Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր են սոցիալական բնակարանների հավակնորդները

Դեկտեմբեր 25,2013 21:52

Կառավարությունը որոշել է հստակեցնել, թե ովքեր կարող են սոցիալական բնակարանների հավակնորդ լինել եւ ինչ է սոցիալական բնակարանը: Վաղը  կառավարության կներկայացվի սոցիալական բնակարանային ֆոնդի ձեւավորվման ռազմավարական ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը:

Ըստ կառավարություն ներկայացրած ծրագրի, սոցիալական բնակարաններում կարող են բնակվել անօթեւանները, որոնք սեփականության իրավունքով բնակարան չունեն եւ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված զրո անապահովության միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքներ են.«Ինչպես նաեւ սոցիալական հատուկ խմբերին դասվող անձինք: Ինչպես նաեւ այն անձինք, որոնք թեեւ սոցիալապես անապահովության գնահատման համակարգում հաշվառված չեն, սակայն հնարավորություն չունեն սեփական միջոցների հաշվին բնակարանային պայմանները բարելավելու, տեխնածին ու բնական աղետների հետեւանքով, ինչպես նաեւ ոչ աղետների հետեւանքով անօթեւան մնացած և ժամանակավոր կացարաններում, տնակներում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող ընտանիքները»:

Սոցիալական բնակարանային ֆոնդից բնակելի տարածություն ստանալուն կարող են հավակնել նաեւ. «Քանդման ենթակա վթարային, ինչպես նաեւ ամրացման-վերականգնման ենթակա բնակելի տների (բնակարանների) բնակիչները` նրանց կյանքին և առողջությանն ուղղակի վտանգի սպառնալիքի դեպքում: Ընդ որում, վերականգնման ենթակա բնակարանային ֆոնդում բնակվող ընտանիքներին բնակելի տարածությունը հատկացվում է վերականգման աշխատանքների իրականացման ամբողջ ժամանակահատվածի համար եւ այդ տարածությունը համարվում է սոցիալական բնակարանային ֆոնդի շրջանառու բնակելի տարածություն»:

Բացի այս սոցիալական բնակարանի իրավունք են ստանում նաեւ այն ընտանիքները, որոնք բնակարանային պայմանները բարելավելու խնդիր ունեին եւ նախորդ տարիներին ՀՀ կառավարությունը պարտավորվել էր

սոցիալական բնակարանային ֆոնդից բնակելի տարածություն տալ՝ մինչեւ այդ ընտանիքների բնակարանային խնդրի վերջնական լուծումը:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031