Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հասկանում է՝ եթե մի քիչ էլ գործընթացը ուշանա, ապա… «Ժողովուրդ»

Առհասարակ Մաքսային միությանն անդամակցելու այս ողջ պատմության մեջ ամենամութն այն հարցն է, թե ինչու են ՀՀ իշխանություններն այդքան գլխապատառ նետվում ՄՄ գիրկը, ինչու են բոլոր փաստաթղթերն այնպիսի արագությամբ ստորագրում, որ, ինչպես Երեւանում նկատեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ռուսական կողմն անգամ չի հասցնում «հայ գործընկերների հետեւից»։ Ի վերջո, այս հարցը պիտի՞ ունենա տրամաբանական բացատրություն։ Առայժմ ՀՀ

Ի լրումն դեկտեմբերի 24-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում արձանագրված սպանության դեպքի

Ինչպես տեղեկացրել էինք` դեկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1980 թ. ծնված Նավասարդ Աբգարյանը և 1979 թ. ծնված Արտավազդ Թամրազյանը: Պարզվել էր, որ Ն. Աբգարյանը և Ա. Թամրազյանը վնասվածքները ստացել էին նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Դիլիջանի Մյասնիկյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: Դեկտեմբերի

Շանթ Հարությունյանը դեկտեմբերի 24-ից հացադուլ է անում

Մեր տեղեկություններով՝ հացադուլը կապված է Հարությունյանի արգելանքների չվերացման հետ:

ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ
Գլուխ երեսունչորսերորդ

Բագրատ Ասատրյան. Դատապարտվա՞ծ ենք Ռուսաստանի ֆորպոստը լինելու. «168 Ժամ»

«Մաքսային միությանն անդամակցելու խնդիրը դեռ շատ ջուր կտանի, այդպես հեշտ ու պարզ չի: Միությունն ինքը խնդիր ունի, ամենամեծ խնդիրն, այնուհանդերձ, ՀՀ-ՄՄ հարաբերություններն են՝ Մաքսային միությունն այդքան էլ Հայաստանի կարիքը չունի»,- 168.am-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ, 1994-1998 թթ. ԿԲ նախագահ, ԵՊՀ դասախոս Բագրատ Ասատրյանը: Ըստ նրա՝ ՄՄ-Ուկրաինա զարգացումների հետ կապված ՀՀ-ի դերը մի պահ կարծես

«Ճանապարհային քարտեզը» կհրապարակվի 2014 թվականի մայիս ամսից ոչ շուտ. «Հայկական ժամանակ»

«Այն, որ Հայաստանի ՄՄ մտնելու «ճանապարհային քարտեզը» հավանության կարժանանար, հասկանալի էր մինիմում կես ամիս աոաջ»:

ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է Պ. Անդերսոնի նամակին

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է մի շարք լրատվամիջոցների տարածած՝ Պավել Անդերսոնի հեղինակած տեղեկատվությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասին, որի հետ կապված անհրաժեշտ է քաղաքացիներին տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել նշված տեղեկատվության նույն բովանդակությամբ Պ.Անդերսոնի 19.12.2013թ. նամակը, որի վերաբերյալ արդեն իսկ վերջինիս տրվել է սպառիչ պատասխան, ինչպես նաև վերջինիս տրվել է երաշխիք, որ Հայաստանի

Երեք նախագահների բերմուդյան եռանկյունին. «Ժամանակ»

ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ Հայաստանի հասարակությունը երջանիկ չէ, և իշխող կուսակցությունը փորձում է անել ամեն ինչ՝ այդ խնդիրները լուծելու համար: Ցանկություն կա իշխող կուսակցությանը ասելու, որ պետք չէ շատ բան փորձել, ընդամենը փորձեք ձեր կուսակցության նախագահի հետ միասին հրաժարական տալ ձեր պաշտոններից՝ իշխանության բոլոր կառույցներում, և կտեսնեք, թե ինչպես միանգամից կփոխվի հասարակության տրամադրությունը:

Արգիշտի Կիվիրյան. «Մյուս տարի, ես վստահ եմ, պայքարը թեժանալու է, նաեւ շատ ավելանալու են ռեպրեսիաները». «Հրապարակ»

Գաղթականի հոգեբանությամբ երկիր չեն կառուցում, սա շատ կարեւոր հոգեբանական պահ է։ Երկիր կառուցում է այն մարդը, ով երկրի հետ կապում է իր ապագան, իր երեխաների ապագան, այդ ժամանակ ինքը պատրաստ է դուրս գալ, պայքարել, զրկանքներ կրել՝ մտածելով, որ կառուցում է մի երկիր, որտեղ իր ժառանգները կապրեն արժանավայել, հպարտորեն։

Հաղորդակցվում են բանավեճի արվեստի հմտություններին

Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ «Հայտնիր քո կարծիքը» երիտասարդական դպրոցի շրջանակներում կազմակերպված «Բանավեճի հիմունքներ» երկամսյա դասընթացի եզրափակիչ արարողությունը: Դպրոցին մասնակցելու հայտ էր ներկայացրել մոտ 70 երիտասարդ, որոնցից ընտրվել էին 35-ը, ովքեր էլ ստացան հավաստագրեր: Շուրջ մեկ ամիս տևողությամբ դպրոցի մասնակիցները հաղորդակցվեցին բանավեճի արվեստի հմտություններին՝ ուսումնասիրելով «Բանավեճերի տիպաբանություն», «Թիմային աշխատանք», «Աշխատանք սկզբնաղբյուրների հետ», «Հռետորություն», «Փաստարկման տեսություն», «Կիրառական

«Պետք է օգնենք ինքներս մեզ մարդ մնալ եւ օգնենք մեր կողքինին մարդ լինել». Արմինե Պողոսյան

«Ֆիլմը բարեգործության արտադրանք է»,- դեկտեմբերի 25-ին «Հայ Ձմեռ պապ 2013-2014» բարեգործական լրագրողական ցուցադրության ընթացքում այն այսպես բնութագրեց «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը: Կինոնկարը բաղկացած է 12 մասից, որոնցից 8-ը վավերագրություններ են Հայաստանի սահմանամերձ շրջաններում, Ղարաբաղում եւ Ջավախքում բնակվող ընտանիքների մասին, իսկ մնացած 4-ը հասարակական կազմակերպության նախորդ երկու տարիների աշխատանքների հաշվետվություններն են: Ֆիլմը

Ինչ-որ փաստաթղթեր չհրապարակելն արտառոց չի կարող համարվել. «Հրապարակ»

2013-ն անցավ անտեղյակության քողի ներքո՝ հայ հասարակությունը շարունակ պահանջում էր հրապարակել Ասոսացման համաձայնագրի տեքստը, որը մոտ 3 տարի մշակվում էր եւ գրեթե պատրաստ էր ստորագրման համար, սակայն՝ ապարդյուն: Հիմա նույն անտեղյակությունն է Մաքսայինի հարցում: Թվում էր՝ գոնե Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո կհրապարակվեն որոշ փաստաթղթեր, եւ պարզ կդառնա, թե ինչ պարտավորություններ է ստանձնում եւ ինչ

Յուրի Վարդանյան. «Լավագույն տասնյակի այլ տարբերակ նախարարության համար անընդունելի է» (Ֆոտոշարք)

Երեկ«Ֆլորենսիա» ռեստորանային համալիրում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության՝ մրցաշրջան 2013-ի ամփոփման միջոցառման ժամանակ մեծարվեցին սպորտի պետական կառույցի տարբերակով Հայաստանի 10 լավագույն մարզիկները, մարզաշխարհի մի շարք երախտավորներ: Երեկոյի ընթացքում նախարար Յուրի Վարդանյանը մի քանի րոպե պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի մարզական լրագրողների եւ սպորտի պետական կառույցի կազմած լավագույն տասնյակների տարբերակներին: Նախարարը հայտարարեց,

Վարչապետի տանգոն սամբիստի հետ. Թաթայի «Ամենալավը դու ես» երգը ոտքի հանեց պաշտոնյաներին. NEWS.am (Տեսանյութ)

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության՝ դեկտեմբերի 25-ին, «Ֆլորենցիա» ռեստորանում անցկացված մարզիկների լավագույն տասնյակի պարգեւատրման արարողությունը անցավ շատ ուրախ մթնոլորտում, ուտում, խմում եւ ուրախանում էին անգամ պաշտոնյանները։ Ըստ NEWS.am– ի, միջոցառումը վարում էին Խորեն Լեւոնյանը եւ Գոհար Գասպարյանը, ելույթներ ունեցան երգիչներ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, Թաթան, Ռուբեն Մաթեւոսյանը, երգչուհի Լեյլա Սարիբեկյանը եւ այլք։ Հատկապես, Թաթայի «Ամենալավը դու

Եղևնիների և սոճիների վաճառքի համար քաղաքապետարանն առանձնացրել է հատուկ տարածքներ

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ Ամանորին ընդառաջ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ աշխատանքների շրջանակում բնական եղևնիների ու սոճիների բացօթյա վաճառքը կազմակերպելու նպատակով քաղաքապետարանի կողմից վարչական բոլոր շրջաններում տարածքներ են առանձնացվել: Վաճառքի թույլտվությունները մասնավոր ընկերություններին և անհատներին տրամադրվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում բնական և արհեստական տոնածառերի վաճառքը կազմակերպելու համար տարածքներ են հատկացվել 50

Արթիկի, Աշոցքի, Վանաձորի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Արթիկի, Աշոցքի, Վանաձորի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00 -ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին իրականացվում են

REX. Ղարաբաղը կհամագործակցի՞ Մաքսային միության հետ. Ստանիսլավ Տարասով

Երևանը հրաժարվեց ԵՄ Ասոցացման պայմանագրից, որովհետև Բրյուսելը մաքսային արգելքներ էր դնում Երևանի և Ստեփանակերտի միջև, «Ռեքս» լրատվական գործակալությունում գրում է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը` քննարկելով Մաքսային միության հետ Լեռնային Ղարաբաղի համագործակցության հարցը: «Պրագմատիկ մարդիկ հասկանում են, որ Մաքսային միության ձևաչափում Հայաստանը Ղարաբաղից չի սահմանազատվի մաքսային պատնեշներով՝ օգտագործելով ձեռքի տակ ունեցած տարբեր տեխնոլոգիաներ: Օրինակ, Ղարաբաղից արտահանվող

Ովքեր են սոցիալական բնակարանների հավակնորդները

Կառավարությունը որոշել է հստակեցնել, թե ովքեր կարող են սոցիալական բնակարանների հավակնորդ լինել եւ ինչ է սոցիալական բնակարանը: Վաղը  կառավարության կներկայացվի սոցիալական բնակարանային ֆոնդի ձեւավորվման ռազմավարական ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը: Ըստ կառավարություն ներկայացրած ծրագրի, սոցիալական բնակարաններում կարող են բնակվել անօթեւանները, որոնք սեփականության իրավունքով բնակարան չունեն եւ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված զրո անապահովության

250 հազար եվրոյի երաշխիք` ԿԲ-ին

Կառավարությունը 250 հազար եվրոյին համարժեք դրամի չափով բյուջետային երաշխիք կտրամադրի ՀՀ Կենտրոնական բանկին: Ինչպես նշված է կառավարության նիստի օրակարգում ներառված փաստաթղթում, երաշխիքը տրամադրվում է ««Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի աջակցման» ծրագրի շրջանակներում 250,000 եվրոյի համարժեք դրամի չափով դրամաշնորհ տրամադրելու մասին պայմանագրով նախատեսված դրամաշնորհային պարտավորությունների ապահովման նպատակով»: Դրամաշնորհի պայմանագիրը  կնքվել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) (Մայն Ֆրանկֆուրտ) եւ

Արամ Մանուկյան. «Հավատո՞ւմ եք, որ Հայաստանում կարող է միլիարդներ աշխատել Սերժ Սարգսյանի շրջապատից դուրս մարդը»

Այսօր իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, խոսելով ՃՈ խախտումները ֆիքսելու համար տեղադրված տեսախցիկների, կարմիր գծերի եւ կենսաթոշակային հիմնադրամի մասին՝ որպես Հայաստանի իշխանությունների կողմից 2013 թվականի թոփ 13 ձախողումներից երեքը, նկատեց, որ այս բոլոր դեպքերում էլ ամենամեծ դժգոհությունն այն բանից է, որ հավաքվող գումարները գնում են մասնավորի գրպանը, իսկ հասարակությունը պետությանը ավելի

ՀՀ լավագույն 10 մարզիկները պարգևատրվել են ՀՀ վարչապետի կողմից

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած տարվա լավագույն մարզիկների մեծարման երեկոն: Լավագույն տասնյակում ընդգրկված մարզիկներին դրամական պարգևներ է հանձնել անձամբ վարչապետ Սարգսյանը: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացված հարցման արդյունքներով Հայաստանի տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ազատ ոճի ըմբշամարտիկ Դավիթ Սաֆարյանը։

Փակ ճանապարհը դեռ համարվում է գլխավոր

Վարորդների համոզմամբ՝ ճանապարհային նշանը պետք է տեղափոխվի

Vesti.az. Ռուս-ադրբեջանական հակամարտությունն անխուսափելի է, եթե Բաքուն գնա դրան. Յուրի Շևցով

Եթե Ադրբեջանը հարաբերությունները սրի Մոսկվայի հետ, ինչպես Ուկրաինան արեց՝ ցանկանալով ԵՄ-ի հետ ստորագրել ասոցացման պայմանագիրը, ապա ռուս-ադրբեջանական հակամարտությունն անխուսափելի կլինի, «Վեստի.ազ» լրատվականին հայտնել է Մինսկում Եվրոինտեգրման հարցերի կենտրոնի տնօրեն Յուրի Շևցովը՝ միաժամանակ նշելով, որ Ադրբեջանը նման որևէ քայլի չի դիմում: Խոսելով ՄՄ-ին Ադրբեջանի անդամակցելու հեռանկարների մասին՝ փորձագետը նշել է, որ պետք է հասկանալ՝  Մաքսային միությունը

