Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է գենդերը եւ գենդերային հավասարությունը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 30,2013 10:12

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն իր նոր բացված բլոգում քննարկում է Կանանց և Տղամարդկանց հավասար իրավունքների, հնարավորությունների և պարտականությունների մասին 57-րդ օրենքը:

Բլոգի առաջին գրառումը վերաբերում է 3.1.1) և 3.1.9) հոդվածներին` գենդեր և գենդերային հավասարություն եզրույթների սահմանմանը:

Հոդված 3.1.1) գենդեր, գենդերային` տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց եւ տղամարդկանց միջեւ հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ` քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը.

Քննարկում. սեռը բնորոշում է տղամարդու և կնոջ սեռական հատկանիշները, իսկ գենդերը՝ մշակութային և սոցիալական:

Գենդերը վերաբերում է այն ընկալումներին, զգացմունքներին և վարքին, որը տվյալ հասարակությունն ասոցացնում է անձի կենսաբանական սեռի հետ:

Այլ կերպ ասած, գենդերը սոցիալապես ամրագրված, այսինքն` հասարակության մեջ ընդունելի վարքն է, որը վերագրում են կանանց և տղամարդկանց:

Տղամարդու և կնոջ սոցիալական և մշակութային հատկանիշները ժամանակի ընթացքում փոփոխվում են, ահա թե ինչու ենք ասում, որ գենդերը ձեռքբերովի է: Օրինակ` մշակութային հատկանիշ է հանդերձանքը, իսկ տղամարդիկ և կանայք տարբեր ժամանակաշրջաններում կրում էին տարբեր տեսակի հագուստ: Մասնավորապես, 18-րդ դարի Ֆրանսիայում տղամարդիկ շպարվում էին, հագնում բարձրակրունկներ, զուգագուլպաներ և կեղծամ, իսկ կանայք՝ լայն և ուռուցիկ շրջազգեստներ: Մինչդեռ այժմ, 2 սեռերն էլ սովորաբար կրում են հարմարավետ ջինսե տաբատներ: Նախկինում կանանց սոցիալական կարգավիճակը թույլ չէր տալիս մասնակցել քաղաքական ընտրություններին, մինչդեռ այժմ կանայք հավասարապես կարող են նախագահ կամ այլ քաղաքական գործիչ ընտրել:

Գենդերն անվանում են ձեռքբերովի վարք, քանի որ և՛ տղաները, և՛ աղջիկները սովորում են այն վարքը, որը հասարակությունն է թելադրում իրենց: Օրինակ` տղաներին մեծամասամբ սովորեցնում են զսպել էմոցիաները (չլացել), լինել ավելի կոպիտ, ընտրել տեխնիկական մասնագիտություններ, իսկ աղջիկներին թույլատրվում է ազատորեն արտահայտել էմոցիաները, նրանց սովորեցնում են լինել համեստ և ընտրել հումանիտար ուղղվածությամբ մասնագիտություններ:

Հոդված 3.1.9) գենդերային հավասարություն` կանանց եւ տղամարդկանց հավասար իրավական կարգավիճակ եւ դրա իրականացման համար հավասար հնարավորություններ, որոնք հնարավորություն են ընձեռում անձանց, անկախ սեռից, ազատորեն օգտագործելու իրենց ունակությունները քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում մասնակցություն ունենալու համար

Քննարկում. Կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը (գենդերային հավասարություն). վերաբերում է կանանց և տղամարդկանց, աղջիկների և տղաների հավասար իրավունքներին, պարտականություններին և հնարավորություններին: Հավասարություն չի նշանակում, որ կանայք և տղամարդիկ պետք է նույնը դառնան, այլ նշանակում է, որ կանանց և տղամարդկանց իրավունքները, պարտականություններն ու հնարավորությունները չպետք է հիմնված լինեն այն փաստի վրա, արդյոք նրանք տղամարդ թե կին են ծնվել:

Ըստ օրենքի՝ գենդերային հավասարությունը ենթադրում է կանանց և տղամարդկանց հավասար հնարավորության ընձեռում՝ ներգրավվելու քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում: Գենդերային հավասարությունը տղամարդկանց և կանանց հավասար իրավական կարգավիճակ է, այլ ոչ հավասար ֆիզիոլոգիական վիճակ:

