Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն «ազգային համաձայնության կառավարություն» կազմելու ակնա՞րկ է անում. «Հայոց աշխարհ»

Սկզբունքորեն, որոնք են Գագիկ Ծառուկյանի ելույթի հիմնական շեշտադրումներն ու մոտեցումները: Նրա ու ԲՀԿ-ի ելակետն այն է, որ երկրում իրականացվող տնտեսական եւ սոցիալական քաղաքականությունն անպտուղ է, կան բազում խնդիրներ, սկսած արտագաղթից ու աղքատության աստիճանից, վերջացրած հատկապես փոքր ու միջին տնտեսավարողների դժվարություններով:  Ի՞նչ են առաջարկում: Լայն ընդգրկմամբ, հետեւյալը. «Հավատացե՛ք, որ մենք կարող ենք միասին երկիրը հանել այս

Հերմինե Նաղդալյան. «Մնում էր միայն նվեր տային, սա՞ է վասալայինը». «Իրատես de facto»

Բայց մեր այսօրվա այլընտրանքային տեսակետներ հայտնող գործընկերներն ինչո՞ւ չեն հիշում, որ ոչ վաղ անցյալում էլ ունեցել ենք պայմանագրեր ու կոնցեսիաներ 30-35 տարով, և նրանք, որ ներկայացված էին գործադիր իշխանությունում, կային քաղաքական դաշտում, բոլորովին չէին զարմանում, չէին զայրանում, չէին առարկում, ահավոր աղետ չէին որակում։

Ֆրանսիայի Վիեն քաղաքում նշվել է Ղարաբաղյան շարժման 26-ամյակը

Փետրվարի 15-ին Ֆրանսիայի Վիեն քաղաքում տեղի ունեցավ Արցախի ազգային ազատագրական պայքարի 26-ամյակին նվիրված միջոցառում` Վիենի Հայ մշակույթի տան նախաձեռնությամբ: Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի խոսնակ, Լուարայի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը և շրջանակի անդամ, Վիենի քաղաքապետ Ժակ Ռեմիյեն հավաքվածներին ներկայացրեցին բարեկամության շրջանակը, դրա հիմնադրման և գործունեության նպատակներն ու ուղղությունները: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև Արտակ Հերիքյանի «Մեր Արցախը» ֆիլմը, որի

«Սպասել, որ Մանվել Գրիգորյանի լեքսիկոնը կհամապատասխանի խորհրդարանի երիտասարդ սերնդի լեքսիկոնին` անհնար է»

Մեկ տարի առաջ այս օրը Հայաստանի հանրապետությունում ՀՀ նախագահական ընտրություններ էին, եւ թե ինչ առաջընթաց, կամ հետընթաց է արձանագրվել քաղաքական դաշտում, այսօր այդ մասին «Ուրբաթ» ակումբում խոսեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, որը նաեւ անդրադարձավ քաղաքական 4 ուժերի համատեղ գործունեությանը: Սերգեյ Մինասյանի ձեւակերպմամբ`մեկ տարվա ընթացքում այն քաղաքական պատկերը, որ ստեղծվել է Հայաստանի ներսում, նաեւ

Ոստիկանության քննիչ Մովսիսյանին մեղադրում են գործը կոծկելու մեջ

Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների դատարանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցության սենյակ՝ հրապարակելու Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի բողոքի քննության վճիռը: Դատախազ Բարսեղյանը առարկեց Եղնուկյանի բողոքի դեմ, իսկ Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն այն կրկին պնդեց: Հիշեցնենք, որ Տիգրան Հայրապետյանը բողոքարկում է ՀՀ ոստիկանության քննիչ Ս. Մովսիսյանի որոշումը՝ իր պաշտպանյալ Եղնուկյանի բողոքի հիման վրա հարուցված քրեական գործը

Կապիտալս ուր փախցնեմ. «168 ժամ»

