Լրահոս
Օրվա լրահոսը

Հարց Գառնիկ Իսագուլյանին. «Դու նախագահի հետ հաճախ ես Աֆրիկաները որսի գնում, ասա՝Քոչարյանը վերադառնալո՞ւ է» (Տեսանյութ)

Հունվար 16,2014 17:00

«Գառնիկ, դու նախագահի հետ հաճախ ես Աֆրիկաները որսի գնում, ասա` Քոչարյանը վերադառնալո՞ւ է, իմանանք ինչ համազգեստ հագնենք»,-Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը այսպիսի հարց հղեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին: Նա էլ պատասխանեց, թե երկրորդ նախագահի ներկայացուցիչը կամ մամուլի խոսնակը չէ:

Այնուհետև պատասխանեց ՀՀԿ շրջանակներից հնչող այն կարծիքներին, թե Գառնիկ Իսագուլյանը, որպես Ռոբերտ Քոչարյանի խոսափող, երկար չի ձգի, քանի որ չունի այդքան ունակություններ` մի դեպքում մի տրամաբանությամբ է հանդես գալիս, մյուս դեպքում` այլ: Պարոն Իսագուլյանը պատասխանեց. «Գալուստ Սահակյանին խնդրում եմ օրինակներ բերել, որ ես մի դեպքում մի բան եմ ասում, մյուս դեպքում` այլ տրամաբանությամբ: Իսկ ես բազմաթիվ օրինակներ ունեմ Գալուստ Սահակյանի մասին: Նայեք նրա հայտարարությունները սեպտեմբերի 3-ից առաջ և հետո: Նրանք հաճախ չգիտեին էլ ինչ հարց է քննարկվում, բայց քանի որ հրամանը կար, դա պետք է անեին: Իսկ իմ դիրքորոշումից վախենում էին, թե այդ ինչպես է, որ նախագահի ներկայացուցիչը խորհրդարանում դեմ է գնում նախագահի գծին: Իմ հրաժարականը բազմաթիվ նման խնդիրների հետ է կապված եղել: Բայց Սերժ Սարգսյանը եղել ու մնում է իմ լավ ընկերը: Իսագուլյանը նույն Իսագուլյանն է` առանց փոփոխության»:

Պարոն Իսագուլյանը նաև անդրադարձավ ՀՀ էներգետիկայի նախարարի կեցվածքին ու ասաց. «Արմեն Մովսիսյան, նախ հրաժարական տայիր այն ժամանակ, եթե գտնում էիր, որ այդ փաստաթղթերը լավը չեն: Վերջապես մեր պաշտոնյաները պիտի հասկանան, որ մինիստր աշխատելը միայն այն չէ, որ իջնեն ավտոյից, դռները բացեն, թիկնապահները ձեռքները դնեն գլուխներին, որ փափուկ գլուխները չկպչեն մեքենայի վերնամասին: Մինիստր աշխատելը նաև հակաճառելն է, սկզբունքները պահելը»:

Ազատ Արշակյանը, խոսելով Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին, ասաց. «Ռոբերտ Քոչարյանը ընդհանրապես չի ուզում հեռանալ քաղաքականությունից: Իսկ այն կարգավիճակում, որ Քոչարյանը ուզում է մնալ, դա նախագահի կարգավիճակն է, բայց երկրում կա նախագահ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031