Օրվա լրահոսը

Սևան Նշանյանը միայնակ չէ

Պոլսահայ հայտնի լրագրող Նշանյանի համար պահանջում ենք սահմանադրությամբ ամրագրված կյանքի և մտքի ազատ արտահայտվելու ազատություն

Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 40 ավտոմեքենա

Այսօր հանրապետության դպրոցներում նշվում է  «Վերջին զանգը»: Վաղ առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ողջ ծավալով իրականացնում  են հասարակական կարգի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար: Այսօր, ժամը 19:00-ի դրությամբ, առանց համապատասխան փաստաթղթերի տրանսպորտային միջոց վարելու համար Երևանում  ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 19ավտոմեքենա, իսկ մարզերում` 21  ավտոմեքենա: ՀՀ ոստիկանությունը

Վանաձորի քաղաքապետը ներողություն է խնդրել

Կրկին անգամ նշում եմ, որ մամուլին տված իմ հեռախոսային հարցազրույցներից մեկում տեղին չի օգտագործվել բառ, որի համար հայցում եմ այն համաքաղաքացիներիս ներողամտությունը, ում ակամայից վիրավորել եմ:

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Մայիսի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ  Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Յան Քելիին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները: Համանախագահները նախարար Նալբանդյանին ներկայացրեցին Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները:

Աշխարհի տարբեր երկրների ուսանողներ միասին յուրատեսակ ռեկորդ են գրանցել

Տարբեր երկրների շուրջ 250 ուսանողներ Լոնդոնում դարձել են Գինեսի ռեկորդակիրներ: Նրանք միաժամանակ դեպի վեր են շպրտել իրենց ավարտական դիպլոմները: Աշխարհի շատ երկրներում հատուկ նշվում է Ձախլիկների միջազգային օր: Վիճակագրական տվյալներով` աշխարհի բնակչության մոտ 10 տոկոսը ձախլիկներ են: Օրվա նշման նպատակն է գրավել միջազգային հանրության ուշադրությունը ձախլիկների խնդիրների վրա: Նշվում է օգոստոսի 13-ին: Դանիացի ականավոր ֆիզիկոս,

«Հարսնաքարի» գործ. Պարզ չդարձավ, ի վերջո, ո՞վ էր Դիանա Նավոյանը

մինչ այս վկայի հարցաքննությունը՝ դատական նիստի մասնակիցները տասնհինգ րոպեով դուրս են հանվել նիստերի դահլիճից, մեր տեղեկություններով, անգամ ամբաստանյալներն են հեռացվել:

Hollywood Reporter. «Նոռա Մարտիրոսյանի նախագիծը դրամաշնորհի է արժանացել Ռոտերդամի կինոփառատոնում»

Նոռա Մարտիրոսյանի «Տերիտորիա» ֆիլմի նախագիծը Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի շրջանակներում արժանացել է Հյուբերտ Բալս հիմնադրամի դրամաշնորհի: Հայտնում է «Հոլիվուդ ռիփորթեր» պարբերականը: Նոռա Մարտիրոսյանը 11 կինոգործիչներից մեկն է, որը 11 000 եվրո կստանա իր նախագիծը զարգացնելու՝ ավելի խորը հետազոտություն, թարգմանություն իրականացնելու, մասնագետներ վարձելու համար: Այս ֆիլմը Մարտիրոսյանի առաջին ռեժիսորական աշխատանքն է: Հյուբերտ Բալս հիմնադրամը ստեղծվել է 1989թ.՝ Աֆրիկայի,

Օրենքը խախտող գովազդներն ապամոնտաժելու կամ թերությունները վերացնելու վերջնաժամկետ սահմանվել է մայիսի 29-ը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն ու Լեզվի պետական տեսչության վարչական իրավախախտումների բաժնի պետ Լիլիթ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են մայրաքաղաքում առկա և գովազդի ու լեզվի մասին օրենքների պահանջներին հակասող գովազդների շտկման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները: Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը տեղեկացրել է, տնտեսվարողների կողմից շենքերի ճակատային հատվածներում

«Հարսնաքարի» գործով դատավորի եւ պաշտպանի միջեւ վեճ սկսվեց

«Հարսնաքար», Ավան եւ Նոր Նորք դատարան, Դավիթ Հարությունյան, Մարինե Թովմասյան

Կարկուտը 25 միլիարդ դրամի վնաս է տվել, տուժած գյուղացիներին կօգնեն 2-3 միլիարդով (Տեսանյութ)

