Օրվա լրահոսը
Ռոբերտ Քոչարյան. «Եթե վարչապետը սա չի հասկանում, ուրեմն նա բանականության դեգրադացիա է ապրել». 2rd.am
Հ.Գ. Հավանաբար շուտով կսկսեն վնգստալ հաստիքային և արտահաստիքային մոսկաները: Հետաքրքիր է, դա տեղի կունենա մինչև՞ Նոր Տարին, թե՝ հետո:
Երկրորդ պայթյունը Վոլգոգրադում․ զոհվել է 10, վիրավորվել՝ 15 մարդ. «Ազատություն» ռ/կ
Երկուշաբթի առավոտյան ռուսաստանյան Վոլգոգրադ քաղաքում տեղի է ունեցել երկրորդ ահաբեկչությունը մեկ օրվա ընթացքում․ թիվ 15 տրոլեյբուսում պայթյունի հետևանքով, իրավապահների տվյալներով, զոհվել է 10, վիրավորվել՝ 15 մարդ: Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Վոլգոգրադի Ձերժինսկի շրջանի շուկայից ոչ հեռու: Լեփ-լեցուն տրոլեյբուսը շարժվում էր դեպի քաղաքի կենտրոն: Քրեական գործ է հարուցվել «ահաբեկչություն» և «զենքի
Ինչ ապագա ունի մեր երկիրը, ինչ ապագա կարող է ունենալ մեր գիտությունը
12 տարի է անցել ինչ ես տեղափոխվեցի ԱՄՆ և հիմա, երբ հետին հայացք եմ գցում տարիների խորքից, ցանկանում եմ ուղղակի մի քանի համեմատության անել համաշխարհային և հայկական գիտության միջև:
«Հովնանյան հիմնադրամը» ամբողջությամբ կֆինանսավորի «Դեպի Հայք» ծրագիրը. «Ամերիկայի ձայն» ռադիոկայան
«Դեպի Հայք»-ի առջև դրվել է մինչև 2015 թվականի ավարտը ծրագրի մասնակիցների թիվը եռապատկելու խնդիրը
Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին` ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն
«32 ատամ» ակումբի դերասանը ոչ թե ծեծի է ենթարկվել, այլ մեկ հարված է ստացել. «Առաջին լրատվական»
Դեկտեմբերի 26-ի գիշերը «32 ատամ» ակումբի դերասան Կարեն Մկրտչյանը իր տան շքամուտքում անհայտ անձի կողմից ոչ թե ծեծի է ենթարկվել, այլ մեկ հարված ստացել: Արդյունքում հիմա անվասայլակին է և տանն է ստանում բուժում: Դերասանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ լրատվամիջոցներից վիրավորված է, քանի որ, ինչպես ինքն է ասում, խոսում են պատի, բայց գրում են առաստաղի
Ի՞նչ է գենդերը եւ գենդերային հավասարությունը (Տեսանյութ)
Տղամարդու և կնոջ սոցիալական և մշակութային հատկանիշները ժամանակի ընթացքում փոփոխվում են, ահա թե ինչու ենք ասում, որ գենդերը ձեռքբերովի է:
Վոլգոգրադում տուժածների թվում են երկու հայուհիներ
Նինա Հարությունյանը (1981թ. ծնված) եւ Սուսաննա Գրիգորյանը (1978թ. ծնված), որոնց առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Ծեծկռտուք ու քաոսային իրավիճակ Գյումրու օդանավակայանում
Aravot.am-ի աղբյուրների փոխանցմամբ, քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրու «Շիրակ» օդանավակայանում: Ուղևորները նույնիսկ կոտրել են օդանավակայանի ապակիները: Պատճառն այն է, որ Ամանորի նախաշեմին Մոսկվայից 1 տոննա ուղեբեռ տեղ չի հասել Գյումրի, 1,5 տոննա էլ Գյումրիից չեն կարողանում ուղարկել Մոսկվա: Ուղևորները տուրուդմփոց են սկսել օդանավակայանի անձնակազմի ու պատասխանատուների հետ` նրանցից հաշիվ պահանջելով: Մի խոսքով, այնտեղ քաոսային
Դավիթ Հակոբյանը՝ Մեղրիում ռուս սահմանապահների կողմից վնասած տեսախցիկի գործի հետագա ընթացքի մասին
