Օրվա լրահոսը
Մայրաքաղաքում շարունակվում է փողոցների և բակային տարածքների լուսավորության ծրագիրը
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, լուսավորման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Ոլորտի պատասխանատուների առջև խնդիր է դրվել արտաքին լուսավորությամբ ապահովել շահագործման հանձնվող բոլոր փողոցները, բակերը, այգիներն ու պուրակները: Երևանի 2013թ. զարգացման ծրագրերի համաձայն՝ մայրաքաղաքի լուսավոր փողոցների ցանկը կհամալրվի ևս 14-ով: Տարեսկզբից մեկնարկած ծրագրի շրջանակում 9 փողոցներում արդեն ավարտվել է
Մոտ ապագայում Հունաստանում ու Իտալիայում հակահայ նախաձեռնությունների պակաս չի լինի
ԵՄ-ի «Հարավային միջանցք» նախագիծը նպատակ ունի դիվերսիֆիկացնել Արեւելքից ստացվող էներգակիրների աղբյուրներն ու հաղորդակցության ուղիները: 2000-ականներին նախատեսվում էր այս ծրագիրն իրականացնել «Նաբուկկո» նախագծի միջոցով: Ենթադրվում էր Ադրբեջանի տարածքից սկիզբ առնող գազատարով Կասպից ծովի ավազանից գազ տեղափոխել Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Ավստրիայի տարածքով մինչեւ Գերմանիա: Ավելի ուշ պարզվեց, որ «Նաբուկկո»-ի իրականացումը զուտ տնտեսապես արդարացված չէ. չգտնվեց
Մեկ ամսում չորս անգամ մտել է նույն առանձնատունը
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Մարաշի բաժանմունքի ծառայողները Չարենցի փողոցի թիվ 151 հասցեից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Նարեկ Պ.-ին: Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ հունիս ամսվա ընթացքում իր մոտ եղած մուտքի դռան բանալիով չորս անգամ բացել է Չարենցի փողոցում գտնվող առանձնատներից մեկի դուռը և հափշտակել 200
«Բրյուսելում հումորն ավելի լավ են հասկանում, քան Մոսկվայում»
Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպանորդ Պետր Մարեշը: – Իր անկախության 20-ամյա պատմության ընթացքում Հայաստանը կոմպլեմենտար քաղաքականություն է վարել, ինչը արդեն կարծես թե անհնարին է դառնում, քանի որ մի կողմից՝ բավականին ակտիվ բանակցություններ են ընթանում ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ՝ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում, մյուս կողմից՝ ստեղծվելիք
Սահմանագոտում անհանգիստ է, գիշերը երթեւեկել են սահմանը շրջանցող ճանապարհով
Ադրբեջանցի զինյալները կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ Հուլիսի լույս 17-ի ողջ գիշերը միջպետական ճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածում երթեւեկել են ոչ թե սահմանին մոտ ձգվող միջպետական, այլ սահմանագոտին շրջանցող, Հարսնաքարով ձգվող լեռնային ճանապարհով: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը մեզ հայտնեց, որ իր տվյալներով՝ հուլիսի 16-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում Բաղանիսի տարածքում ադրբեջանցի զինյալները կրակ են բացել հայ
Գագիկ Ծառուկյանի գազալցակայանների աշխատանքները կկասեցվե՞ն
