Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատի պատանի աշխարհի չեմպիոնը հյուրընկալվել է քաղաքապետին

Հունվար 24,2014 14:02 Share

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է շախմատի աշխարհի չեմպիոն 12-ամյա Արամ Հակոբյանին: Իմաստուն խաղի պատանի չեմպիոնն իր հաղթանակը գրանցել է Արաբական Միացյալ Էմիրություններում 2013-ի դեկտեմբերին անցկացված շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հրավերի և հյուրընկալության համար՝ Արամ Հակոբյանը խոստացել է զարգացնել հաջողությունն ու միշտ բարձր պահել Երևանի պատիվը՝ նորանոր հաղթանակներ գրանցելով:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ, շնորհավորելով շախմատի 12-ամյա աշխարհի չեմպիոնին և նրա մարզչին՝ Արարատ Սաղաթելյանին, մաղթել է մարզական նոր նվաճումներ և իր պատրաստակամությունն է հայտնել ըստ ամենայնի աջակցել պատանու մարզական հաջողությունների զարգացմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել