Օրվա լրահոսը
Զարուհի Պետրոսյան. «Օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում է»
Այսօր «Տեսակետ» ակումբում ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը խոսեց առաջիկա օրերի եղանակի տեսության մասին: «Տարվա առումով կարելի է ասել հաջող տարի էր՝ մեղմ ձմեռով, միակ անբարենպաստ եղանակային պայմանը` կարկտահարության մեծ քանակությունն էր, բայց մնացած որոշակի վտանգավոր երեւույթների հետ համեմատ, դա լոկալ երեւույթ է, եւ հասցված վնասը հանրապետության մակարդակով մեծ չէ»,-
Վարդան Ղուկասյանի գրասենյակի հայտարարությունը
Համոզված ենք, որ արդարադատության գերակայության պայմաններում, նրան չի հաջողվի որդու արյունոտ ձեռքերը մաքրել ուրիշների անունը կեղտոտելու գնով: Այդ մորից կարող էր ծնվել միայն այդպիսի սառնասիրտ հանցագործ:
Նախագահ դառնալը ոչ թե իր, այլ Սյունիքի մարզպետի հոր երազանքն է, ինքն ուզում է մարզպետ աշխատել (Տեսանյութ)
«Ճի՞շտ է, որ Սյունիքի նախկին մարզպետն է առաջարկել ձեր թեկնածությունը, ի՞նչ եք անելու, որ Սյունիքում վախի մթնոլորտը վերանա, ճի՞շտ է, որ ձեր հայրն ուզում է, որ դուք դառնաք նախագահ, ինչի՞ց եք սկսելու աշխատանքը Սյունիքի մարզում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներն այսպիսի հարցեր ուղղեցին Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին: «Արդեն երրորդ անգամ է՝ ես այս տարածաշրջանից
«Ռուսաստանը բիզնեսմեն երկիր է»
Ըստ Արմեն Աղայանի՝ ՌԴ-ի տրամադրած երաշխիքը առավելագույնը կարող է լինել Գորիսի կամ Վարդենիսի պաշտպանությունը՝ Արցախը կորցնելուց հետո «Բավականին բարդ աշխարհաքաղաքական պայմաններում գտնվող մեր երկիրը կարող է չդիմանալ լայնածավալ պատերազմին կամ սպառազինության մրցավազքին, վերանալ որպես պետականություն կամ պահպանվել ձեւականորեն»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին մեկ միլիարդ դոլարի զենքի վաճառքը, Հայաստանին եւս զենք տրամադրելու մասին
Յուրգեն Կլոպպը հիացած է Հենրիխ Մխիթարյանով
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչը չի թաքցնում հիացմունքն իր գլխավորած թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի խաղից: «Ուզում եմ որպես կայացած այս տրանսֆերի մասին խոսել միայն այն բանից հետո, երբ տեղափոխման ու պայմանագրի բոլոր մանրամասները կարգավորված կլինեն: Մենք Մխիթարյանին հետեւում էինք շատ վաղուցվանից եւ եկել ենք այն հետեւության, որ Հենրիխը հենց այն ֆուտբոլիստն է, որը մեզ հարկավոր է:
Տիգրան Սարգսյանն ընդունել է Շտեֆան Ֆյուլեին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` վարչապետ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ծավալուն աշխատանք է կատարվել ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Երկուստեք ընդգծվել է Ասոցացման համաձայնագրի և, մասնավորապես, ԵՄ-ՀՀ միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ
«Մենք ընկալելի ենք մեր գործընկերների համար եւ մեր քաղաքականությունը կառուցում ենք թափանցիկ մթնոլորտում»
Հարցազրույց ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Ըստ փոխարտգործնախարարի՝ Հայաստանի քաղաքականությունը միշտ էլ եղել եւ մնում է հայաստանամետ – Պարոն Մնացականյան, Հայաստանի եւ իր գործընկերների հարաբերությունները բնութագրելու համար վերջին շրջանում հաճախ օգտագործում են «եւ-եւ», «կամ-կամ» շաղկապները: Որքանո՞վ է դա տեղին, վերջապես ո՞ւր է գնում Հայաստանը, եւ արդյոք այդ ճանապարհին անկե՞ղծ է իր գործընկերների հետ: – Այս
Վերաբնակեցման համար գումարներ չեն հատկացվել
«Ունեմ ողջամիտ կասկած առ այն, որ դատարանն անկախ չի եղել, քանի որ Իրա Սարդարյանի հայցի բավարարման դեպքում շենքի բնակիչները կարող էին նույնանման փաստական հանգամանքների ուժով պահանջել իրենց բնակարանային հարցի լուծումը»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց փաստաբան Մարո Խաչատուրյանը, երբ մերժել էին իր վստահորդի՝ հայցվոր Իրա Սարդարյանի պահանջը: Փաստաբանը Հայաստանի վարչական դատարանում ներկայացնում էր Սիսակյան 3