Էկոնոմիկայի նախարարությունը խոստանում է տուգանել եւ կասեցնել առանց բաշխիչ աշտարակների գազալցակայանները 2008 թվականին, երբ կառավարությունը որոշում ընդունեց հանրապետության բոլոր գազալցակայաններում տեղադրել բաշխիչ աշտարակներ, սա պիտի բացառեր լցակայաններում կեղծարարությունը, գազի բալոններում ավել ճնշմամբ գազ լիցքավորելն ու, որ ամենակարեւորն է, ապահովեր մեքենաների անվտանգությունը, քանի որ բաշխիչ աշտարակ ունենալու դեպքում ավել ճնշմամբ գազ լցնելն ուղղակի անհնար է: Կառավարությունը որոշումն
ԻԱԿ-ը դատարանում հաղթեց Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը
2013 թ.-ի հունիսի 26-ին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերջ դրեց ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության դեռևս անցյալ տարի սկիզբ առած դատական գործին` ուժի մեջ թողնելով ԻԱԿ-ի օգտին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը: ՀԴԿ-ն անպատասխան էր թողել 2012 թ.-ի ապրիլի 25-ին ԻԱԿ-ի ուղարկած հարցումը, ինչպես նաև
Ընդմիշտ՝ ձեր Մարիա Դիվանյան
Հայկական բալետային արվեստի երախտավորներ, անվանի մենապարողներ Հովհաննես Դիվանյանի եւ Ելենա Պավլիդիի դուստրը՝ Ազգային օպերային թատրոնի մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մարիա Դիվանյանը երեկ Էգինայի դերապարով հանդես եկավ Յուրի Գրիգորովիչի խորեոգրաֆիայով Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետային ներկայացման մեջ, որը նվիրված էր Մարիայի բեմական-ստեղծագործական գործունեության 20-ամյակին: Անվանի մենապարուհին զբաղված է թատրոնի խաղացանկային բոլոր ներկայացումներում, հյուրախաղերով էլ հանդես է եկել
«Հասե՜ք, կերա՜ն, թալանեցի՜ն…»
Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենը չի հերքում, որ փաստաթղթային ձեւակերպումների մեջ խախտումներ կան: «Առավոտին» Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի որոշ աշխատակիցներ (ոչ դերասաններ) հայտնեցին, որ իրենց թատրոնի շուրջ կրքեր են եռում: Ասվածն էլ մանրամասնեցին, թե որքան էլ տարօրինակ է, այդ կրքերը բացահայտվում են ոչ թե թատրոնի ներսում, այլ կողքից: Ըստ մեր
«Ինչ եք անելու ապագայում. գաղթելու եք ու դեռ էլի եք գնալու…»
Նախագահի երիտասարդական մրցանակին արժանացած արձակագրի որոշ երկերում առկա է ընդգծված քաղաքական ենթատեքստ Արձակագիր, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի արժանացած (2011թ.) Լիլիթ Կարապետյանի ստեղծագործությունների մասին նրա տարեկիցների ու ճանաչված գրչակիցների կարծիքը մեկն է՝ երիտասարդ ստեղծագործողի հերոսները կարծես ապրել են մարդկության ամբողջ պատմությունը՝ սկզբից էլ առաջ ու վերջից հետո: Գրողական եւ հասուն վարպետությամբ հեղինակը վկայագրում է իր հերոսներին պատճառած
Կազանի ունիվերսիադան հաջողված է Հայաստանի համար
Հայաստանի ուսանողական հավաքականը երեկ Կազանում ավարտեց մրցելույթները 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում Չնայած երեկոյան մեր վերջին մասնակիցը՝ հունահռոմեական ըմբիշ, Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկիտա Մելնիկովի հետ եզրափակիչ գոտեմարտում վիճարկելու էր ունիվերսիադայի չեմպիոնական տիտղոսը 96 կգ քաշային կարգում, այդուհանդերձ, անկախ այդ պայքարի արդյունքից, արդեն իսկ կարելի է արձանագրել, որ Հայաստանում ուսանողական սպորտն
Ռոք երաժիշտները և «Ռեինկարնացիայի» «Երևանը»
«Հայարդ» խմբի հարվածահար Արթուր Մկրտումյանը, ճիշտ է, դեռ չի դիտել տեսահոլովակը, բայց կարծում է, որ սպառնալիքները ուղղակի խոսակցություններ են և բոլորի հետ էլ կարող է պատահել, իսկ համանման խնդիրներ բարձրացնելու ապագա պլանների մասին Արթուրը նշեց. «Չեմ ուզում գաղտնիքները բացել, միայն կարող եմ ասել, որ մենք ավելի լուրջ խնդիր ենք պատրաստվում բարձրացնել մեր նոր տեսահոլովակում»:
Անիրավ պետությունների պատկերը
Մենք սովորություն ունենք ամեն ինչից ազգային ողբերգություն սարքելու՝ վախ, ազգը ինչ օրի է հասել, ախ, հայի բախտը, վայ, էդ թուրքերը, էդ ռուսները… Մեզ, կարծես թե, պատրվակ է պետք՝ մեզ դժբախտ զգալու եւ աշխարհի անարդարությունից բողոքելու: Այդ ամենի համար լավ առիթ է վերջերս Պոդոլսկի մերձակայքում տեղի ունեցած վթարը, որը 18 մարդու կյանք խլեց, եւ այն, որ
Ոստիկանները ձերբակալեցին բնակարանագողին
Հուլիսի 11-ին Մեծավան գյուղի մի բնակչուհի ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում էր տվել, որ մուտքի դուռը կոտրելով՝ հոր` Պրիվոլնոյե գյուղում գտնվող տնից գողացել են մոտ 600.000-800.000 դրամ: Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է 1987 թ. ծնված Գուրամ Խ.-ն, որի տան խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 720.000 դրամ: Գուրամ Խ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: ՀՀ
Գաղտնի փականով դանակի հարված՝ վիճաբանության ժամանակ
Հուլիսի 13-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ «աջ ուսահոդի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է ընդունվել 1989 թ. ծնված Հրաչ Ս.-ն՝ հայտնելով, որ վնասվածքը ստացել է իրենց տան մուտքի աստիճաններից ընկնելու հետևանքով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է աշխատավայրում՝ 1992 թ. ծնված Արմեն Խ.-ի հետ վիճաբանության ժամանակ,
Հայ վարորդի հետ կապված միջադեպը քաղաքական որոշո՞ւմ է, թե՞ ճնշում ՀՀ-ի նկատմամբ (Տեսանյութ)
«Մեր ուսումնասիրությունները թույլ են տալիս եզրակացնել, որ անձին հիվանդանոցից նման տեսքով դատարան բերման ենթարկելը անհրաժեշտ և համաչափ չէր այդ պահի համար, մանավանդ, որ Հրաչյա Հարությունյանը փորձ չէր արել խուսափել նախաքննական մարմիններից, կամ խաթարել նախաքննության ընթացքը»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով հայ վարորդի հետ կապված ՌԴ-ում տեղի
National Geographic. Իրաքցի հայ քահանան մտահոգ է՝ Թուրքիան կփակի՞ ջրի ճանապարհը
Ցեղասպանությունից փախչելով՝ 1923թ. հայերը եկեղեցի կառուցեցին Թուրքիայի սահմանին մոտ քրդական Զախո քաղաքում: Գրում է «Նեյշընըլ Ջեոգրաֆիկը» Իրաքի ազգային փոքրամասնությունների մասին նյութում: Զախոյի գետը՝ Փոքր Խաբուրը, Թուրքիայից է ծագում: Արթուն Խալաթյան քահանան լսել է Տիգրիս հոսանքին հակառակ պատնեշ կառուցելու մասին ու հույս ունի, որ նման բան չեն անի Փոքր Խաբուրի հետ: «Մենք չենք ուզում լինել մի
Աշոտ Մելիքյան. «Լրագրողների նկատմամբ ճնշումների աճ է գրանցվել»
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր «Հենարան» ակումբում ներկայացրեց ԽԱՊԿ 2013թ. երկրորդ եռամսյակային զեկույցը (ապրիլ-հունիս)` Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին: Զեկույցի համաձայն` այս տարվա երկրորդ եռամսյակը ներառում է Երեւանի ավագանու ընտրությունները, ուստի ԶԼՄ-ների գործունեության վրա քաղաքական գործոնների ազդեցության առումով`ուշադրության կենտրոնում էին քարոզարշավի, ինչպես նաեւ ընտրությունների օրը տեղի
