Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է ՊՆ զորամաս

Դեկտեմբեր 29,2013 19:15

Ավանդույթը շարունակվում է: Չխախտելով այն, ՀՀ գյուղա­տնտե­սու­թյան նա­­խարար Սերգո Կարապետյանն այսօր  այցելել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկը:

Այցելության ընթացքում նախարարը ծանոթացավ ուղեկալի առօրյային, զո­րա­նոցային պայմաններին, զրուցեց մարտիկների և սպաների հետ, շնորհակա­լու­թյուն հայտնեց նրանց դժվարին, բայց և պատվաբեր ծառայության համար, մաղթեց անվտանգ ծառայություն, խա­ղա­ղություն, քաջառողջություն, բարի վերադարձ իրենց հայրական օջախները:

Անդրադառնալով երկրի պաշտպանունակությանն ու պետականության ամ­րա­­պնդ­ման ուղղությամբ կատարվող քայլերին, նախարարը լավատեսորեն արտա­հայտվեց երկրի վաղվա օրվա վերաբերյալ, կարևորելով յուրաքանչյուր զինվորի և յուրաքանչյուր քաղաքացու անձնական ներդրումը սահմանի անառիկության պահ­պանման և հայրենիքի հզորացման գործում:

«Հավատը սեփական ուժերի հանդեպ, լավատեսությունը, աներեր կամքն ու ոգին գործնական հայրենասիրության կարևոր բաղադրիչներից են: Եվ ես ուրախ եմ, որ մեր սահմանին կանգնած զինվորը, ժամանակակից սպառազինումից բացի, տիրապետում է նաև այս զենքերին»,- նշել է նախարարը:

 

ՀՀ գյուղա­տնտե­սու­թյան նա­­խարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031