Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ Երզնկյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության և քաշքշուկի մասին

Հունվար 17,2014 10:59

Հունվարի 12-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1987 թ. ծնված Գրիգոր Ա.-ն: Նա հայտարարել է, որ «Հայաստան» հանրախանութի մոտակայքում սուր գործիքով հարվածել են իրեն:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևանի Երզնկյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության և քաշքշուկի ժամանակ, 1990 թ. ծնված Հովհաննես Հ.-ն դանակով հարվածել է Գրիգոր Ա.-ին` պատճառելով  վնասվածք:

Պարզվել է նաև, որ նույն միջադեպի ընթացքում Կարեն Վ.-ն երկու անգամ ձեռքով հարվածել է Գրիգոր Ա.-ի ընկերոջ` 1985 թ. ծնված Դավիթ Խ.-ի դեմքին` պատճառելով վնասվածքներ, իսկ քաշքշուկին մասնակից մյուս  անձինք  ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել նրան:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց, Հովհաննես Հ.-ին և Կարեն Վ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031