Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը Թուրքիայից հակատանկային հրթիռներ կգնի. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 16,2014 17:40

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  Ադրբեջանը Թուրքիայից հակատանկային կառավարվող հրթիռների UMTAS и OMTAS համակարգեր կգնի:

Ինչպես տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր ռազմական աղբյուրները, ներկայումս անցկացվում են այդ հրթիռների փորձարկումներ ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ:

Հրթիռները արտադրող ROKETSAN ընկերության ներկայացուցիչների վկայությամբ՝ ադրբեջանցի զինվորականները բարձր են գնահատել երկու համակարգերի որակը: Թուրքական ընկերության ներկայացուցիչները նաև հայտնել են, որ «Ադրբեջանի ռազմական կառույցներից մեկը» հետաքրքրություն է ցուցաբերել Cirit հակատանկային հրթիռների նկատմամբ:

APA-ն նշում է, որ միջին հեռահարության OMTAS հրթիռի գործողության շառավիղը 4 կիլոմետր է, իսկ մեծ հեռահարության UMTAS հրթիռինը՝ 8 կիլոմետր: UMTAS-ը կարելի է տեղադրել տրանսպորտային միջոցների, անօդաչու թռչող սարքերի, ուղղաթիռների վրա:

Արման Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031