2013թ.-ի սեպտեմբերի 25-ին Մեղրու տարածաշրջանի Տաշտուն համայնք տանող ավտոճանապարհի խաչմերուկում քարոզչությունից վերադարձող «Ժառանգություն» կուսակցության պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի թիմի եւ ռուս սահմանապահների միջեւ տեղի ունեցած դեպքի մասին այն ժամանակ անդրադարձել էինք: «Ժառանգություն» կուսակցության Կապանի կառույցի ներկայացուցիչ, այն ժամանակ Սամվել Հայրապետյանի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանը, ում տեսախցիկը միջադեպի ժամանակ ջարդվել էր ռուս սահմանապահների կողմից, մեզ հետ
«Բավարիան», Ուիլյամսը եւ Բոլտը լավագույններն են 2013 մրցաշրջանում
Մարզական լրագրողների միջազգային ասոցիացիան (AIPS) ամփոփեց հարցման արդյունքները, որոնցով որոշվեցին 2013 թվականի մարզական դափնեկիրները: Ձայների ճնշող մեծամասնությամբ լավագույններ ճանաչվել են թեթեւ աթլետ Ուսեյն Բոլտը (1281 միավոր, 30,24%), թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը (815, 22,25%) եւ «Բավարիա» ՖԱ-ն (1707, 41,32%): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է ՊՆ զորամաս
Ավանդույթը շարունակվում է: Չխախտելով այն, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկը: Այցելության ընթացքում նախարարը ծանոթացավ ուղեկալի առօրյային, զորանոցային պայմաններին, զրուցեց մարտիկների և սպաների հետ, շնորհակալություն հայտնեց նրանց դժվարին, բայց և պատվաբեր ծառայության համար, մաղթեց անվտանգ ծառայություն, խաղաղություն, քաջառողջություն, բարի վերադարձ իրենց հայրական օջախները: Անդրադառնալով երկրի պաշտպանունակությանն ու պետականության ամրապնդման
Գոլ խփելով՝ մազերը կտրել է հենց խաղադաշտում
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության «Հալ-Սիթի»-«Ֆուլհեմ» հանդիպման ժամանակ, որում «Սիթին» 6:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ, դաշտի տերերի կիսապաշտպան Թոմ Հոդլսթոունը կատարել է խոստումը: Հանդիպման 67-րդ րոպեին դառնալով չորրորդ գոլի հեղինակը՝ նա հենց խաղադաշտում կտրել է մազերը: Վարսավիրի խորհրդանշական պարտականությունն ստանձնել է թիմի բժիշկ Ռոբ Փրայսը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Getty image-ի
Միխայել Շումախերը գլխի վնասվածքով հոսպիտալացվել է
«Ֆորմուլա 1»-ի ճանաչված ավտոարշավորդ Միխայել Շումախերն այսօր գլխի ծանր վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, տեղեկացնում է Sky News-ը: Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում: Հայտնի է միայն, որ գերմանացի մարզիկը գլխի վնասվածքն ստացել է դահուկով սահելիս: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ awecomepeople.com.ua-ի
Խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Ճամբարակի տարածքների և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ- տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և
Շանթի ընկերների հացադուլը դեռ չի գրանցվել, հացադուլավորները չեն տեղափոխվել այլ խուց
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը բավարարեց ՀՀ ոստիկանության ՔՅԳ վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետ, քննչական խմբի ղեկավար Սամվել Տոնոյանի միջնորդությունները Շանթ Հարությունյանի հետ նույն օրը կալանավորված, իշխանության ներկայացուցչի դեմ բռնություններ կիրառելու համար կասկածյալներ Լիպարիտ Պետրոսյանի, Ալբերտ Մարգարյանի, Միսակ Առաքելյանի, Անուշավան Գրիգորյանի,