«Նյարդերի պայքար» հայ-ռուսական հարաբերություններում
Ռուսական կողմը մտածված, իր իսկ ձեռքով քանդում է՝ «Ռուսաստանը Հայաստանի անվտանգության միակ երաշխավորն է» մեզանում կարծրացած համոզմունքը: Մոսկվայի Տվերի շրջանի դատարանի որոշմամբ կալանավորված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի գործով պետական մեղադրող է նշանակվել հայազգի՝ Գայանե Գրիգորյանցը: Վստահաբար սա ոչ պատահականություն է, ոչ էլ զուգադիպություն, եւ եթե մինչ այժմ ռուս իրավապահներին արդարացիորեն հայաստանցիներս մեղադրում էինք ՀՀ քաղաքացի
ՀՀ ԱԺ նախագահը ափսոսանք է հայտնում եւ դատապարտում է
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կրկին ցավակցելով Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղեւորատար ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվածների հարազատներին` ափսոսանք է հայտնում եւ դատապարտում է վթարի կապակցությամբ մեղադրվող բեռնատարի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հանդեպ դատարանում դրսեւորված անթույլատրելի, անմարդկային վերաբերմունքի առիթով: ԱԺ նախագահը հույս է հայտնում,որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններն ու համապատասխան կառույցները անհրաժեշտ քննություն կանցկացնեն եւ
Սպանված բժիշկ Վահե Ավետյանի հայրը որդու հիշատակը հավերժացնում է բարեգործությամբ
Անցած տարի, օգոստոս ամսին հիմնադրվել է «Վահե Ավետյան» բարեգործական հիմնադրամը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հիմնադրամի ղեկավար մարմինն ամփոփեց մեկտարյա գործունեությունը: Հիշեցնենք, Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկվելուց հետո՝ մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը: Զոհված Վահե Ավետյանի հոր`Գառնիկ Ավետյանի խոսքերով, իր որդու երազանքը խաղաղությունն էր, աշխատանքային կրեդոն`փրկել որքան հնարավոր է շատ կյանքեր: Գառնիկ
Պավել Սաֆարյան. «Թոշակների եւ աշխատավարձերի բարձրացման տեմպերը շատ ավելին են, քան գնաճի տեմպը»
Հատված Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի հարցազրույցից: – Ավելի կոնկրետ՝ թոշակների մասին: Ինչքա՞ն են դրանք ավելանալու եւ որքա՞ն է կազմելու միջին կենսաթոշակը Հայաստանում: – 2014-ին 448 հազար կենսաթոշակառուների կենսաթոշակը ավելանալու է մոտ 6 հազար դրամով` ներկայիս միջին ամսական 31 հազար դրամից հասնելով 37 հազար դրամի: 2015-ին կենսաթոշակները եւս 15 տոկոսով կավելանան, եւ միջին կենսաթոշակը կկազմի 43
«Ժուժկալ» հոգեւորականի վիթխարի կարողություն եւ աշխարհիկ բարձր պաշտոնյաների հետ շատ աշխարհիկ ախպերություն
Ընդունելի՞ են սրանք եկեղեցական օրենքներով: Մանավանդ հիմա, երբ եկեղեցին ինքը հոգեւոր աջակցության կարիք ունի եւ ոչ թե այդ քողի տակ այլեւայլ «ներդրումների»:
Վլադիմիր Առաքելյան. «Թող օլիգարխները եկեղեցի կառուցելու փոխարեն բանակը զինեն»
