Լրահոս
Օրվա լրահոսը

«32 ատամ» ակումբի դերասանը ոչ թե ծեծի է ենթարկվել, այլ մեկ հարված է ստացել. «Առաջին լրատվական»

Դեկտեմբեր 30,2013 10:20

Դեկտեմբերի 26-ի գիշերը «32 ատամ» ակումբի դերասան Կարեն Մկրտչյանը իր տան շքամուտքում անհայտ անձի կողմից ոչ թե ծեծի է ենթարկվել, այլ մեկ հարված ստացել: Արդյունքում հիմա անվասայլակին է և տանն է ստանում բուժում:

Դերասանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ լրատվամիջոցներից վիրավորված է, քանի որ, ինչպես ինքն է ասում, խոսում են պատի, բայց գրում են առաստաղի մասին. «Լրատվամիջոցները եթե որևէ բանով ուզում են օգնել, պետք է օգնեն, ոչ թե վնասեն»,- ասաց նա՝ հավելելով. «Եթե գրում են՝ «32 ատամ» դերասանին բակում ծեծի են ենթարկել, դա ինձ վնասում է, քանի որ դա վիրավորում է թե ինձ, թե իմ բակին. մուտքում միայն մեկ անգամ հարվածել են. դա չեղավ, որ ծեծի են ենթարկել, կամ նույն կերպ ես ոստիկանությունից դժգոհ չեմ, բայց գրում են բաներ, թե ես ասել եմ՝ իրավապահներին դա չի անհանգստացնում՝ այն դեպքում, երբ ասում են՝ կզանգենք, ոստիկանությունից կճշտենք, սակայն չեն ճշտում: Ի դեպ, ես չեմ բողոքել ոստիկանություն, որ բռնեն, էլ չեմ բողոքելու, ես չեմ սիրում բողոքել»,- հավելեց դերասանը:

Նա ասաց, որ ինքը ոստիկանությունից «գանգատներ» չունի, փոխարենը դժգոհ է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031