Օրվա լրահոսը
Հայտնաբերվել է 25 տարի անց
1989 թ. հունիսի 22-ի երեկոյան 1969 թ. ծնված Արթուր Անտոնյանը մի խումբ անձանց հետ Գուգարք գյուղի խնձորի այգում կացնի բազմաթիվ հարվածներով սպանել էր նույն գյուղի բնակիչ, տասնհինգամյա Վահագն Հարությունյանին: Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերով /ներկայիս քր օր-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ մասերով/, խափանման միջոց
Ի՞նչ վիճակում են Գյումրու կիսաքանդ հանրակացարանում վարակված երեխաներն ու 23-ամյա կինը (Տեսանյութ, ֆոտոշարք)
Գյումրու Գարեգին Նժդեհ 2-րդ հասցեի հանրակացարանի 4-րդ հարկում, որը քիչ-քիչ մարդկանց գլխին է թափվում, այստեղ աստիճաններով բարձրանալն անգամ վտանգավոր է, Մուրադյանների 11 անչափահաս երեխաներից 5-ն ու նրանց հարսը` 23-ամյա Աիդա Ստեփանյանը, վարակվել են մաշկաբորբով: Լիաննա Մուրադյանի պատմելով, իր 3 ու եղբոր 1 երեխան վարակվել են եղբոր կնոջից` Աիդա Ստեփանյանից: Վերջինս ներկայացմամբ էլ, իր մոտ հիվանդությունը
Ստյոպա Սաֆարյան. Գալուստ Սահակյանը թո՛ղ իր իշխանությանը հորդորի համեստ ապրել
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր կայքում հրապարակել է տարեվերջյան հուշանվերների համար կատարված ծախսերը: Ըստ այդ հրապարակումների՝ ՀՀ կառավարության աշխատակազմը պետական բյուջեից ծախսել է 5.7 մլն դրամ միայն նախորդ տարվա նոյեմբեր ամսին, հիմնականում՝ հուշանվեր-խմիչքների վրա: Այդ կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ արդյունավետ չի համարում այդ ծախսը: Նա կարծում է, որ այդ
Նոր զարգացումներ՝ հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի գործից
«Մենք այսօր եղել ենք Կարմիր խաչում, նամակ ենք տվել, որպեսզի փոխանցեն Հակոբին»,-Aravot.am-ին տեղեկացրեց ադրբեջանաղարաբաղյան սահմանին գերեվարված ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանի մայրը՝ Գայանեն: Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանը, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով պատահաբար հատելով շփման գիծը, հայտնվել էր ադրբեջանական զորքերի պահպանության տարածքում և գերեվարվել վերջիններիս կողմից: Հակոբի եղբայրը՝ Հարութ Ինջիղուլյանը երեկ
Արժանի էի Արոնյանին պարտվելուն. Նակամուրա
Աշխարհի երրորդ ուժեղագույն շախմատիստ Հիկարու Նակամուրան մեկնաբանել է հունվարի 15-ին Վեյկ ան Զեեում Լևոն Արոնյանից կրած պարտությունը: Թվիթերի իր էջում Ամերիկան ներկայացնող գրոսմայստերը գրել է, որ ինքն արժանի էր այդ պարտությանը. «Միանգամայն արժանի էի այսօրվա պարտությանը, սակայն շախմատում երբեմն մի փոքր բախտդ բերում է: Հնարավորություններն առավելապես օգտագործելու ժամանակն է», – գրել է նա՝ ավելացնելով, որ
Անվճար բուժօգնության ակցիաներից 2013թ.-ին ավելի քան 8000 քաղաքացի է օգտվել
Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում 2013 թվականի ընթացքում քաղաքապետարանի կողմից նախաձեռնվել և իրականացվել են անվճար բուժօգնության տարբեր ակցիաներ, որոնց շրջանակում անվճար բուժօգնություն են ստացել մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ: Մասնավորապես, 2013 թվականի մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում «Ձեզ համար կանայք» խորագրով ակցիայի շրջանակում համաբուժարաններ է դիմել ավելի քան 6000 կին: Հայտարարված առողջապահական միամսյակի ընթացքում 2427 կին ուղեգրվել
Սուրիկ Խաչատրյանի Գորիսում կազմակերպած կերուխումը ձախողվել է
«Նրան չի հաջողվելու նախկին դիրքերը վերականգնել: Գորիսեցիներն այլեւս չեն ցանկանալու մնալ լիսկայության լծի տակ»:
Հով արեք սարեր ջան, հով արեք٫ իմ դարդին դարման արեք
Գագիկ Հախվերդյան, ես ուրախ եմ٫ որ դուք որպես «զտարյուն Հայ քրիստոնյա» փորձում եք Ձեր գործած մեղքերի համար թողություն խնդրել: Եթե մեջբերում եք Աստվածաշնչից ` աշխատեք չվրիպել։ Լավ է միշտ ընթերցել Ավետարանը٫ անգիր իմանալ, բայց և չբավարարվել այդքանով٫ այլ ապրել կյանքով , որպեսզի տարիների ընթացքը բերի իմաստության: Ավետարանն ասում է. մանանեխի հատիկի չափ հավատք ունենալն ավելի
«Որեւէ սրբություն չունեն». Արամ Սարգսյանը՝ Արամ Հարությունյանի հայտարարության մասին
«Ընդհանրապես չեմ ուզում այդ տեսակին քննարկել: Ուզում են, որ բանավեճի մեջ մտնես, որ իրենք գործոն դառնան, որ գնան Ռոբից փող ստանան: Անիմաստ բան է՝ ես իրենց փող ապահովող չեմ»:
Ադրբեջանը Թուրքիայից հակատանկային հրթիռներ կգնի. «Ազատություն» ռադիոկայան
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Ադրբեջանը Թուրքիայից հակատանկային կառավարվող հրթիռների UMTAS и OMTAS համակարգեր կգնի: Ինչպես տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր ռազմական աղբյուրները, ներկայումս անցկացվում են այդ հրթիռների փորձարկումներ ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ: Հրթիռները արտադրող ROKETSAN ընկերության ներկայացուցիչների վկայությամբ՝ ադրբեջանցի զինվորականները բարձր են գնահատել երկու համակարգերի որակը: Թուրքական ընկերության ներկայացուցիչները նաև հայտնել են, որ «Ադրբեջանի ռազմական կառույցներից
Վարույթն իրականացնող մարմինը կթույլատրի՞ կալանավորին կերակրել իր շանը, թռչունին, կատվին, կովին…
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 140 հոդվածի 2-րդ կետի մասին քչերը գիտեն: Դրա կիրառումն անհնար է Հայաստանի Հանրապետությունում, գրեթե չի կիրառվում: Այս մասին հիշել էր արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Այվազյանն իր հայտարարության մեջ, որն ուղարկել էր Aravot.am-ին.«Անձը, որի գույքն արգելանքի վերցնելու հետեւանքով , ինչպես նաեւ քրեական վարույթն իրականացնող մարմնի այլ գործողությունների հետեւանքով մնացել
405.77 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունվարի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 8,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.77 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.75 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ
«Վտանգավոր է անգամ Ռ. Քոչարյանի պասիվությունը»ю Ա1+
Վտանգավոր է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունը, այլեւ պասիվությունը»,-անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին շրջանի ակտիվությանը՝ «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանը։ «Ինքը 1998թ-ից իր գոյությամբ կոտրել է Հայաստանի հանրապետության ողնաշարը։ Ինքը եղել է ՀՀ քաղաքացու անվտանգության երաշխավորը, սակայն իր նախագահության տասը տարիների ընթացքում բազմաթիվ լուրջ սպանություններ են եղել՝ Հոկտեմբերի 27 է եղել,
Ջինա Սարգիզովա. «Կառուցելով մեր քաղաքները` մենք չենք մտածում հաշմանդամություն ունեցող անձանց մասին»
Ըստ նրա` հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը խոչընդոտում են կարծրատիպերը, գիտելիքի պակասն ու առաջարկի ու պահանջարկի անհամապատասխանությունը:
«Պաշարման մեջ ըլլալով, Հալեպում ամեն ինչը տակավին էժան էր, քան այսօր Հայաստանում». սիրիահայ. «Մեդիալաբ»
Վիգեն Քաբաքյանն ընդամենը երկու ամիս առաջ է Հալեպից տեղափոխվել Հայաստան, ու չնայած, ինչպես ինքն է ասում, այստեղ ապրուստը թանկ է, որոշել է հաստատվել հայրենիքում: Ասում է՝ Հայաստանից ոչ մի այլ երկիր չի պատրաստվում մեկնել, միայն կվերադառնա Հալեպ, եթե պատերազմը վերջանա: «Անշուշտ, սիրում ենք Հայաստանը, բայց մենք ապրելու հեշտ պայմաններում սովոր ենք, կվերադառնանք Սիրիա, եթե պատերազմը
Ոստիկանությունը վերջապես հաստատեց 3 օր առաջ Գյումրու նախկին քաղաքապետի թաղամաս այցելելու մասին
Ինչպես տեղեկացրել ենք, հունվարի 13-ին ՀՀ ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչության աշխատակիցները մայրաքաղաքից այցելել էին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թաղամաս` Սլաբոդկա: Ոստիկանությունը, այդ թվում Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, որն, ի դեպ, այդ պահին արձակուրդում էր, բոլոր լրատվամիջոցներով կտրականապես հերքել էր Գյումրու նախկին քաղաքապետի տունը խուզարկելու փաստը: Այսօր տեղի ոստիկանության պաշտոնյաներից մեկը
Հարց Գառնիկ Իսագուլյանին. «Դու նախագահի հետ հաճախ ես Աֆրիկաները որսի գնում, ասա՝Քոչարյանը վերադառնալո՞ւ է» (Տեսանյութ)
