Օրվա լրահոսը
Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ խմբակցության նկատմամբ քաղաքական վերաբերմունք կա»
Տիկին Զորհաբյանը պնդեց, որ իրենց ներկայացրած օրինագծերը «ճշգրիտ հաշվարկների» հիման վրա են, փաստարկված են եւ իրատեսական, իսկ ներկայումս իրականացվող «ավանդների վերադարձը» (ի դեպ, հիշեցնենք, որ հիմա ավանդների վերադարձը կատարվում է «Օրինաց երկրի» հեղինակած օրենքով) ուղղակի «խեղկատակություն է»: «Մեր հանդեպ իրականացվում է հստակ քաղաքական վերաբերմունք»:
Տեր Տիրայր քահանա. «Եթե ես լինեի երկրի նախագահը, այլասերություն տարածող բոլոր մարդկանց բոլորին երկրից կվտարեի» (Տեսանյութ)
Ագրեսիվ մուլտֆիլմերը երեխաների հոգեկան ներաշխարհը վնասում են
Վարդան Մինասյան. «Մի բան հաստատ է. մեր հավաքականն արդեն հասունացել է եւ հաղթողի հոգեբանությամբ ի զորու է հաղթել ցանկացած մրցակցի»
Բայց եղան նաև դրական բաներ: Մեր թիմը զգալիորեն բարելավեց իր վարկանիշը եւ հիմա ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է իր պատմության մեջ ամենաբարձր՝ 38-րդ տեղը: Հետաքրքրությունը մեր ֆուտբոլիստների նկատմամբ աճել է: Հայաստանի ազգային հավաքականի հետ բոլորն են արդեն հաշվի են նստում:
Զորի Բալայանի նամակը քաղաքական ծրագիր է, որը պետությունը չէր կարող արտահայտել
Վարդան Դեւրիկյանի խոսքով` Զորի Բալայանի նամակը քաղաքական մանիֆեստ էր ուղղված դրսին, մտավորականի կողմից, որը հստակ գործողությունների առաջարկ է Ռուսաստանին:
Տարոն Մարգարյան. «Կարող ենք տարեցտարի մայրաքաղաքում կրկնապատկել ծաղկապատ տարածքների ծավալները»
«Արդեն երրորդ անգամն է, որ տվյալ երթուղիների համար հայտարարվում է մրցույթ, որը, սակայն, հայտերի բացակայության պատճառով այդպես էլ չի կայանում: Քաղաքային տրանսպորտի առավել որակյալ սպասարկում ապահովելու համար պետք է բոլոր երթուղիներն էլ լիարժեք շահագործվեն»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Վարդան Դեւրիկյան. «Ղարաբաղներում այրված Զորի Բալայանին բարոյականության դասեր են տալիս»
«Չի կարելի պիտակավորել, կամ հայհոյել Զորի Բալայանին: Մի մոռացեք, այն մարդիկ, որոնք ժամանակին փախած էին, այսօր Զորի Բալայանին բարոյականության դասեր են տալիս, այսինքն`մարդուն, որը ղարաբաղներում է այրվել»,- ասաց Վարդան Դեւրիկյանը:
«Սուրեն Խաչատրյանը կույրաղիք է, որը ժամանակին չկտրեցինք, հասունացավ, դարձավ հաստաղիք». ազատամարտիկ
«Լիսկայությունը վատ բան է, այս երկրից պիտի արմատախիլ անել: Պետք է իրավաբանները աշխատեն բարեխիղճ, որ դրա պատասխանը տան: Դա անձով չի պայմանավորված, անպատժելիության մթնոլորտով է պայմանավորված: Եթե այդպես չլիներ, որեւէ մեկը չէր հանդգնի այդպես մարդ սպանել: Վեճեր կարող են լինել կենցաղային հողի վրա, ընդհուպ մինչեւ սպանություններ: Դա ցավալի իրողություն է, բայց պաշտոնյան նման կերպ իրեն
Նիկոլայ Բորդյուժա. «Սերժ Սարգսյանը բարեկամաբար է քննադատել»
Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, դիտարկմանը`Վիլնյուսում հնարավոր ստորագրվելիք փաստաթուղթը կազդի՞, արդյոք, ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունների վրա, թե՞ ոչ, հայտարարեց, որ այդ ամենի պատասխանը տրվել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ սեպտեմբերի 3-ին Հայաստանի հնչեցրած որոշման հայտարարությամբ: Նիկոլայ Բորդյուժան խոսելով 2013 թվականի ընթացքում ՀԱՊԿ-ի ծավալած գործունեության մասին, հայտնեց, որ վերջին
Ըստ իրավապաշտպանի` եկել է հայ համասեռամոլների ամուսնության ժամանակը
