Լրահոս
Օրվա լրահոսը

Վարույթ է ընդունվել կալանավոր Ռ. Մ.-ի կողմից դատարանի բակից փախուստի դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

Հունվար 16,2014 16:56 Share

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի քննչական բաժանմունքում ՀՀ ՔՕ 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արդարադատության նախարարության «Արթիկ» ՔՀԿ-ի կալանավոր, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Մուշի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով` ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցանք կատարելու համար մեղադրվող Ռ. Մ.-ն 2013 թվականի դեկտեմբերի 23-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասոթյան դատարանի բակից դիմել է փախուստի:
Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել