Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «Քոչարյանի նպատակն իրեն վարչապետ կարգելն է». «Իրատես de facto»

Հունվար 17,2014 11:42

Հատված Գուրգեն Եղիազարյանի (Ազգային անվտանգության նախկին փոխնախարար) հետ հարցազրույցից

Արդյոք Տիգրան  ՍարգսյանՌոբերտ Քոչարյան բանավեճի արդյո՞ւնք է այդ հրապարակումը։

 

– Ուղիղ։ Ռոբերտ Քոչարյանի նպատակն իրեն վարչապետ կարգելն է, որից հետո վարչական ողջ ռեսուրսն իր ձեռքը հավաքելը, իսկ հետո՝ Սերժ Սարգսյանին մեկուսացնելը։

Փաստորեն, Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու հնարավորություն, այնուամենայնիվ ունի։

– Միանշանակ։

Ըստ Ձեզ, ո՞ր ուժերը կսատարեն նրան։

– Անհրաժեշտ պահին դրանք կհայտնվեն։

Հետաքրքիր է, որ նրա երկրորդ հարցազրույցից հետո ՀՀԿն Քոչարյանին որակեց «անցյալում մնացած գործիչ»։ Ձեր կարծիքով ՀՀԿից սատարողներ շա՞տ կլինեն։

– Ես տեսել եմ, թե այդ հանրապետականներն ինչպես են հոկտեմբերի 27-ին «հակադրվել» Ռոբերտ Քոչարյանին ու, ինչպես մեկ տարի հետո, երբ նա «սպիտակ ձիու» վրա էր, ապավինեցին նրան։ Հանրապետականների համար դժվար չէ ամեն անգամ նոր տեր ընտրելը։ Անմիջապես կկողմնորոշվեն «տեր» գտնելու հարցում։ Թեկուզ այդ տերը լինի նորից Ռոբերտ Սեդրակիչը։ Ի՞նչ վատ է որ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031