Լրահոս
Օրվա լրահոսը

Կիևյան կամրջի վրա մերկասառույցի պատճառով տեղի ունեցած ավտովթարի բացառիկ տեսանյութը. shamshyan.com

Հունվար 16,2014 16:53

shamshyan.com -ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է հունվարի 15-ին Կիևյան կամրջի վրա առաջացած մերկասառույցի պատճառով Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվում այլ ավտոմեքենաների, ինչի հետևանքով վիրավորներ են եղել:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ հունվարի 15-ին՝ Ժամը 19:40-ի սահմաններում, Կիևյան կամրջի միջնամասում բախվել էին Երևանի բնակիչներ, 31-ամյա Եղիշե Մանուկյանի վարած Mercedes մակնիշի 32 UL 399 համարանիշի, 41-ամյա Գևորգ Մկրտչյանի վարած Opel մակնիշի 48 UT 444 համարանիշի և 38-ամյա Արայիկ Թադևոսյանի վարած Գազ 32213 մակնիշի 0742 S համարանիշի ավտոմեքենաները: Պարզվել էր, որ վթարի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Opel-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 24-ամյա Նարգիզ Գալստյանը, 28-ամյա Ռուբեն Հովհաննիսյանը և 25-ամյա Մարինե Խալաթյանը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031