Գենդերային հավասարությունը միայն «կանանց խնդիրը» չէ, այլ նաև պետք է հավասարապես հետաքրքրի և ներգրավի տղամարդկանց: Կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը և´ մարդու իրավունքների պաշտպանության խնդիր է, և´ համարվում է հասարակության մարդակենտրոն զարգացման կայուն ցուցիչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Սարգիս says:

    Այս ամենը իբրեվ թե արվում է Մարդու իրավունքները համար:Ինձ շատ հետաքրքիր է, թե որքան գումար են տվել այս օրենքը ընդունելու համար?
    Ըստ իս, մոտ 1 միլիարդին մոտիկ:
    Քանի որ խոսքը Մարդու իրավունքների մասին է,հարկավոր է Մարդուն զատել ՈՉՄարդուց:
    Մարդ բանական (լատ.՝ Homo sapiens), կենսաբանության մեջ մարդ ցեղի տեսակ:Այսպես է սկսվում Վիքիպեդիայի ազատ հանրագիտարանը:
    Մարդը – երկսեռ է.
    ՈՉՄարդը – մնացած ամեն ինչ:
    Մարդու իրավունքները հայտնի են և նա չպետք ե պայքարի իր իրավունքների համար,նրա իավունքները ԱՍՏԾՈ կողմից թելադրված են:
    ՈՉՄարդու համար չկան ապրելու,գոյատեվելու կարգ ու կանոն,օրենքներ:Ով ուժեղ է ,նա էլ գոյատեվում է-“Закон джунглии” և նա պայքարում է ոչ թե մարդ իրավունքների համար,այլ ընդեմ մարդու իրավունքների:Եվ ամենակարեվոր Մարդկին հատկանիշն է-Չխարնվել,չմիջաամտել ուրիշի կյանքին:
    “Եթե ԴՈՒ հայրենասեր ես,կամ հիանալի բարոյական ՄԱՐԴ,ապա վաղը “դուռտ քթակեն” այլասերվածները – ՈՉՄարդիկ:
    Այսօր Հայաստանի “խորհրդարանը” և “կառավարությունը” ՈՉՄարդկանցով է հեղեղված ու դեռ իչներ պիտի լինեն…

  2. Դավիթ says:

    Էս առավոտ.ամ-ը ինչի՞ ա գենդեռի զավակների նյութերը տարածում: Հասկացանք, դրանք ֆինանսավորվում են եվրոգենդեռների կողմից: Իսկ դո՞ւք:

  3. Վլադիմիր says:

    Այն,որ մեր հասարակությունը չափազանց ավելի « մոդայիկ» է,վիճարկման ենթակա չէ: Ամեն ինչում լինել առաջինը,առանց խորանալու թեր ու դեմի մեջ:Կան երևույթներ և վիճակներ,որտեղ պետք չէ իզուր ցուցամոլություն անել, իբր տեսեք նոր տերմինը մենք էլ ենք հասկանում և ընդունում:
    Առաջին հերթին կցանկանայի այդ օրենքի ջատագովներին հարցնել,-«Պարոնայք ,Ձեր իսկ կողմից ընդունված սահմանադրության ի՞նչը չի դուր գալիս Ձեզ»: Չէ որ սահմանադրությամբ ամրագրված է կանանց և տղամարդկանց իրավահավասարության բոլոր տիպերը: Գենդերի կողմնակիցները կամ չգիտեն ՀՀ սահմանադրության մասին, կամ դիտավորյալ կերպով անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում երկրի հիմնական օրենքի նկատմամբ: Կա նաև մի այլ տարբերակ: Նրանց պակասում է մի բան, իրենց նշած իրավահավասարության շրջանակներում հայ իրականության մեջ մտցնել միասեռ ընտանիքներ: Իբր Հայաստանում ծնունդները այնքան շատ են, որ այդ ճանապարհով կարելի է կանգնեցնել բնակչության գերաճը: Պետք չէ խորացնել հասարակության ապաբարոյականացումը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031