«Գառնիկ, դու նախագահի հետ հաճախ ես Աֆրիկաները որսի գնում, ասա` Քոչարյանը վերադառնալո՞ւ է, իմանանք ինչ համազգեստ հագնենք»,-Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը այսպիսի հարց հղեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին: Նա էլ պատասխանեց, թե երկրորդ նախագահի ներկայացուցիչը կամ մամուլի խոսնակը չէ: Այնուհետև պատասխանեց ՀՀԿ շրջանակներից հնչող այն կարծիքներին, թե Գառնիկ Իսագուլյանը, որպես Ռոբերտ Քոչարյանի խոսափող,
Վարույթ է ընդունվել կալանավոր Ռ. Մ.-ի կողմից դատարանի բակից փախուստի դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի քննչական բաժանմունքում ՀՀ ՔՕ 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արդարադատության նախարարության «Արթիկ» ՔՀԿ-ի կալանավոր, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Մուշի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով` ՀՀ ՔՕ
Կիևյան կամրջի վրա մերկասառույցի պատճառով տեղի ունեցած ավտովթարի բացառիկ տեսանյութը. shamshyan.com
shamshyan.com -ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է հունվարի 15-ին Կիևյան կամրջի վրա առաջացած մերկասառույցի պատճառով Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվում այլ ավտոմեքենաների, ինչի հետևանքով վիրավորներ են եղել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ հունվարի 15-ին՝ Ժամը 19:40-ի սահմաններում, Կիևյան կամրջի միջնամասում բախվել էին Երևանի բնակիչներ, 31-ամյա Եղիշե Մանուկյանի վարած Mercedes մակնիշի 32
«Բանավեճի ակումբը» պատրաստվում է նոր խաղաշրջանին
Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի անդամ «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպության առաջարկությամբ անցկացված «Բանավեճի ակումբը», որն առաջին խաղաշրջանն ամփոփել էր դեկտեմբերի 27-ին, հունվարի 10-ից հայտագրում է նոր խաղաշրջանի մասնակիցներին։ Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանի խոսքով՝ առաջին խաղաշրջանում շատ լավ արդյունք է արձանագրվել, թիմերը հետաքրքիր, բովանդակալից բանավեճեր
Արեւմուտքը Սերժ Սարգսյանին սպառնո՞ւմ է քրեական բացահայտումներով
«Կատարյալ անհեթեթություն է: Մառազմը մեկնաբանության կարիք չունի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`անդրադառնալով Los Angeles Weekly պարբերականի հունվարի 2-ի հրապարակմանը , որն արտատպել էր Civilnet.am-ը: Հիշեցնենք, որ հոդվածում շոշափվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունը`թմրամիջոցների, ադամանդների, միջազգային ինտրիգների ոլորտում: Այսօր այս առիթով «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանն էլ ասաց, որ իր
Շմոլ գազից թունավորվել և կորցրել է գիտակցությունը
Հունվարի 15-ին, ժամը 13.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1993 թ. ծնված Լաուրա Մ.-ն: Պարզվել է, որ նա թունավորվել է տան լոգարանում` շմոլ գազից, ինչի հետևանքով կորցրել է գիտակցությունը և վայր ընկել հատակին` ստանալով «ձախ ուսահոդի սալջարդ, ձախ ակնակապիճի սալջարդ, կապտուկ, ձախ հոնքի
Գագիկ Բեգլարյանը տեղում ստուգեց ճանապարհների անցանելիությունը
Վերջին օրերի առատ ձյան հետևանքով ավտոճանապարհների անցանելիությունը, ճանշինների աշխատանքը տեղում ստուգելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այցելեց Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր: Յուրաքանչյուր մարզում ճանշինների ղեկավարները նախարարին զեկուցեցին իրենց կողմից սպասարկվող ճանապարհների մաքրման աշխատանքների ընթացքի, առկա խնդիրների և դժվարությունների մասին: ‹‹Աղ ու ավազի, համապատասխան տեխնիկայի և անհրաժեշտ աշխատուժի խնդիր չկա››,- նշեցին նրանք, ապա
Ադրբեջանուհուն Լյուբիկ Չիբուխչյանի ձոնը քննադատվել է
Ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաեւային Տավուշի մարզպետի խորհրդական, Հայաստանի գրողների միության անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լյուբիկ Չիբուխչյանի գիրք-ձոնը Տավուշի մարզում քննադատության է արժանացել: Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի նախագահ Սամվել Բեգլարյանն այս առնչությամբ ասաց. «Ինչպես կարելի է գիրք ձոնել մի երգչուհու, ով Լյուբիկին դուր եկած «Ա բլբուլ» տեսահոլովակում զետեղել է վանդակի մեջ սոխակ՝ որպես