Հետո էլ ասաց, որ իր համար ծիծաղելի է, որ այդ օրենքի մասին քննարկումներ են լինում. «Օրենք է, էլի, իր համար, թող լինի: Մեր երկրում LGBT համայնքը կա մինչեւ այդ օրենքը, հիմա ի՞նչն է փոխվելու այդ օրենքի ընդունումից հետո»:
Ուխտերթ սիրո, հավատքի և հավատարմության. «Ուխտդ կատար, սիրելի ուխտավո՛ր հայորդի, Աստված օգնական ձեզ»
Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Սիրո, հավատքի և հավատարմության ուխտերթ` կազմակերպված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երիտասարդաց միավորման, մի շարք երիտասարդական կառույցների և հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ: Ուխտերթը կոչված էր վերահաստատելու հայ երիտասարդության հավատարմությունը ազգային-հոգևոր արժեքների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու հայ ժողովրդի կյանքում նրա անխաթար առաքելության հանդեպ: Ուխտերթը, որին մասնակցում էին հազարավոր երիտասարդներ Հայ Եկեղեցու Հայաստանի, Արցախի
Լեւոն Ջավախյանը՝ ՀԳՄ համագումարի մասին. «Մի կտոր ոսկորի կռիվ էր» (Տեսանյութ)
Սիրված գրող Լեւոն Ջավախյանն այսօր «Հայելի» ակումբում հիշեց, որ երկուսուկես տարի առաջ ՀԳՄ անդամ էր, սակայն որոշեց դիմում գրել ու հրաժարվել միության անդամությունից, քանի որ դա որպես գրող իրեն ոչինչ չէր տալիս: Խոսելով ՀԳՄ օրերս կայացած արտահերթ համագումարի մասին, գրողը նշեց. «Երեկ հեռուստատեսությամբ մի արար տեսա՝ ոնց որ Օսկան Պետրովիչի հայտնվելը դժոխքում, բայց այս դժոխքը իրական
Երևանում բացվեց «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովը
Հոկտեմբերի 21-ին, ՀՀ ԱԳ նախարար, ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը և ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Երևանում բացեցին «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովը: Խորհրդաժողովը տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում: Միջոցառման բացման արարողությանը ներկա էին և ելույթներով հանդես եկան նաև ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսը,
Զարուհի Փոստանջյանը՝ Հովիկ Աբրահամյանին՝ «Ձեր վերադասը ФСБ-ն է՞»
Այսօր Ազգային ժողովի հերթական քառօրյան սկսվեց ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի եւ Զարուհի Փոստանջյանի կողմից ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդեպ իրականցված «գրոհով»՝ կապված սեպտեմբերի 25-ին Մեղրիի մոտ ռուսական ФСБ աշխատակիցների կողմից տիկին Փոստանջյանին ճնշումների ենթարկելու հետ: Մինչ կընդունվեր եւ կքվեարկվեր օրակարգը, բոլոր հնարավոր առիթները, որ ընձեռնված էին կանոնակարգով, ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը այդ
Ոստիկանների ներկայությամբ բացահայտ ու կոպիտ կերպով խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները և պատասխանատվության չի ենթարկվում (Տեսանյութ)
Պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մտերիմ և հովանավորյալ Ռուբեն Սիմոնյանը (ներկայումս՝ Կոստանյան), որը քրեական շրջանակներում հայտնի է «Բոգո» մականվամբ, ոստիկանների ներկայությամբ բացահայտ ու կոպիտ կերպով խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները և պատասխանատվության չի ենթարկվում։ Ծածկած շուկան օլիգարխից ազատագրելու ակցիաների մասնակիցներին մշտապես հետևող այդ ավտոմեքենայով Բոգոյի հետ միասին հաճախ երթևեկում է նաև Սամվել Ալեքսանյանը։ Մինչդեռ ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան
Պատահար թունելում