Լեւոն Բաբուջյանն Ալ-Էյնում բավարարվեց 4-րդ տեղով
Միացյալ Արաբական Էմիրություններում ավարտվեց շախմատի վարպետների միջազգային մրցաշարը, որի «A» ուժեղագույնների խմբում հանդես էին գալիս Հայաստանի յոթ ներկայացուցիչներ: Մեր տղաներից առավել հաջող մրցելույթներ ունեցավ գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը, որը ինը հնարավորից վաստակեց 7,0 միավոր եւ պայքարն ավարտեց 4-րդ հորիզոնականում: Հովիկ Հայրապետյանը 6,0 միավորով 16-րդն է, իսկ 5,5-ական միավոր վաստակած Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանը բավարարվեցին, համապատասխանաբար,
«ՀայՋրմուղը» գիշերը խնայել է ջրերը
Գարեգին Նժդեհ 15 հասցեում արդեն 4-րդ օրն է ջուր չկա: Ամբողջ ջրամատակարարման համակարգը սառել է: Բնակիչները համատիրության հետ նախաձեռնել են մաքրման աշխատանքներ: « -22 աստիճան ցրտի պայմաններում ՀայՋրմուղկոյուղին որոշել է գիշերը անջատել ջրերը, որպեսզի ավազանները լցնի,-ասում են բնակիչներ,-բայց չէ, որ մենք պայմանագիր ենք կնքել մշտական ջուր ապահովվելու համար»: Հասցվել է հսկայական չափերի վնաս, կատարվում են այս
Հրդեհ է բռնկվել Պռոշյան փողոցում
meteo.am. Դեկտեմբերի 29-ին, ժամը 15.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքի 56 տանը: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Վոլգոգրադում պայթյունի հետեւանքով տասնյակից ավելի մարդիկ են մահացել
Այսօր՝ դեկտեմբերի 29-ն, Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի երկաթուղային կայարանում ուժեղ պայթյունի հետեւանքով 15 մարդ մահացել է, 40-ից ավելի մարդ վիրավորվել: Պայթյունը տեղի է ունեցել 12:45-ին: Հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական ծառայության տեղեկատվության համաձայն՝ պայթյունն իրականացրել է ինքնասպան կին ահաբեկիչը, պայթյունը եղել է կայարանի առաջին հարկում, որտեղ գտել են ինքնասպան կնոջ գլուխը: Պայթյունը, ըստ ուժային
Արտգործնախարարն այցելեց ՀՀ Զինված ուժերի զորամաս
Դեկտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ Զինված ուժերի N զորամաս: Շնորհավորելով զինծառայողներին և նրանց տեսակցության եկած հարազատներին գալիք Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ավանդաբար ընտանեկան ամանորյա տոները, նրանք նշում են ընտանիքներից հեռու, քանի որ իրականացնում են Հայրենիքի պաշտպանության առաքելությունը՝ ապահովելով մեր ժողովրդի, մեր երկրի խաղաղ կյանքն ու զարգացումը։
Նախախորհրդարանը աջակցություն հայտնեց Շանթ Հարությունյանին եւ Վարդան Պետրոսյանին (տեսանյութ)
2013 թ. դեկտեմբերի 28-ին Նախախորհրդարանի երթի մասնակիցներն իրենց զորակցությունը հայտնեցին ԱԱԾ-ի մեկուսարանում գտնվող Շանթ Հարությունյանին, ներկայացրեցին նրան և մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջ, այնուհետև երթը եզրափակեցին բանտարկյալների հիվանդանոցի մոտ, որտեղ ողջույնի և շնորհավորանքի խոսք ուղղեցին այնտեղ գտնվող Վարդան Պետրոսյանին, դատապարտեցին հանցավոր վարչախմբի կողմից նրան հաշվեհարդարի նպատակով անազատության մեջ պահելու հանգամանքը, ինչպես նաև սիրված դերասանին փոխանցեցին
Ինչպես է համացանցը փոխել աշխարհը. ինֆոգրաֆիկա
Համացանցը բավականին փոխել է մեր կյանքը: Այժմ արդեն որեւէ մեկը չի հերքում համաշխարհային ցանցի ահռելի դերը հասարակության կյանքի մեջ: Ներկայումս աշխարհում գրեթե 2,5 մլրդ համացանցային օգտատերեր կան, եւ այդ թիվը շարունակում է անշեղորեն աճել:
Հացադուլավորներին չեն տեղափոխում այլ խուց
Նրանց համար դժվար է հոգեբանորեն հացադուլ անել, երբ խցում նստած մյուս կալանավորները նշում են Նոր Տարին ու բարոյապես նրանց էլ են պարտադրում հացադուլ անել, կամ հարմարվեն մտքին, որ իրենք ուտելու ու խմելու են, իրենց կողքը հացադուլ անող կալանավորների ներկայությամբ:
Զավեն Անդրիասյանն այսօր խաղում է առաջատարի հետ
Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում ընթացող շախմատի տարեվերջյան փառատոնում Հայաստանի երեք ներկայացուցիչներից առավել հաջող հանդես է գալիս գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Յոթ տուրից հետո նա 5,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում: Այսօր՝ ութերորդ տուրում, Զավենը սեւերով խաղում է առաջատարի՝ Էրվին Լ՝Ամիի հետ, որից ետ է մնում կես միավորով: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 4,5 միավորով 21-րդն է, միջազգային
Ի՞նչ է ուզում կինը. ինֆոգրաֆիկա
Рейтинг Mail.Ru-ն կազմել է հետաքրքրական ինֆոգրաֆիկա, որը պատկերում է ժամանակակից կանանց կարիքները: Այստեղ ներառված են Mail.Ru-ի ամենահաճախ արվող որոնումները եւ թեմաները, որոնք ավելի բնորոշ են կանանց, քան տղամարդկանց:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ամանորյա շնորհավորական ուղերձը
Սիրելի հայրենակիցներ, զինվորներ ու հրամանատարներ, ընտանիքներ, ում որդիներն ու հայրերը հիմա գտնվում են Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը երիզող պաշտպանական դիրքերի կամ զորանոցների մարտական հենակետերում ու այժմ արթուն են, ոչ թե որովհետև Ամանոր է, այլ մշտարթուն ու զգաստ են, որովհետև Հայրենիք են պաշտպանում: Ավարտվող 2013 թվականը դարձավ խաղաղության ևս մեկ տարի, երբ Հայկական բանակը, ամեն րոպե
Սոցիալական ցանցերի 7 տիպական բաժանորդներ եւ ինչպես նրանց դուր գալ. ինֆոգրաֆիկա
Երբեւէ խորհե՞լ եք այն մասին, թե ով է բաժանորդագրված Facebook-ի ձեր էջին: Որպեսզի նրանցից յուրաքանչյուր նկատմամբ հեշտ լինի մոտեցում գտնելը՝ ReachLocal ընկերությունն առանձնացրել է սոցիալական ցանցերի էջերի բաժանորդների յոթ հիմնական տիպերը եւ կազմել այդ թեմայով ինֆոգրաֆիկա:
Արցախյան պատերազմի ինքնահրկիզված ադրբեջանցի վետերանը մահացել է. razm.info
Ադրբեջանում դեկտեմբերի 24-ին Արցախյան պատերազմի վետերան, 2-րդ կարգի հաշմանդամ, 5 երեխաների հայր Զաուր Հասանովն ինքնահրկիզման փորձ էր կատարել։ Ըստ razm.info– ի, Դեկտեմբերի 28-ի նա մահացել է հիվանդանոցում: Հայտնի է նաև, որ Ադրբեջանում արդեն իսկ քրեական գործ է հարուցվել վետերանին «ինքնասպանության հասցնելու» հոդվածով, ընթանում է հետաքննություն: Հիշեցնենք, որ Հասանովն օրեր առաջ լրագրողներին մանրամասնել էր՝ փորձել է ինքնահրկիզվել
Վարդան Պետրոսյան. «Վթարից ճիշտ կլիներ ես մահանայի, ոչ թե այն երկու պատանիները». Hetq.am
Ես պատրաստ եմ եղել մտնել տուն, խոնարհվել այդ մայրերի առաջ, փարվել նրանց ոտքերին, սգալ տղամարդկանց հետ, թաքուն արտասվել, կիսել ամբողջությամբ նրանց վիշտը: Բայց, ավաղ, հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո ինձ ձերբակալեցին:


















































