Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանավեճի ակումբը» պատրաստվում է նոր խաղաշրջանին

Հունվար 16,2014 16:48

Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի անդամ «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպության առաջարկությամբ անցկացված «Բանավեճի ակումբը», որն առաջին խաղաշրջանն ամփոփել էր դեկտեմբերի 27-ին, հունվարի 10-ից հայտագրում է նոր խաղաշրջանի մասնակիցներին։ Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանի խոսքով՝ առաջին խաղաշրջանում շատ լավ արդյունք է արձանագրվել, թիմերը հետաքրքիր, բովանդակալից բանավեճեր են անցկացրել։

««Բանավեճի ակումբը» միջազգային պրակտիկա ունեցող բանավեճ-քննարկումներով խաղ է, որին մասնակցող երիտասարդները սովորում են գրագետ բանավիճել։ Նման խաղեր կան տարբեր բուհերում, երիտասարդական կազմակերպություններում. մեր անցկացրած «Բանավեճի ակումբը», անշուշտ, տարբերվում է որոշակի յուրահատկություններով։ Նոր խաղաշրջանում ժյուրիում ներգրավելու ենք մշակութային, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող հանրահայտ անձանց։ Նշեմ նաև, որ, թիմերի ձևավորումից հետո՝ խաղերի բուն շրջանի մեկնարկից առաջ, արդեն կազմված դասախոսական խումբը ոչ ֆորմալ կրթության եղանակով անցկացնելու է թրեյնինգ-դասընթաց, որի միջոցով երիտասարդները կծանոթանան բանավեճի էթիկայի կանոններին, կվարժվեն ժամանակի կառավարմանը, բանավիճելիս տրված ժամանակն արդյունավետ օգտագործելուն, հարցերը դիպուկ ձևակերպելուն, տեղում արագ կողմնորոշվելուն և այլն։ Այսպիսով, Բանավեճի ակումբը» մի գործիք է, որի միջոցով մենք օգտակար ենք լինում, որ երիտասարդները կարողանան ակտիվ լինել, ինքնադրսևորվել, ներկայացնել իրենց մտքերը, տեսակետը, մտահոգությունները, սովորեն քննարկելու տեխնոլոգիաները»,- նշել է Սամվել Մերթարջյանը։

Հունվարի 10-ից 16-ը մասնակցության արդեն շուրջ 30 հայտ է ներկայացվել: Հայտերն ընդունվում են մինչ հունվարի 31-ը։ Խաղաշրջանին նախորդող թրեյնինգ-դասընթացները կմեկնարկեն փետրվարի 15-ին։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031