Հոկտեմբերի 21-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի թունելում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ: «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Կանխվել է ռուս ազգայնականների գրոհը այլազգիների դեմ
«Ազատություն» ռադիոկայան. Սերգեյ Սոբյանինին խոսում է Մոսկվայում և Մոսկվայի մարզում միգրանտների համար հատուկ ռեժիմ սահմանելու անհրաժեշտության մասին։ Մերձմոսկովյան Խիմկիում ոստիկանները կասեցրել են ապօրինի ներգաղթյալների դեմ արշավը, որը փորձել են իրականացրել ազգայնական ակտիվիստները։ «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը վկայակոչել է «Ռուսսկիե» ազգայնական միավորման ղեկավար Դմիտրի Դեմուշկինին, ով ասել է, թե ակտիվիստները մտադիր էին բացահայտել ապօրինի միգրանտների կոնկրետ հասցեները։ Գործակալության
ՀՀԿ-ականները Փոստանջյանին չեն ծեծի
«Մաուզե՞ր: Ես մաուզեր ունե՞մ, որ բերեմ հետս: Ես էդ մարդն ե՞մ`ինչ-որ կնոջ հետ, ինչ-որ հաշվեհարդար կամ… Ես տղամարդ տղա եմ, ի՞նչ գործ ունեմ դրա հետ: Ամոթ էլ ա»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը`պատասխանելով այն հարցին, թե պատրաստվո՞ւմ էր խորհրդարանում հաշվեհարդար տեսնել Զարուհի Փոստանջյանի հետ: Հիշեցնենք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար
Նոր մանրամասներ՝ երեկ Եղվարդի ճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարից. զոհերի թիվը դարձավ 2
shamshyan.com . Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում քննիչ Հայկ Հակոբյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ հոկտեմբերի 20-ին, Երևան–Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Նաիրիի ոստիկանները պարզել
Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ ստեղծելու մասին
ՀՀ նախագահի կարգադրությունը Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ որոշում եմ. 1. Ստեղծել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ: 2. Հաստատել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհրդի կազմը` համաձայն 1-ին հավելվածի: 3. Հաստատել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհրդի գործունեության կարգը՝
Նիկոլայ Բորդյուժա. «Սառեցված հակամարտությունների գոտում ՀԱՊԿ-ի խաղաղապահների տեղակայման հարցը չի քննարկվել»
Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի տեսա-ասուլիսը` Աստանայի, Երեւանի եւ Կիեւի տեսամիացմամբ։ Նիկոլայ Բորդյուժան պատասխանելով Երեւանից հնչած հարցին, որը վերաբերվում էր ԼՂ հակամարտության գոտում ՀԱՊԿ-ի խաղաղապահների տեղակայմանը` ասաց, որ այդ հարցը երբեք չի քննարկվել, քանի որ ըստ նրա` դրա համար նախ պետք է 2 պետությունների համաձայնություն:
Կայացավ Էդվարդ Նալբանդյանի և Թորբյորն Յագլանդի հանդիպումը
Հոկտեմբերի 21-ին ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ով Հայաստանում է գտնվում «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով։ Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ԵԽ քարտուղարությանը և անձնապես գլխավոր քարտուղարին նախարարների կոմիտեում հայկական նախագահության աշխատանքներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար։ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ
«Միկան» այսօր խաղում է Եվրոպայի առաջնության ուժեղագույն կազմ ունեցող «Մոնտե-Կարլոյի» հետ
Հունաստանի Հռոդոս կղզում մեկնարկած շախմատի Եվրոպայի կանանց ակումբային առաջնության երեկ կայացած մեկնարկային տուրում, որում հանդիպում էին Երեւանի «Միկան» եւ «Վիլնյուս Ֆորտասը», վերջինն ավարտվեց մեր թիմի առաջատար Հարիկա Դրոնավալիի եւ Դեյմանտե Դաուլիտեի պայքարը: Այն 74-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի: Ընդհանուր հաշիվը եղավ 3,5:05` հօգուտ «Միկայի»: Այսօր մեր աղջիկները խաղում են անչափ ուժեղ կազմ ունեցող «Մոնտե-Կարլոյի» հետ, որը
Ազատամարտիկ. «Կա իշխանական պրոյեկտ, որ փորձեցին իրականացնել իշխանությունը մեր ընկերոջ՝ Վոլոդյա Ավետիսյանի միջոցով»
Չգիտեմ ինչ են ուզում անեն, նախ ինչու հերոսացրեցին, ինչու հետո ձերբակալեցին, հետո ինչու հիշեցին, որ 5 տարի առաջ մեկը կաշառք է տվել:
Եվրոպացի չինովնիկները ահազանգում են այլատյացության և խտրականության հանցագործությունների թվի աճի մասին
«Հանդուրժողականությունը չի նշանակում հանդուրժել անհանդուրժելին»,-այսօր «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովի բացման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Շարունակելով խոսքը՝ նա նշեց. «Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարը տարիներ ի վեր գտնվում է ԵԽ ուշադրության կենտրոնում: Ընդունվել է հստակ հայտարարություն և գործողությունների ծրագիր: Օրինակ՝ 1997-ի Ստրասբուրգի գագաթաժողովը կարևորեց այս հարցերը,
Սուրեն Սարգսյանը՝ ՀՅԴ-ին. «Դեռ պաշտոնները բաժանում են, չեն ստացել վերջնական, իրենք չեկան»
Ես համալսարան ավարտած մարդ եմ, դպրոցում էլ վատ չեմ սովորել, ես Նախախորհդարանի ծրագիրը չհասկացա, գուցե ես դոդ եմ, չեմ կարողանում ընկալել:
Հայ իրավապաշտպանը երեկ բողոք է ուղարկել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին (Տեսանյութ)
«Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» թեմայով այսօր Մարիոթ հյուրանոցում անցկացվող բարձրաստիճան խորհրդաժողովին չհրավիրված մի շար կազմակերպությունների ներկայացուցիչներ առավոտից բողոքի ակցիա են անցկացնում հյուրանոցի դիմաց: «Դժվար թե, եթե հրավիրված լինեի, մտնեի ներս, որովհետեւ ինձ համար ցինիզմ է, երբ որ երկրում կան DIY ակումբի դեպքերը, հարձակումներ` LGBT-ի առաջնորդների վրա: Եվ հիմա այսպիսի համաժողով անցկացնելն ու
Բիձինա Իվանիշվիլին՝ Ախալքալաքում. «Միակ բանը, որ ձեզ պետք է`լավագույնս սովորել վրաց լեզուն»
Եթե մինչ այդ վարչապետի ասած յուրաքանչուր նախադասությանը հավաքվածները ողջունում էին ծափերով, այս նախադասությանը ոչ մի ռեակցիա չհետևեց:
«Այլասերված» Արեւմուտքը եւ «բարոյական» Ռուսաստանը. «մաքսային» հովերը «գենդերային» խնդրում
Այդ «մաքսա-գենդերային» ֆոնի վրա ակտիվացել են «դեղին» խոսակցությունները բարձրաստիճան պաշտոնյաների միասեռական լինելու մասին: Ի՞նչն է ավելի կարեւոր՝ որ պաշտոնյաները եւ նրանց հարազատները կաշառք չվերցնեն, բյուջեից փող չգողանան, տարբեր բիզնեսների մեջ չխցկվեն, արդյունավետ աշխատեն, թե՞ այն հանգամանքը՝ թե ում հետ են նրանք քնում:
Հակոբ Առաքելյանը «Սպորտակկորդի» արծաթե մեդալակիր
Հոկտեմբերի 18-ից 26-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում անց է կացվում Մարտարվեստների «Սպորտակկորդ» համաշխարհային երկրորդ խաղերը, որում ներառված է 15 օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձև՝ սամբո, ձյուդո, հայկիդո, ըմբշամարտ, սումո, սուսերամարտ, կենդո, քիքբոքսինգ, բոքս, թայբոքս, ջիու-ջիցու, սավատ, թհեկվոնդո, ուշու և կառատե: Սամբոյի մրցումների՝ 100 կգ-ից բարձր քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հակոբ Առաքելյանը գերազանց հանդես եկավ


















































