Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է օգնենք ինքներս մեզ մարդ մնալ եւ օգնենք մեր կողքինին մարդ լինել». Արմինե Պողոսյան

Դեկտեմբեր 26,2013 10:47

«Ֆիլմը բարեգործության արտադրանք է»,- դեկտեմբերի 25-ին «Հայ Ձմեռ պապ 2013-2014» բարեգործական լրագրողական ցուցադրության ընթացքում այն այսպես բնութագրեց «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը:

Կինոնկարը բաղկացած է 12 մասից, որոնցից 8-ը վավերագրություններ են Հայաստանի սահմանամերձ շրջաններում, Ղարաբաղում եւ Ջավախքում բնակվող ընտանիքների մասին, իսկ մնացած 4-ը հասարակական կազմակերպության նախորդ երկու տարիների աշխատանքների հաշվետվություններն են: Ֆիլմը հիմնված է մարզային լրատվամիջոցներում լույս տեսած հոդվածների վրա:

Արմինե Պետրոսյանի խոսքերով՝ կինոնկարի նպատակն է մեդիամիջոցներով ներկայացնել սահմանամերձ գյուղերում ապրող գյուղացու վիճակը եւ խրախուսել երիտասարդների գործունեությունը.

«Մենք ունենք շատ կարեւոր մի ռեսուրս, դա մարդն է ու հողը: Եվ այդ 2 գլխավոր առանցքներն են, որոնց շուրջ, մենք կարծում ենք, որ պետք է համախմբվեն մեր ուժերը եւ կարծում ենք, որ դա լավագույնն է, որ այսօրվա աշխարհաքաղաքական այս թնջուկների մեջ մենք կարող ենք անել: Մենք պետք է օգնենք ինքներս մեզ մարդ մնալ եւ օգնենք մեր կողքինին մարդ լինել եւ արժանապատվություն ունենալ»:

Տիկին Պետրոսյանը խոստովանեց, որ շատ դժվար է հարյուրավոր կարիքավոր ընտանիքից ընտրել մի քանիսին, այդ պատճառով՝ հիմնադրամը սահմանել է որոշ չափանիշներ՝ օգնել այն ընտանիքներին, ովքեր հիմնադրամի կարծիքով, չեն «փչացել» աղքատությունից:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էր «Մեդիա նախաձեռնությունների» կենտրոնի (նախկին «Ինտերնյուս» ՀԿ ) տնօրեն Նունե Սարգսյանը, որն Aravot.am-ի հետ զրույցում ֆիլմը անվանեց մեդիայի օգտագործման լավագույն ձեւերից մեկը .

«Իհարկե՛, սարսափելիորեն ազդում է այս ամենը, բայց լրագրողի տեսակետից ես համարում եմ, որ ինչ-որ դեպքերում մենք պետք է առաջին հերթին լինենք քաղաքացի՝ չմոռանալով, որ լրագրողական զենքեր ունենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031