«Մենք գիտենք, որ վերջին շրջանում երկրից հեռանում են լավագույն մասնագետները, եթե պետությունը չի  կարողանում իր լավագույն մասնագետներին պահել, ուրեմն երկրի կառավարման գործում կան էական բացթողումներ։ Հայաստանում օտարերկրյա ներդրումները նվազել են ավելի քան 40 տոկոսով։ Սա նշանակում է, որ կապիտալը խուսափում է մեր երկրից, կապիտալը գնում է այլ երկրներ՝ նպաստելով ուրիշ պետությունների ու ժողովուրդների   բարօրությանը»,- ասել

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյայի փափկասուն բալիկը գլխիկոր խոնարհվեց ճանապարհային ոստիկանի աշխատանքային փայտիկի առաջ. shamshyan.com

Երեկ` փետրավորի 17-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի տեսուչի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի փափկասուն բալիկը, ով օրեր առաջ Porsche Cayenne մակնիշի 10 PR 100 համարանիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայում իրեն դնելով «լավ տղու» տեղ մեքենան կայանել էր քաղաքային տրանսպորտի համար նախատեսված վայրում, ինչը խոչընդոտ էր հանդիսանում քաղաքային տրանսպորտին

Արտակ Դավթյան. «Խավիարային դիվանագիտությունը մի իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստենք»

Օրերս հերթական անգամ Եվրոպայում աղմուկ բարձրացավ՝ Ադրբեջանի կողմից եվրոպացի պատգամավորներին կաշառելու տեղեկատվության հետ կապված : «Առավոտի» հետ զրույցում ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը նկատեց. «Խավիարային դիվանագիտությունը դարձել է դիվանագիտական բառապաշարի մի մաս: Ես ինքս նախորդ գումարման Ազգային ժողովում ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակության կազմում եմ եղել, եւ «լոբբինգի» անվան տակ, ըստ էության, տեսել ենք այդ

Մարգար Օհանյան. «Դուք գտնում եք, որ ես ԵԿՄ-ի հետ կապ չունե՞մ». «Ժողովուրդ»

Շաբաթ օրը տեղի ունեցած Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարին ներկա էին նաեւ ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն ու ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը։ «Ժողովուրդ»-ը զրուցեց Մ. Օհանյանի հետ՝ պարզելու ԵԿՄ համագումարին նրանց մասնակցության նպատակը։ – Պարոն Օհանյան, Ձեզ ԵԿՄ համագումարին պաշտոնապես հրավիրե՞լ էին։ – Այո՛, հրավիրատոմս էի ստացել

Սուտ մատնության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Ն. Ա.-ի կողմից սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի վարչության դատախազի ցուցումով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հիշեցնենք, որ քաղաքացուհի Ն. Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 177-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել

Արամ Սարգսյան. Այդ 80 տոկոսը վաճառելու ժամանակ Սերժ Սարգսյանը ի՞նչ է` «Տաշիր պիցայում» էր աշխատում. «168 Ժամ»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երկրապահ կամավորականների միության համագումարում խոսելով երկրի տնտեսությունից, պարտադիր կուտակային համակարգից, գազային մեծ աղմուկ բարձրացրած պայմանագրերից, արտագաղթից, ազատամարտիկների բողոքի ցույցերից, հայտարարեց. «Ամեն ինչ լավ է լինելու»: 168.am-ը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից հետաքրքրվեց, թե հավատո՞ւմ է Ս. Սարգսյանի այս խոստմանը: Ի պատասխան Արամ Սարգսյանն ասաց, թե նախագահի պատասխանները վերոնշյալ հարցերի շուրջ ոչ

Ինչու Ժուռնալիստների միությունը չդատապարտեց Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության ժամանակ տեղի ունեցածը. «Հայկական ժամանակ»

Հայաստանի ժուռնալիստների միությունը հաղորդագրություն է տարածել, որում դատապարտել է փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայից բերման ենթարկված լրագրող Անի Գեւորգյանի հետ կապված միջադեպը։ Հատված ժուռնալիստների միության նախագահ, Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Աստղիկ Գեւորգյանի հարցազրույցից: – Տիկին Գեւորգյան, դեկտեմբերի 26-ին՝ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության ժամանակ, նույնպես մի խումբ ՀՀԿ– ականներ խոչընդոտել էին լրագրողների աշխատանքը, ինչու՞ այն ժամանակ չդատապարտեցիք։

Սոչիի օլիմպիական խաղերին մասնակցող ամենաթանկ հոկեյիստները

«Forbes» հանդեսը հրապարակել է Սոչիի օլիմպիական խաղերի մասնակից հոկեյի ազգային հավաքականներում հանդես եկող 10 ամենաթանկ հոկեյիստների ցուցակը: 1. Ալեքսանդր Օվեչկին, Ռուսաստան, տարեկան $ 16,8 միլիոն 2. Սինդի Կրոսբի, Կանադա, $ 16,5 3. Շի Ուեբեր, Կանադա, $14,1 4. Զակ Պարիզե, ԱՄՆ, $12,8 5. Ռայան Սութեր, ԱՄՆ, $12,1 6. Իլյա Կովալչուկ, Ռուսաստան, $ 11 7. Եվգենի Մալկին,

ԲՀԿ առաջնորդի խոսքում չհնչեց որեւէ հստակ քաղաքական գնահատական. «Ժողովուրդ»

Փակ դռների հետեւում անցկացվող համագումարն այդքան էլ չէր տեղավորվում «ժողովրդի հետ, ժողովրդի համար» ծառուկյանական իմիջի մեջ։ Բացի այդ՝ ԲՀԿ-ն ու նրա առաջնորդը միշտ էլ աչքի են ընկել ցանկացած միջոցառում հնարավորինս աչք ծակող մասշտաբայնությամբ անցկացնելու ամբիցիաներով։ Ուստի փոքր-ինչ զարմանալի էր այս համագումարը փակ եւ, ըստ էության, հնարավորինս աննկատ անցկացնելու ձգտումը։ Արդյո՞ք դրա պատճառն ինչ-ինչ խորախորհուրդ մարտավարական

Արթուր Բաղդասարյան. Սա հնարավորություն է, որ ուղղիչ աշխատանքային հաստատություններից ազատվեն թեթև զանցանքների համար դատապարտված մարդիկ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային պատիժներ նշանակելու ռազմավարության մշակման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը: Նիստում հանգամանալից քննարկվել է «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ներդրման» հայեցակարգի նախագիծը: Նշվել է, որ ուսումնասիրվել է այլընտրանքային պատիժներ նշանակելու վերաբերյալ միջազգային փորձը, մասնավորապես՝ Եվրոպական միության անդամ պետությունների՝ հաշվի առնելով այդ երկրների վերջին

Սեյրան Օհանյան. «Դե գնացեք ու այդ հարցերը տվեք շատ օլիգարխների». «Ժամանակ»

Հատված պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հարցազրույցից: – Կռված ազատամարտիկների կողմից շատ են ԵԿՄ ղեկավարության նկատմամբ եղած դժգոհությունները: Նրանք դժգոհ են, որ Մ. Գրիգորյանն ու մի խումբ այլ կռվածներ՝ իշխանություններին մոտ գտնվելու շնորհիվ հարստանում են, իսկ մյուսները օրվա հացի խնդիր ունեն: – Գիտեք, ես դա չեմ նկատում և դրա մեջ չեմ խորանում, որովհետև իմ վերաբերմունքը իմ

Այս պատասխանից է կախված բուրժուադեմոկրատական հեղափոխության ճակատագիրը. «Հայկական ժամանակ»

Ծառուկյանի այս հայտարարությունը, ոմանք, իհարկե, կոնտեքստից կտրված, ներկայացնում էին որպես հեղափոխական վերջնագիր իշխանություններին։ Բայց եթե նույնիսկ դա ընդունենք այդպես, այդ վերջնագրի պատասխանը Սերժ Սարգսյանը տվեց, ըստ էության, տեղում, ասելով, որ ինքն է պատասխան տալու։

ԱՍԵԿՈՍԵ

Պետության մեջ ծույլ ու փուչ պաշտոնյաները նման են բոռերի, որոնք խժռում են աշխատող մեղուների մեղրը: ՍԵՐՎԱՆՏԵՍ

Ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

2014 թ. փետրվարի 17-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը: Դատարանը հայտնեց, որ գործով տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանը հայցադիմում է ներկայացրել ամբաստանյալներ Մինաս Մկրտչյանից և Միքայել Միքայելյանից համապարտության կարգով իր կրած բարոյական և նյութական վնասների փոխհատուցման պահանջով: Կողմերին հայցադիմումին

Ադրբեջանի շախմատիստները չմասնակցելու որոշումը չեն փոխում

Շախմատի Եվրոպայի երեւանյան առաջնության մասնակիցները շատանում են Մարտի 3-ից 14-ը Երեւանում կայանալիք շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության մասնակիցների թիվը գնալով մեծանում է: «e3e5»-ը տեղեկացնում է, որ երեկվա դրությամբ մասնակցության հայտ արդեն ներկայացրել են 26 երկրների 231 շախմատիստներ, որոնցից 133-ը գրոսմայստեր է: Ադրբեջանի ներկայացուցիչները երեւանյան առաջնությանը չմասնակցելու որոշումը, ինչպես երեւում է, փոխելու մտադրություն չունեն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մահացած զինծառայող Հայկ Կալեյանի գործով դատական նիստը հետաձվեց. Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

2014 թվականի փետրվարի 17-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ՝ ՊԲ թիվ 35383 զորամասում մահացած ժամկետային զինծառայող Հայկ Կալեյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի բողոքի քննության շրջանակներում նշանակված էր դատական նիստ: Դատական նիստի ընթացքում նախագահող դատավոր Ե. Դարբինյանը տեղեկացրեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ստացված գրությամբ հայտնվել է, որ գործով ամբաստանյալ Սանթուր Դոմբրյանը և մյուսները դեռևս չեն

Շինարարության ոլորտում աշխատանքը կորցրել է 3 հազարից ավելի մարդ. «Հրապարակ»

Վերջին տարիներին աճողական անկման ցուցանիշներ արձանագրող շինարարության ոլորտում տասնյակ հազարավոր քաղաքացիներ են կորցրել իրենց աշխատանքը։ Անցյալ տարի այս ոլորտում զբաղվածների թվաքանակը կրճատվել է եւս 3,1 հազարով՝ կազմելով 15,4 հազ. մարդ։ Սա՝ պաշտոնական վիճակագրությամբ։ Մինչդեռ հայտնի է, որ այս ոլորտն աշխատուժի ռեալ թվաքանակի արտացոլման մասով ամենախոցելիներից է, եւ պաշտոնական վիճակագրությունն այստեղ առավել քան մոտավոր է։ Իսկ

Բոլշևիկյան մեթոդները. «Ժամանակ»

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ երեկ տեղի է ունեցել բոլոր խմբակցությունների ղեկավարների խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է գազի հանձնաժողով ստեղծելու ՀՀԿ-ի առաջարկը: ԱԺ խմբակցություններն այդ առաջարկին իրենց «այո»-ն կամ «ոչ»-ը դեռ չեն ասել: Սա, փաստորեն, ՀՀԿ-ի կոնտրառաջարկն է այդ խմբակցությունների համանման առաջարկին: Որն է տարբերությունը` դեռևս պարզ չէ: Մինչ այդ, ինչպես հայտնի է, այսպես ասած

Հովիկ Վարդումյան. Դաշտային հրամանատարների խորհուրդը զբաղված է հայհոյախոսությամբ, պոռոտախոսությամբ. «Հրապարակ»

