Լրահոս
Օրվա լրահոսը

Վոլգոգրադում տուժածների թվում են երկու հայուհիներ

Դեկտեմբեր 30,2013 10:02

Դեկտեմբերի 29-ին Վոլգոգրադում` երկաթուղային կայարանի շենքում, Մոսկվայի ժամանակով ժամը 12.45-ին պայթյուն է տեղի ունեցել:

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ ԱԻ նախարարության ճգնաժամային իրավիճակների ազգային կառավարման կենտրոն, որտեղից հայտնել են, որ այս պահի դրությամբ պայթյունի հետևանքով զոհվել է 17, հոսպիտալացվել` 40 մարդ:

Ըստ նախնական տվյալների` զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան, իսկ տուժածների թվում կան երկու հայուհիներ՝ Նինա Հարությունյանը (1981թ. ծնված) եւ Սուսաննա Գրիգորյանը (1978թ. ծնված), որոնց առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը՝ Ռուսաստանի քննչական կոմիտեի խոսնակ Վլադիմիր Մարկինի համաձայն, ինքնասպան կին-ահաբեկիչը պայթեցրել է իր մոտ եղած ռումբը Վոլգոգրադի կենտրոնական երկաթուղային կայարանի ներսում տեղադրված մետաղ հայտնաբերող սարքերի մոտ:

Որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար: Ռուսաստանի «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը սակայն հաղորդել է, որ պայթյունի վայրում հայտնաբերվել է ինքնասպանի գլուխը, որի միջոցով իշխանությունները կարող են արագ որոշել նրա ինքնությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031