Ինչո՞ւ է հոխորտում Հայրիկյանի վրա կրակող Խաչատուր Պողոսյանը
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է քաղաքական գործիչ, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ այս տարվա հունվարի վերջին մահափորձի գործով մեղադրյալներ Վարդան Սեդրակյանի, Խաչատուր Պողոսյանի եւ Սամվել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատավոր Գագիկ Պողոսյանի նախազգուշացմանն է մի քանի անգամ արժանացել նախկինում դատված Խաչատուր Պողոսյանը: Նա, ով փորձում է «հերոսի» նման
Նախկին ժողդատավորի հուշագրությունները
Ճանաչված իրավաբան, փաստաբան Ռոբերտ Պողոսյանը օրեր առաջ ընթերցողի դատին է հանձնել իր «Հուշամատյան-2» փաստավավերագրական գիրքը: Մինչ այդ լույս էր տեսել նրա «Մատյան հիշողություններ» եւ «Դիլիջանյան խճանկար» գրքերը: Իրավաբան հեղինակի «Հուշամատյանը» բաղկացած է երեք գլուխներից: Առաջին գլխում պատմական ակնարկ է իր ծննդավայր Դիլիջանի, ծնողների մասին, երկրորդ գլխում՝ ուսանողական տարիներն են, որոնք լրացվում են անվանի դասախոսների մասին
«Բանակցություններ էի վարում ոստիկանների հետ»
Կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը՝ հին շենքի անհարմարությունների եւ նոր կրկեսի տեսլականի մասին Ճարտարապետներ Վարդանյանի եւ Բելուբեկյանի նախագծով 1962թ. կառուցված Երեւանի կրկեսի շենքը «իր երգը երգել» էր: Հաստատվեց ճարտարապետ Վահագն Վերմիշյանի նոր կրկեսի շենքի կառուցման նախագիծը եւ հայտարարվում էր, թե աշխատանքները կավարտվեն 2013թ. վերջին: Մի կողմից շուրջ մեկ տարի է՝ զրկված ենք կրկեսային դիտարժան համարներ վայելելու
Ի՞նչ անել, որ տրանսպորտի ուղեվարձը չթանկանա (Տեսանյութ)
Գազի գնի թանկացման հետևանքով արդեն թանկացել է տաքսիների ուղեվարձը և խոսակցություններ կան, որ կթանկանա նաև երթուղային տրանսպորտը: Այս առիթով կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը երեկ հայտարարեց, թե տրանսպորտի նոր գները պարզ կլինեն մի քանի օրից: Aravot.am-ը Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի հետ զրույցում հետաքրքրվեց` սոցիալական պայթյունի վտանգ տեսնո՞ւմ է: Նա պատասխանեց. «Չէի
Բրյուս Սփրինգստինը ձայնագրվում է Թոմ Մորելոյի հետ
Բրյուս Սփրինգստինն արդեն սկսել է աշխատել անցած տարի լույս տեսած Wrecking Ball ձայնասկավառակին հաջորդող ալբոմի վրա: Ի դեպ, ավելի վաղ լեգենդար երաժիշտն աշխատել է Rage Agaisnt The Machine-ի կիթառահար Թոմ Մորելոյի եւ իր E Street Band խմբի մնացած երաժիշտների հետ Սիդնեյի ստուդիաներից մեկում: Հունիսին Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում Սփրինգստինն ասել է. «Մենք մեր կյանքում
Արթուր Բաղդասարյանը կարևորեց FRONTEX-ի հետ համագործակցությունը
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Եվրամիության արտաքին սահմանների կառավարման գործակալության (FRONTEX) Օդային սահմանների դեպարտամենտի ղեկավար Կլաուդիո Կավրեչիչի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել ՀՀ պետական սահմանի անցման կետերում իրականացվող հսկողության, ռիսկերի վերլուծության և տեղեկատվության փոխանակման ընթացակարգերն ուսումնասիրելու ու դրանց արդիականացմանն ուղղված համապատասխան առաջարկություններ մշակելու համար: Ողջունելով հյուրերին Արթուր Բաղդասարյանը նշեց, որ
Հայերի երախտագիտությունը՝ Պյոտր Մեծին
Ռուսաստանում ապրող հայ գործարար Հրաչյա Պողոսյանի աջակցությամբ հունիսի 9-ին Կիրովսկ քաղաքում բացվել է Պյոտր Առաջինի հուշարձանը: Ի դեպ, հունիսի 9-ը կայսեր ծննդյան օրն է: Մի քանի տարի առաջ, երբ Սանկտ Պետերբուրգում նշվել է հայ համայնքի ձեւավորման 300-ամյակը, գործարարը մի շարք արխիվային նյութեր է ուսումնասիրել: Գրեթե բոլոր փաստաթղթերում հիշատակումներ են եղել այն մասին, որ Պյոտր Առաջինը
«Արդյունավետ» քայլեր
Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը արգելել է ՌԴ 60 քաղաքացիների մուտքը իրենց երկիր: Պատժվածները այն բժիշկներն են, դատավորներն ու «կլուչնիկները», որոնք այսպես թե այնպես մասնակցել են փաստաբան Սերգեյ Մագնիտսկու սպանությանը: (Ավելի վաղ նմանատիպ որոշում էր ընդունել ԱՄՆ Կոնգրեսը): Ռուսաստանում ոմանք ուրախացել են՝ այսուհետ այդ մարդիկ, որոնք տանջում, խոշտանգում են ազատազրկվածներին, իրենց ավելի զգաստ կպահեն, կհասկանան, որ
Էմիլ Բուդաղյան. «Բարձր տեղում մենակ Սուրիկ Խաչատրյանն է եղել, կրակել»
Արտակ Բուդաղյանի հայրը` Էմիլ Բուդաղյանը, առաջիկայում նոր բացահայտումներ է անելու հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գորիսյան առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի մասին: Նա Aravot.am-ին առայժմ պատմեց, որ միջադեպի օրն իր որդիները ոչ թե զինված հարձակվել են Ս. Խաչատրյանի տան վրա, այլ Խաչատրյանները հաշիվ մաքրելու համար նրանց կանչել են իրենց տուն. «Ոչ թե
ՄԱԿ-ի գրասենյակում բացվեց Անապատների և անապատացման դեմ պայքարի տասնամյակին նվիրված ցուցահանդես
Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում բացվեց Անապատների և անապատացման դեմ պայքարի տասնամյակին (2010 – 2020) նվիրված ցուցահանդես: Բացման հանդիսավոր արարողությանը հայ նկարիչ Պետո Պողոսյանի ավելի քան 25 արվեստի գործեր ներկայացվեցին ՄԱԿ-ի աշխատակցիներին և արվեստասեր հանրությանը: Ցուցահանդեսում, որը կրում է «Քաղաքային բազմազանություն» վերնագիրը, ցուցադրվեցին Երևանը, Գյումրին և Փարիզը պատկերող ջրաներկ աշխատանքներ: Պետո Պողոսյանի արվեստը գրավեց երիտասարդության, արվեստագետների, միջազգային
Կդադարեցվի ջրամատակարարումը Նուբարաշեն եւ Էրեբունի վարչական շրջաններում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 11-ին ժամը 07.00 – 23.00 կդադարեցվի ջրամատակարարումը. – Նուբարաշեն վարչական շրջանում՝ Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի, 11-րդ փողոցի և 1, 2, 3 նրբանցքների, Ա, Բ, Գ, Դ և այգեգործական Բ թաղամասերի ու հարակից տարածքների, -Էրեբունի վարչական շրջանում՝ Մուշավան և Վերին
Կեսօրից հետո
Սարմեն Ղահրամանյան Արցախյան ազատամարտի նահատակ 32 երիտասարդ խրամորթցիների հիշատակին: «Եւ հաստա՞տ է ձեր ուխտը, Լեռան որդիներ։ Եւ ո՞ւմ եք թողել ձեզ համար, միայն ձեզ համար, հենց ձեզ համար ծնված հրեղեն աղջիկները»։ Մ. Գալշոյան «Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ»։ Դյուամել Ու Լյովան «մեջի կուտակածն» ասաց, ասաց-հանգստացավ, ու մարդկայնորեն-ընկերական՝ ոչ որպես հրամանատար,
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Ռիգայի աղբավերամշակման գործարանի աշխատանքին
Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ճանաչողական այցով եղել է Ռիգայի «Գետլինի» աղբավերամշակման գործարանում: Նախորդ դարի 70-ական թվականներին Գետլինյան ճահիճները եզերող հատվածում ստեղծված աղբավայրում 1998թ.-ից կառուցվել է աղբավերամշակման գործարան, որն այսօր համարվում է Եվրոպայի էկոլոգիապես ամենամաքուր աղբավայրերից մեկը: Գործարանի տնօրեն Իմանտս Ստիրանսը քաղաքապետին մանրամասն ներկայացրել է աղբի վերամշակման ողջ գործընթացը, ինչպես նաև
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵՄ հանձնակատարին
Հուլիսի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Եվրոպական միության Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունը լուրջ առաջընթաց է արձանագրել: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև շնորհակալություն հայտնեց ԵՄ կողմից Հայաստանում բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար: Զրուցակիցները
Մանկապղծության համար դատապարտվածը քիմիաթերապիա է ընդունում
Մանկապղծության համար երկարատեւ ազատազրկման դատապարտված, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր- Պողոսյանը չի տեղափոխվի Ամերիկա ՝ կապված առողջության վատթարացման հետ: Aravot.am-ի հարցին պատասխանելով՝ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը նաեւ ասաց, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, քաղցկեղով տառապող Սերոբ Տեր-Պողոսյանը բուժվում է, իր ժամանակին տարվում է քաղաքային հիվանդանոց՝ քիմիա ընդունելու: Վերջին անգամ կալանավորը
Անահիտ Բախշյանին հաջողվել է պարզել, թե ով է նոր օբյեկտի տերը
10 հուլիսի 2013, Երևան: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը ս.թ. հուլիսի 2-ին հարցումով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևյալ հարցով. Երևանի Տիգրան Մեծի 67 հասցեում գտնվող Կրթության ազգային ինստիտուտի պատին կպած բանջարեղենի կրպակը վերջերս քանդվել է, տեղում շատ արագ տեմպերով հիմքեր են փորվել, ու ինչ-որ շինություն է կառուցվում: Տիկին Բախշյանը խնդրել էր
Կինոյով հետաքրքրված ադրբեջանցիները հրաժարվել են գալ Հայաստան
Eurasiadoc նախագծի շրջանակներում ԵՄ աջակցությամբ հուլիսի 7-ից մեկնարկած՝ «Ոսկե ծիրանի» հետ համատեղ անցկացվող Եվրասիական վավերագրական ֆիլմերի երկրորդ համաժողովի առիթով, ի թիվս այլոց, Հայաստանում է Ardèche Images միջազգային ծրագրերի ղեկավար Ժան-Մարի Բարբը: Նա այսօր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը կայացած ասուլիսում տեղեկացրեց իրենց նախաձեռնած երկու ծրագրերի մասին, որոնցից մեկն իրականացվել է Սիբիրում, մյուսը՝ Հայաստանում: Վերջինիս տարածաշրանից չի մասնակցել
Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրից հայտնաբերել է ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 3 կրակված պարկուճ
Հուլիսի 9-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վնասվածք» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 51 տնից բուժօգնության է տեղափոխվել նույն տան բնակիչ, 1979 թ. ծնված Արթուր Գ.-ն, որն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքն ստացել է ժամը 22.00-ի սահմաններում
Ապամոնտաժելու և դետալները վաճառելու նպատակով ավտոմեքենա փախցնողները ձերբակալված են
Հուլիսի 3-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել Վեդի քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան փախցնելու մասին: Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի, Արտաշատի բաժինների և ԼՂՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ՝ նշված ավտոմեքենան փախցնելու կասկածանքով, հուլիսի 9-ին, ժամը 09.00-ին, Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցից Արարատի բաժին
Տիգրան Սարգսյանը դեռ չի պատասխանել ազատամարտիկներին (Տեսանյութ)
Այսօր «Հենարան» ակումբում ազատամարտիկների իրավունքների ու խնդիրների մասին խոսեցին պահեստազորի փոխգնդապետ Սամվել Եղիազարյանը, պահեստազորի փոխգնդապետ Գեւորգ Տեր-Գեւորգյանը եւ պահեստազորի ավագ լեյտենանտ, երկրորդ խմբի հաշմանդամ Գեղամ Հակոբյանը եւ Կարեն Մելիքբեկյանը: Կարեն Մելիքբեկյանի խոսքով` «Այսօր հայ ազատամարտիկները լուրջ սպասումներ ունեն ՀՀ կառավարությունից, մեկ ամիսը լրացել է, բայց մենք վարչապետ Տիգրան Սարգսյանից դեռ պատասխան չենք ստացել: Մենք մեր
Գագիկ Ծառուկյանն ու Յուրի Վարդանյանը երեկ հանդիպել են
Aravot.am-ը երեկ տեղեկացրել էր, որ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ու Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը տեսականորեն կարող են հանդիպել: Մեր տեղեկություններով նրանց հանդիպումը երեկ, այնուամենայնիվ, կայացել է: Սակայն ի՞նչ հարցերի շուրջ են զրուցել, տեղեկություններ չկան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ոստիկանները ժամեր անց հայտնաբերեցին տաքսու վարորդի նկատմամբ ավազակային հարձակում կատարողներին
Հուլիսի 9-ին, ժամը 18.00-ին, 1935 թ. ծնված Յուրիկ Դ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «Մերսեդես E-124» մակնիշի տաքսի ավտոմեքենայով «Կասկադ» կոչվող տարածքից երկու անհայտ երիտասարդների տեղափոխել է Մուշավան գյուղ, սակայն գյուղի սկզբնամասում գտնվող ամայի վայրում մեքենայի ետնամասում նստած երիտասարդը ձեռքերով բռնել է իր պարանոցը, իսկ
















