Գյուղնախարարը հույս ունի, որ բարեգործներն էլ կարկուտից տուժած բնակավայրերի ուսանողներին կօգնեն Կառավարությունը հաշվարկել եւ պարզել է, որ օրերս տեղացած կարկուտից Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի գյուղերը 20-25 միլիարդ դրամի վնաս են կրել: Սակայն կառավարության օգնությունը տուժած գյուղացիներին կլինի 2-3 միլիարդ դրամի չափով: Այսօր այս մասին Ազգային ժողովում կարկտահարության վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Գյուղնախարարը

Ռոնալդուն չի ցանկանում կարիերան խորտակել

«Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը հայտարարել է, թե մադրիդցիների գլխավոր աստղը պայմանագիրը երկարացնելու ու երկու տարի իզուր ժամանակ կորցնելու մտադրություն չունի: Նրա խոսքերով, որ մեջբերում է «Gazzetta dello Sport»-ը, Արքայական ակումբը, հասկանալի է, կփորձի պահել ֆուտբոլիստին: Այնպես որ, մոտ ժամանակներս հայտնի կդառնա, թե այս ամենն ինչով կավարտվի: Աղբյուրը նշում է նաեւ, որ պորտուգալացին ցանկանում է

Քննարկվեց երեխաների բժշկական սպասարկման հարցը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ Երևանի մանկական հիվանդանոցների ղեկավարների հետ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվեց մինչև յոթ տարեկան երեխաների բժշկական սպասարկման հարցը։ Նախարարը նշեց, որ այդ առնչությամբ էլեկտրոնային լրատվամիջոցներում վերջին օրերին տեղ գտած հրապարակումները խիստ մտահոգիչ են։ «Անընդունելի է, որ փորձ է արվում ստվերել մինչև այժմ շատ լավ գործող ծրագիրը։ 0-7 տարեկան երեխաների բուժսպասարկումը եղել

Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 39 ավտոմեքենա

Այսօր, ժամը 17:00-ի դրությամբ, առանց համապատասխան փաստաթղթերի տրանսպորտային միջոց վարելու համար Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 19 ավտոմեքենա, իսկ մարզերում` 20 ավտոմեքենա: Վաղ առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ողջ ծավալով իրականացնում  են հասարակական կարգի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար: ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս

Պատանի է ջրահեղձվել

Մայիսի 24-ին, ժամը 14.03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակա լճակում մարդ է ջրահեղձվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ջրից դուրս են բերել Ակունք գյուղի բնակիչ Թևոս Մելքոնյանի (ծնվ. 1999թ.) դին: ԱԻՆ

Չորս ավարտական ներկայացումներ

Համազգային թատրոնի բեմում մայիսի 23-ին իրենց ավարտական աշխատանքները ներկայացրեցին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժնի ավարտական կուրսի չորս ուսանողներ: Ուսանողներն այս բեմադրություններով ցույց տվեցին իրենց պարային և բեմադրական հմտությունները, ուսումնական չորս տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքների արդյունքը: Մայիսի 19-ից մինչև մայիսի 25-ն ուսանողները ներկայացնում են իրենց բեմադրությունները, իսկ  իրենց աշխատանքների գնահատականները կստանան

«Էն ռոլիկով տղեն» Աշոտ Ապերյանն է

Եթե հաճախ  եք զբոսնում Ազատության հրապարակով, ապա Աշոտ Ապերյանին հնարավոր չէ գոնե մեկ անգամ հանդիպած չլինեք: Նրա անուն, ազգանունը երևի ոչ բոլորին ծանոթ կթվա, նա շատերի մոտ հայտնի է որպես «էն ռոլիկով տղեն», ում կյանքի անբաժան մասն են կազմում իր չմուշկները: Լինելով ինտերիեր և էքստերիեր -դիզայներ` նա կարողանում է իր նախասիրություններն ու աշխատանքը համատեղել և

Ժոզե Մոուրինիոն «Չելսիում» կստանա 50 միլիոն ֆունտ ստերլինգ

Բրիտանական ԶԼՄ-ները հավաստիացնում են, որ մոտ օրերս Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն չորս տարով պայմանագիր կստորագրի «Չելսիի» հետ, որը նրան յուրաքանչյուր շաբաթ կբերի 250 հազար ֆունտ ստերլինգ: Պորտուգալացի մասնագետը «Չելսիում» անցկացնելիք տարիներին ընդհանուր առմամբ ստանալու է 50 միլիոն ֆունտ ստերլինգ: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Մոուրինիոն Լոնդոն կժամանի Լա Լիգայի վերջին խաղից անմիջապես հետո: Նա

Արամ Կարապետյանը պնդում է, որ ՌԴ-ն գազի թանկացումից հետո միգրանտների հարցն է առաջ քաշելու

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի համոզմամբ,  եվրաինտեգրո՞ւմ, թե՞ եվրասիական միությունն ընտրելու հարցում Սերժ Սարգսյանը հաշվի է առնելու, թե որտեղ են շատ փող տալու: «Սերժ Սարգսյանը գնալու է այնտեղ որտեղ փող են տալու: Եթե Եվրոպան այսօր ասի 2 միլիարդ տալիս եմ, ուրեմն Սերժ Սարգսյանին իր թիմով տեսնելու եք այնտեղ: Իմ ունեցած տեղեկություններով, տեղ չի հասնելու,

Մեկնարկում է «Բազե 2013» համահայկական երիտասարդական հավաքը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամն օգոստոսի 12-18-ը Ծաղկաձորում կանցկացնի ամենամյա «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, որին կմասնակցեն 18-30 տարեկան շուրջ 500 մասնակիցներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից: «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը նշեց, որ այս տարի «Բազեի» մասնակիցների թիվն աճել է 150-ով ու մանրամասնեց. «Տարեցտարի ընդլայնվում է «Բազեին» մասնակցելու ցանկություն ունեցող երիտասարդների թիվը: Ուստի այս տարի գնացել

ԵՃՇՊՀ քաղաքաշինության ամբիոնն անվանվեց Արծվին Գրիգորյանի անունով

Վստակաշատ ճարտարապետներին,գիտնականներին հանգարքի տուրք մատուցելու և նրանց անունները ու գործերը հավերժացնելու Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի որդեգրած քաղաքականությունը` ավանդույթ է դարձել: ԵՃՇՊՀ-ի գիտական խորհուրդի նիստի որոշմամբ`կարևորելով քաղաքաշինության ամբիոնի հիմնադրման և կայացման գործում ունեցած նշանակալի վաստակը, մայիսի 24-ին ամբիոնն անվանվեց վաստակավոր ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակների դաբնեկիր, պրոֆեսոր Արծվին Գրիգորյանի անունով:Անվանակոչման հանդիսավոր բացմանը ներկա էին  համալսարանի

Georgia Today. «Հարավկովկասյան ժամանակակից պարերի և փորձարարական արվեստի փառատոն Թբիլիսիում»

Հունիսի 2-ից 9-ը Թբիլիսիում կանցկացվի հարավկովկասյան ժամանակակից պարերի և փորձարարական արվեստի փառատոն, որին կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի և Խորվաթիայի ներկայացուցիչներ: Հայտնում է «Ջորջիա թըդեյ» թերթը: Փառատոնը նախաձեռնել են Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը և «Փոփոխությունների հարթակ» վրացական հ/կ-ն: Այնուհետև իրենց աջակցությունն են հայտնել Թբիլիսիի քաղաքապետը և Վրաստանում «Եվրոպայի տուն»-ը: Փառատոնի ղեկավար

PSY-ի նմանակը խաբել է «Կաննի» կազմակերպիչներին

Ճանաչված կորեացի ռեպեր PSY-ի նմանակ Դենի Կարային հաջողվել է խաբել «Կանն» կինոփառատոնի կազմակերպիչներին եւ հյուրերին. նա ոչ միայն «տեղավորվել» էր ամենաթանկ հյուրանոցներից մեկում, այլ նաեւ հասցրել էր լինել բոլոր նշանավոր միջոցառումներին եւ հարցազրույցներ տալ: Հայտնում է  «Комсомолская правда»-ն: Թե ով է հայտնաբերել, որ հյուրը աշխարհահռչակ ռեպերը չէ, հայտնի չէ: Հայտնի է, որ ֆրանսիացի 34-ամյա Դենի

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Մայիսի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:

Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան

Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր: Արքայազնը կլինի Արքայական ընտանիքի առաջին անդամը, ով մայիսի 28-ից մինչև 30-ը մասնավոր այցելություն կկատարի Հայաստանի Հանրապետություն: Նա կայցելի աշխարհի հնագույն պետականորեն քրիստոնեություն ընդունած երկրի` Հայաստանի կարևորագույն պատմական հուշարձանները, ներկա կգտնվի գալա համերգին և ընթրիքին, որը տրվելու է ի նպաստ մայրաքաղաք Երևանի

Սումգայիթի եղեռնագործության 25-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողություն Բեյրութում

Մայիսի 23-ին Բեյրութի Սուրբ Նշան Մայր եկեղեցու բակում տեղի ունեցավ  Սումգայիթի եղեռնագործության 25-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողություն:  Միջոցառումն իրականացվեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի, «Փյունիկ» համահայկական հիմնադրամի եւ Լիբանանում ՀՀ դեսպանության  նախաձեռնությամբ: Հոգեհանգստյան արարողությունից եւ Խաչքարի հանդիսավոր բացումից հետո Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի անունից ելույթ ունեցավ Ռաֆայել Ումուդյանը: Դատապարտելով Սումգայիթի եղեռնագործությունը՝

ՀԵԲ-ը կոչ է անում միավորել ԵՄ-Հայաստան ջանքերը կրճատելու համար գազի կորուստը

Հայաստանում գազի գնի կտրուկ բարձրացման հայտարարությունը սոցիալական եւ աշխարհաքաղաքական հետեւանքներին վերաբերվող բազմաթիվ հարցեր բորբոքեց: Գնի բարձրացման կոնկրետ չափի, ժամկետների եւ կիրառման շուրջ քննարկումները շարունակվում են եւ, հուսով ենք, կհանգեցնեն իրագործելի լուծման: Միաժամանակ արժե դիտարկել այն մեծ ներուժը, որը կօգնի Հայաստանի քաղաքացիներին՝ հիմնվելով այլ եվրոպական երկրների նմանատիպ փորձի վրա: Այս համատեքստում Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպությունը

Նաիրա Զոհրաբյանը ելույթը ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի՝ «Սառեցված հակամարտություններ» թեմայով լսումներում

Հարգելի գործընկերներ, թույլ տվեք իմ ելույթը սկսել արձագանքելով Ճգնաժամային կենտրոնի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի հայտարարությանը։ Տիկին Ֆրեյզեր, ես ցավում եմ, որ դուք զբաղվում եք հակամարտություններով՝ խեղաթյուրելով հակամարտության ոգին ու փաստերը։ Դուք հայտարարում եք, որ Հայաստանն եւ Ադրբեջանը հավասարապես կիրառում են ռազմական հռետորաբանություն, երկուսն էլ սպառնում են պատերազմով։ Դուք, մեղամ ասած, ճիշտ չեք։ Դուք չեք կարող բերել

Արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր

Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես <<Երևան, իմ սեր>> բարեգործական հիմնադրամի հյուր: Արքայազնը կլինի Արքայական ընտանիքի առաջին անդամը, ով մայիսի 28-ից մինչև 30-ը մասնավոր այցելություն կկատարի Հայաստանի Հանրապետություն: Նա կայցելի աշխարհի հնագույն պետականորեն քրիստոնեություն ընդունած երկրի` Հայաստանի կարևորագույն պատմական հուշարձանները, ներկա կգտնվի գալա համերգին և ընթրիքին, որը տրվելու է ի նպաստ մայրաքաղաք Երևանի

«Հարսնաքարի» գործով դատարան է ներկայացել Դիանա Նավոյանը

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Դավիթ Հարությունյանի նախագահությամբ  այսօր շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցյալ տարվա հունիսին բռնարարքի ենթարկված Վահե Ավետյանի եւ նրա ընկերների գործով հերթական դատական նիստը: Դատարան էր ներկայացել ռազմական բժիշկ Վահե Ավետյանի ծանոթուհին, որը ռուսերենով հաստատեց, որ ունի բարձրագույն կրթություն, ամուսնալուծված է, աշխատում է գեղեցկության սրահում, դատված չի եղել:

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյֆ Մուհամմադ ալ Զաաբին (նստավայրը՝ Թեհրան): Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել ԱՄԷ նորանշանակ դեսպանին: Սերժ Սարգսյանը և դեսպան Սեյֆ Մուհամմադ ալ Զաաբին քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և խորացնելու հնարավորությունները: Զրուցակիցները

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930