Կարճ ժամանակում կվերականգնվի անձնագրային ծառայություների մատուցման բնականոն ընթացքը
Կարճ ժամանակում կվերականգնվի անձնագրային ծառայություների մատուցման բնականոն ընթացքը Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ անձնագրային և վիզաների վարչությունում, տարածքային անձնագրային ծառայություններում ոչ աշխատանքային ռեժիմի, ինչպես նաև մեկօրյա ժամկետով համակարգը սնուցող ինտերնետային կապի խափանման պատճառով ծառայություններում առաջացել են դիմող քաղաքացիների հերթեր: ՀՀ ոստիկանությունը հավաստիացնում է, որ կարճ ժամանակում կվերականգնվի անձնագրային ծառայություների մատուցման բնականոն ընթացքը: Պատճառված ժամանակավոր
Նախարարությունը վերահսկում է
ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ` Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հասցեում գտնվող հանրակացարանի հիվանդների առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով Շիրակի մարզ են մեկնել ՀՀ ԱՆ գլխավոր մաշկավեներաբան Կարեն Բաբայանը և ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Տեղի մասնագետների հետ կազմակերպվել և իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն, որի արդյունքում հաստատվել է մաշկի թարախաբշտիկային հիվանդություն (պիոդերմիա) ախտորոշումը և նշանակվել է բուժում:
Ոստիկանները «գույքագրե՞լ» են ակտիվիստներին
Այսօր Հանրապետության հրապարակում Կուտակային կենսաթոշակային նոր օրենքի դեմ ավտոերթ անցկացնող քաղաքացիներին անհայտ է` ինչու են ոստիկանները գրանցել բոլորի մեքենաների պետհամարանիշները: «Պատճառը չգիտենք, բայց կատակում ենք` ոստիկանները գույքագրում էին անում»,- ասաց Լեւոն Հարությունյանը,- «Խախտում անող չի եղել այնտեղ, չեմ կարծում իրավախախտում գրանցելու համար գրանցեին, եթե խախտում էլ գրանցեն, կբողոքարկենք: Ինձ թվում է վերցնում էին պետհամարանիշները, որ
ԵՄ-ն հրապարակել է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը. «Ազատություն» ռադիոկայան
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Եվրամիությունը հրապարակել է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ամբողջական տեքստը: Այդ մասին Twitter-ի իր էջում երեկ երեկոյան հայտնել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, հավելելով, թե տեքստը հրապարակում են՝ հաստատելու Եվրամիության առաջարկների շահավետությունը Ուկրաինայի համար և ցրելու փաստաթղթի վերաբերյալ առկա «առասպելները»: Հիշեցնենք՝ Ուկրաինայի իշխանությունները Ասոցացման համաձայնագիրը ստորագրել հրաժարվելուց հետո հայտարարեցին, որ երկրի տնտեսությունը
«Զորակն» հիմնադրամը պնդում է, որ «Հայազնը» կեղծում է
Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ «Հայազն կուսակցություն» կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում առկա են անհիմն մեղադրանքներ՝ զրպարտող ու կեղծ տեղեկություններ «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամի թիմի և հիմնադրամի գործունեության մասին։ Այս պահին մենք քայլեր ենք ձեռնարկում իրավական հարթությունում խնդրի լուծման ուղղությամբ։ Միաժամանակ իրավական գործընթաց է նախապատրաստվում մեր հիմնադրամի բարի համբավը զրպարտությամբ ու կեղծիքներով վարկաբեկելու փորձը
Ռոբերտ Քոչարյանի կերպարից` ընդդիմադիր ստեղծելու փնտրտուքներում (Տեսանյութ)
Ներկայումս շատ է խոսվում այն մասին, թե քաղաքական ուժերն արդեն պատրաստվում են ընտրություններին, և Ռոբերտ Քոչարյանից ուզում են ընդդիմադիր կերպար ստեղծել`դաշտը լցնելու համար: Սակայն ԲՀԿ-ական շրջանակներից հնչում են մեկնաբանություններ, թե նման բան չկա, և Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները «մտահոգ մարդու» քննադատություններ են: Օրինակ` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը հայտարարում է. «Ես չեմ կարծում, որ երկրորդ նախագահի


















































