Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Լեհաստանի դեսպան․ «Վստահ եմ, որ Ասոցացման համաձայնագիրը հայտնի է նաեւ մեր ռուս գործընկերներին»

Հոկտեմբեր 29,2013 22:03

Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցի ընթացքում լսելով մեր պատասխանը, որ տեղյակ չենք, թե ինչ է իրենից ներկայացնում Մաքսային միությունը՝ նկատեց․ «Դրանում է հարցը: Ասեմ ավելին, որքանով, որ ես եմ տեղեկացված ուկրաինացի գործընկերներից՝ ուկրաինական կողմը նույնիսկ պաշտոնապես չի ստացել Մաքսային միության վերաբերյալ փաստաթղթերը, թեեւ նրանց  հրավիրում էին այդ կառույց: Չի կարելի ասել, թե ԵՄ Ասոցացման համաձայնագիրը Հայաստանի հետ գաղտնի էր պահվում, որովհետեւ այդ փաստաթղթի նախապատրաստմանը մասնակցել են հարյուրավոր մարդիկ հայկական կողմից՝ փորձագետներ, քաղաքական գործիչներ: Այդ համաձայնագիրը հայտնի է շատերին կառավարությանը, եւ վստահ եմ, որ այն հայտնի է նաեւ մեր ռուս գործընկերներին ու նրանք գիտեն, որ դա ընդամենը կարգավորող փաստաթուղթ է: Ես ընդունում եմ, որ փաստաթղթի չհրապարակվելու հանգամանքը որոշակի շահարկումների առիթ է հանդիսացել: Բայց համաձայնագրի կողմերը Եվրահանձնաժողովն ու Հայաստանն են, եւ որքան որ հասկանում եմ, որեւէ կողմ դրանից չի հրաժարվել եւ այն մնում է սեղանին, այո, բայց առայժմ այն առաջ չի ընթանում»:

«Առավոտ»-ի բացառիկ հարցազրույցը Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ ամբողջությամբ կարդացեք՝ այստեղ :

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Նրբորեն ակնարկեց, որ Հայաստանի կառավարությունում ռուսական գործակալներ կան, չնայած առանց այդ էլ գիտեինք:

  2. Գեւորգ says:

    …իրան ջեյմս բոնդի տէղն է դրել

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031