«Դավիթ Բեկ» ջոկատի հրամանատար Հովիկ Վարդումյանը հետեւյալ կերպ արձագանքեց Սերժ Սարգսյանի ելույթին. «Ազատամարտիկներին ոչնչացնելու քաղաքականություն է, պատահական չէ, որ գնդապետ Վոլոդյայի վրա գործ սարքեցին, իրենց ձեռնտու չէր մեր շարժումը։ Մեր շարժումն ամիսների ընթացքում մաս-մաս արեցին, քայքայեցին, հիմա էլ Սուրենենց միջոցով ալտերնատիվ երկրապահ են սարքում, ասում են՝ կռվող տղերքը մեզ մոտ են, թե՝ Երկրապահի վարչությունում կռված

Նալբանդյանը տեղեկացրեց Իրաքի քաղաքացիների համար Հայաստանի մուտքի արտոնագրի տրամադրման կարգի դյուրացման՝ հրավերի պահանջը հանելու մասին

Փետրվարի 16-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով ժամանեց Բաղդադ։ Օդանավակայանում նրան դիմավորեց Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարին։ Դիմավորման արարողությանը հետևեց նախարարների կարճատև առանձնազրույցը։ Փետրվարի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Իրաքի Հանրապետության վարչապետ Նուրի Ալ-Մալիքին։ Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրաքի վարչապետը նշեց, որ իր երկիրը շահագրգռված է հնարավոր բոլոր բնագավառներում Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ և ընդգծեց, որ

Մանվել Գրիգորյանը թող իմ դարդը չլացի. Սասուն Միքայելյան. 1in.am

«Առաջին լրատվական»-ը զրուցել է «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Սասուն Միքայելյանի հետ: – Պարոն Միքայելյան, Մանվել Գրիգորյանն ասաց, որ դուք 25 տարի է` փորձում եք կայանալ, ի՞նչ կասեք այդ մասին: – Ես 2004 թվականից դուրս եմ եկել «Երկրապահից» և գերադասել եմ այսքան տարի ԵԿՄ-ից չխոսել, բայց Ձեր տված հարցին հակիրճ կպատասխանեմ. «Մանվել Գրիգորյանը թող

Ուսխորհրդի ՀՀԿ-ական նախագահը պատմում է, որ լավ աշխատելու համար կուսակցությունը խրախուսում է

Տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանը ընդունում է, որ իրենց գործունեությունը Տարոն Մարգարյանի դիսերտացիայի պաշտպանության ժամանակ քաղաքական էր: Նա նաեւ կարծում է, որ վերջերս Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահն ու անդամները նույնպես քաղաքական նպատակներով էին խոչընդոտում ՀԱԿ հանրահավաքի մասին իրազեկող ՀԱԿ ակտիվիստների ակցիան: «Խնդիրը քաղաքական է, բայց այդ խնդիրը չպետք է կապել կառույցի հետ, իրենց անձնական

Ֆելիքս Սարգսյանն ընտրվել է սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ

Շաբաթ օրը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում կայացել է Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի համաժողովը: Անցած տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունով հանդես է եկել ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանը: Եվ քանի որ վերջինը հրաժարվել է ֆեդերացիան ղեկավարելու մտադրությունից, օրակարգային երկրորդ հարցը եղել է նոր նախագահի ընտրությունը: Երկու թեկնածուներից Ռուբեն Ասատրյանը հանել է թեկնածությունը եւ քվեարկությամբ Հայաստանի սեղանի

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը` ի պատասխան նախագահի հայտարարությանը

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը, անդրադառնալով ս. թ. փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարի ժամանակ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ ՀՀ նախագահի ելույթին և արտահայտած դիրքորոշմանը, այն որակում է որպես բացահայտ ճնշում ՀՀ սահմանադրական դատարանի վրա: Այն փաստը, որ նախագահի համար Սահմանադրական դատարանի վարույթում գտնվող օրենքը, որի որոշ հոդվածներ նույնիսկ կասեցված են, ընդամենը պարունակում է անհաջող ձևակերպումներ եւ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031