Հայաստանի տասը բուհեր շուրջ երեք մլն դոլարի աջակցություն կստանան

Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» (ՆՄՀ) շրջանակներում դրամաշնորհներ ստացած տասը բուհերն այսօր Երևանի պետական համալսարանում ներկայացրեցին իրենց նախագծերը: Նկատենք, որ ՆՄՀ-ն աջակցում է բուհերի այն ծրագրերին, որոնք ուղղված են կրթության որակի, արդյունավետության, ինչպես նաև կրթության հասանելիության բարձրացմանը: Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որը, կարևորելով ծրագրի մեկնարկը, ասաց. «Տարիներ

Regnum. Ռուսաստանը կարհամարհի Աստանայի «հատուկ կարծիքը». Գայ Բորիսով

Մոսկվան կփորձի նվազագույնի հասցնել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության բացասական տրամադրությունները, հատկապես Ղազախստանի «հատուկ կարծիքի» դեպքում, գրում է «Ռեգնում» լրատվական գործակալության քաղաքական վերլուծաբան Գայ Բորիսովը՝ անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը, որ նա կստորագրի ՄՄ-ին միանալու Հայաստանի «ճանապարհային քարտեզ»-ը «հատուկ կարծիքով», քանի որ Աստանայի համար պարզ չէ, թե որտեղով անցնելու ՄՄ-ի սահմանը՝ հաշվի առնելով Ղարաբաղի հակամարտությունը:

Զգուշացնում են. «Միեւնույնն է ճղելու ենք Սերժ Սարգսյանի ստորագրած պայմանագրերը». (Տեսանյութ)

Այսօր Նախախորհրդարանի մի խումբ ակտիվիստներ դրամահավաք անցկացրին Մաշտոցի պուրակում: Հավաքված գումարը վարչական տույժերի ենթարկված ակտիվիստներին ֆինանսապես սատարելու նպատակով էր: Դրամահավաքին մասնակցեցին հենց իրենք՝ ակտիվիստները, թեեւ նրանք նախատեսել էին դրամ հավաքել անցորդներից: «Ազգի կեսը չկա, երբ ամեն երկրորդ տունը վաճառված է կամ վարձով է տրվում, երբ որբերն ու միայնակ կանայք ավելի շատ են, քան 20 թվականին:

Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ռոսնեֆտ» խոշորագույն նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են տնտեսական ոլորտում Հայաստանի հետ «Ռոսնեֆտի» համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Հանդիպման ավարտին Հանրապետության Նախագահի ներկայությամբ «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ

ՀՀ փաստաբանների պալատի հայտարարությունը պարտադիր կուտակային բաղադրիչի մասին

ՀՀ փաստաբանների պալատը մտահոգված է 2014 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակային նոր համակարգի,  մասնավորապես՝ պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրմամբ: Չանդրադառնալով նշված «նորամուծության» սոցիալ-տնտեսական ազդեցությանը, քանի որ դրա համար համապատասխան մասնագիտական գիտելիքներ են անհրաժեշտ՝ ՀՀ փաստաբանների պալատը հարցին մոտենում է զուտ իրավական տեսանկյունից, առ այն, որ պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը նախ և առաջ հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Այս

Դավիթ Շահնազարյան. «ՌԴ իշխանությունները գծում են սահմաններ, որոնք նման են «երկաթե վարագույրների» սահմաններին»

Շահնազարյանի կարծիքով՝ Հայաստանը Ռուսաստանի համար տարածք է, որտեղից նա սպառնալիք է դառնալու բոլոր մեր հարեւանների նկատմամբ Այսօր «Հայելի» ակումբում հյուրընկալված Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը, կարեւորելով երիտասարդության դերը՝ նկատեց, որ ունենք մի սերունդ, որը բարեբախտաբար չի ապրել Խորհրդային միությունում: «Հիմա բոլոր բացասական ինստիտուտները վերականգնվում են՝ առանց կոմունիստական գաղափարախոսության։ Ավելին, Ռուսաստանի կայսերապետական քաղաքականությունը առաջին

Մաքսային միությունը` մամուլի ազատության լուրջ մարտահրավեր

«Ակնհայտորեն Մաքսային միության անդամակցումը լուրջ մարտահրավեր է մամուլի ազատության առումով»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Հետաքրքրվեցինք` համամի՞տ է «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդավար Արմեն Դուլյանի այն կարծիքին, թե « մամուլը երբեք այսքան ոչ ազդեցիկ ու անուժ չի եղել: Պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Համենայնդեպս, դեպի Արմեն Դուլյանի արտահայտած կարծիքը մեր մամուլը արագ շարժվում

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930