատրաստված մասնագետներ, լավ պատրաստված այն աստիճան, որ կարող են գնալ Մեհրիբան Ալիևայի բարձի վրա վարդ դնեն ու անխափան վերադառնան: Բայց մենք պետք է ունենանք դիվերսանտների հսկայական բանակ, որ անհրաժեշտության դեպքում մինչև Ստամբուլ արգելափակեն թուրքական բանակը»,-այսօր հայտարարեց հետախույզ Վովա Վարդանովը` անդրադառնալով ՀՀ բանակի արդիականացման հիմնախնդիրներին:

Շարունակելով միտքը՝ նա շեշտեց. «Այսօր այն դարը չէ, որ մենք միայն պարսատիկով կռվելով պետք է հաղթենք ադրբեջանական բանակին: Ցանկացած զինվորի մահ հարյուր մարդ է հեռացնում հայկական բանակից: Այնինչ, երբ ասում ենք, որ զինվորը բանակում պետք է պարապ չմնա, առավոտից երեկո վերցնում նրանց տարածքը մաքրել են տալիս»:

Aravot.am-ը նշված հիմնախնդիրները փոխանցեց  «Արևելք» ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Ափինյանին: Նա չհամաձայնեց վերոնշյալ դիտարկումների հետ ու պնդեց հետևյալը. «Նման տեսակետ ունենալու համար անհրաժեշտ են փաստային լուրջ համադրումներ: Եթե դուք կարողանում եք համեմատաբար հանգիստ մնալ այն իրավիճակում, երբ իրոք հակառակորդը որոշակի գործողություններ է ձեռնարկում իրականացնելու և կոտրելու թե մարտական հոգին, թե դիրքապահների զգոնությունը, և փաստացիորեն մերոնք հակադարձում են հակառակորդին, արդյոք դա չի՞ վկայում այն մասին, որ մենք ունենք լավ պատրաստված բանակ և լավ զորակազմ: Թուրքական դիվերսանտներին ետ են մղել մեր բանակի ընդամենը հասարակ զինվորները, որոնք նման մարտական պատրաստվածություն չունեն: Ուստի ես չեմ ընդունում այն կարծիքները, որոնք ուղղված են մեր զինուժը վարկաբեկելուն, դրա նկատմամբ  թերահավատության տարածմանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031