Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված որոշումները կայացվել են դեռեւս 2005-2006 թթ. «Հրապարակ»

Հունվար 17,2014 10:45

Հատված աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ հարցազրույցից

– Կառավարության աշխատանքների արդյունքում գազի գինը բարձրացավ, բազմապատկվեցին սոցիալական խնդիրները։

– Դա Ձեր մեկնաբանությունն է…

– Ձեզ, կառավարությանը չի՞ անհանգստացնում խորհրդարանական չորս խմբակցությունների ու ողջ ժողովրդի համախմբվածությունը կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ։

– Ոչ, որովհետեւ էն քայլերն ու գործողությունները, որոնք իրականացվել են, միանշանակ, մեր երկրի ու քաղաքացիների շահերից են բխում։

– Քաղաքացիներն ու բազմաթիվ մասնագետներ ապացուցում են, որ հակառակն է։

– Իսկապե՞ս։

– Անգամ երկրորդ նախագահն է միացել այդ քննադատություններին։ Կարդացե՞լ եք Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած դիտարկումները կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ։

– Այո, տեսել եմ նրա մեկնաբանությունը, ուղղակի կասեմ, որ
կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված որոշումները կայացվել են դեռեւս 2005-2006 թվականին։ Եվ այն որոշումները, որոնք ընդունվեցին 2008 թվականին, եւ դրա հիման վրա ընդունվեց օրենքների փաթեթը, ներառեցին սոցիալական բաղադրիչն ամբողջությամբ, դեռեւս 2005–2006 թվականների որոշումները որ նայեք, Դուք էլ կհամոզվեք։

– Ուզում եք ասել՝ Քոչարյանը նախկինում կո՞ղմ է եղել պարտադիր կուտակայինի ներդրմանը։

– Ես նման բան չասեցի, ես ասում եմ պարզ բան։ Կենսաթոշակային համակարգը բարդ համակարգ է։ Առնչվում է երկրի տնտեսության բոլոր բնագավառներին, եւ ընդհանրապես, դուք շատ լավ գիտեք, որ կենսաթոշակային բարեփոխումներն ամբողջ աշխարհում համարվում են բարդագույն բարեփոխումներ, եւ էստեղ շատ դժվար է լինել մասնագետ, որն ամբողջական ու լիարժեք պատկերացում կունենա։ Եվ որ ասում եք՝ մասնագետներն ապացուցում են, որ վատ է, Դուք չպիտի նայեք պարտադիր բաղադրիչը, Դուք պիտի նայեք կենսաթոշակային համակարգն ամբողջության մեջ ու պիտի հասկանաք, որ ՀՀ-ում ներդրվել է բազմաստիճան կենսաթոշակային համակարգ, որն ունի պետական բաղադրիչ, պետության կողմից երաշխավորված կենսաթոշակ բոլոր քաղաքացիների համար, որը պետության սոցիալական պարտավորությունն է, եւ որն ունի կուտակային բաղադրիչ, որը նշանակում է, որ ներմուծվում է սոցիալական արդարություն կենսաթոշակի հաշվարկման կարգի մեջ եւ հաշվի են առնվում աշխատող քաղաքացու կատարած վճարումները, եւ այս անցումային փուլն էլ ֆինանսավորում է միայն պետությունը՝ համաֆինանսավորելով պարտադիր կուտակային համակարգի մասնակիցների հաշիվները, որն իրենց սեփականությունն է՝ 5 տոկոսի չափով:

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031