«Ադրբեջանը իր գնած նոր զենքով իր ժողովրդի համար շոու է սարքել, եւ ընտրությունից-ընտրություն նրանք այդ քայլին են դիմում՝ ցույց տալու համար, որ Հայաստանից ուժեղ են»,- այսօր «Ուրբաթ» ակումբում ասաց «Մեծն Տիգրան» գնդի հրամանատար, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը, որի խոսքով`պատերազմը չլինող բան է: Նա հանդես եկավ առաջարկությամբ. «Թող մեր օլիգարխներն էլ հավաքվեն, իրենք էլ տենց մի բան
Հրաչյա Հարությունյանի դուստր. «Խնդրում եմ՝ օգնել, որ եթե հայրս պիտի պատիժ կրի, կրի իր երկրում» (Տեսանյութ)
«Այն, որ նկատելի է նվաստացնող վերաբերմունք անձի նկատմամբ, ակնհայտ է»,-այսօր «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց միջազգային իրավունքի փորձագետ Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով Մոսկվայի մերձակայքում հուլիսի 13-ին մանրաքար տեղափոխող բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի ՝մարդատար ավտոբուսին բախվելու և 18 մարդկանց մահվան պատճառ դառնալու միջադեպին, նրան նվաստացուցիչ վերաբերմունքի ենթարկելու, նրան կանացի խալաթով դատարան բերելու եւ պատշաճ բժշկական օգնություն
Թող ծառայեն կանացի խալաթներով
Հերքում Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունը պաշտոնապես հերքել է այն տեղեկությունները, թե իբր Հայաստանը պատրաստ է եւս 50 տարով երկարաձգել մեր երկրի տարածքում ռուսական ռազմաբազաների տեղաբաշխման պայմանագիրը՝ պայմանով, որ ռուս սպաները ծառայեն բացառապես կանացի խալաթներով։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Աշոտ Առուշանյանը քաղաքում չէր, HSBC բանկի տվյալները ո՞նց կհայտներ
Կասկածյալ, այժմ արդեն հանգուցյալ Արտաշես Գալուստյանը իրավապահ մարմիններում հարցաքննության ժամանակ ցուցմունք էր տվել, թե 2011թ. հունիսի սկզբներին Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդգար Կարաքեշիշյանը և Աշոտ Առուշանյանը հանդիպել են և որի ժամանակ վերջինս Կարաքեշիշյանին է փոխանցել HSBC բանկի համակարգչային բազայից հանված մի թուղթ, որի վրա իբր նշված է եղել տուժողի՝ «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության
4-ամյա տղան վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հուլիսի 16-ին, ժամը 16.00-ին, «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նանսենի փողոցի թիվ 12 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Հարցը հակահայկականությունն է, ոչ թե հակառուսականությունը
1in.am. Սա իսկապես աննախադեպ իրավիճակ է, մինչ այդ հայաստանյան հասարակության արձագանքը դեռ երբեք այս կերպ զգալիորեն միատարր չէր եղել, թեև, իհարկե, այս անգամ էլ կան բացառություններ: Մյուս կողմից, իհարկե, իրավացի են նրանք, ովքեր ասում են, որ դիմացը կա 18 զոհ, այսինքն` 18 մարդկային կյանք, որ խլված է իրենց հարազատներից, որոնք ունեին երազանքներ, ունեին պլաններ: Եվ սա
Հրաչյա Հարությունյանի պաշտպանը այսօր բողոքներ է ներկայացնելու
«Նոր Մոսկվայում» վթարի գործով մեղադրյալ Հրաչյա Հարությունյանի պաշտպան Ալեքսանդր Մալցևը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք այսօր բողոք են ներկայացնելու Հ. Հարությունյանին կալանավորելու և նրան կանացի հագուստով դատարան բերելու վերաբերյալ: «Մենք բողոք ենք ներկայացնելու այն բժիշկների և իրավապաների դեմ, ովքեր որոշել են նրան նման կերպով բերել դատարան: Դա նվաստացուցիչ է մարդու արժանապատվության համար»,- ասաց նա: