Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի մի հատվածը շփոթահար է. «Հրապարակ»

Հունվար 17,2014 11:01

Ինչո՞ւ ՀՀԿ-ն խաչակրաց արշավանք չի սկսում Ռոբերտ Քոչարյանի դեմ, երբ վերջինս պարբերաբար եւ մեթոդաբար «ծեծի» է ենթարկում իր նախկին ենթակային՝ դեռեւս պաշտոնավարող վարչապետին եւ, ինչու չէ, նաեւ նրա շուրջ, ներողություն արտահայտությանս համար, վազվզող «մոսկաներին»։

Պատասխանը մեկն է՝ ՀՀԿ-ի մի հատվածը շփոթահար է։ Դա այն հատվածն է, որ Տիգրան Սարգսյանի շնորհիվ է կուտակվել իշխանական օլիմպում ու, մինչ այս իրադարձությունները, մտքով իսկ չէր անցկացնում, որ իր տաքուկ բույնը երկրաշարժի կենթարկվի։ Գուցե դեռ անփորձ են, չեն կարողանում արագ կողմնորոշվել, կամ՝ մի ուրիշ պատճառ կա։ Չգիտենք, բայց այս տարիների ընթացքում հո հասցրել են երիտհանրապետական թեւ ստեղծել, Սեւանի ափին հավաքներ անել ու լսել Տիգրան Սարգսյանի սրտակեղեք «Բարով եկար, սիրուն կռունկ»-ը։ Տիգրան Սարգսյանը, բնականաբար, նրանց չէր կարող սովորեցնել, որ երբ ինձ բան ասեն, կիջնեք ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը։ Այդպիսի բաները քյոհնա հանրապետականները տարիքի հետ են սովորում, իսկ երիտասարդ հասակում, ահա, այսքան վառվռուն են նրանք ու առաջինն են մարտի նետվում։

Նրանց այս կեցվածքը, սակայն, միայն վառվռուն տարիքով չես պայմանավորի։ Անշուշտ, կա նաեւ վառվռուն երազանքի խնդիրը: Երազանք, որ կարող է հօդս ցնդել Տիգրան Սարգսյանի պաշտոնաթողությունից հետո։ Ի՞նչ իմանաս, թե ով կգա, եւ թույլ կտա՞ արդյոք իրենց պաշտոնավարել հետագայում ու համարվել հասարակության ծաղիկ։ Մինչդեռ որքան հրաշալի էր ամեն ինչ՝ պետական ծառայողական մեքենա, բնակարան, աշխատավարձ, պետության հաշվին գործուղումներ, անվճար ճամբարներ, աշխարհի լավագույն համալսարաններ, հեռուստաեթեր… կեր, խմի, քեֆ արա, երիտհանրապետական ջան։ Արածներն էլ ի՞նչ էր՝ փափուկ բարձ էին դնում ժողովրդի գլխի տակ ու ասում՝ ժողովուրդ ջան, մի սատկի, գարուն է գալու։

ՀՀԿ-ի լուրջ թեւը, թեեւ այդ թեւն էլ քիչ չի օգտվել այս ամենից, նախընտրում է ոտքի տակ չընկնել։ Վնգստոցն այս թեւին վայել չէ։ Իրենց տեղը ծանր-ծանր նստած են, մինչեւ տեսնեն, թե ինչ է գալիս գլխներին։ Համ էլ Ռոբերտ Քոչարյանն իրենց համար ուրիշ մարդ չի, ինչպես, օրինակ, Կարեն Ավագյանի համար, որին, երեւի, հեռուստատեսությամբ է տեսել միայն:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031