Լրահոս
Օրվա լրահոսը

Hollywood Reporter. «Նոռա Մարտիրոսյանի նախագիծը դրամաշնորհի է արժանացել Ռոտերդամի կինոփառատոնում»

Մայիս 24,2013 18:37

Նոռա Մարտիրոսյանի «Տերիտորիա» ֆիլմի նախագիծը Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի շրջանակներում արժանացել է Հյուբերտ Բալս հիմնադրամի դրամաշնորհի: Հայտնում է «Հոլիվուդ ռիփորթեր» պարբերականը:

Նոռա Մարտիրոսյանը 11 կինոգործիչներից մեկն է, որը 11 000 եվրո կստանա իր նախագիծը զարգացնելու՝ ավելի խորը հետազոտություն, թարգմանություն իրականացնելու, մասնագետներ վարձելու համար:

Այս ֆիլմը Մարտիրոսյանի առաջին ռեժիսորական աշխատանքն է:

Հյուբերտ Բալս հիմնադրամը ստեղծվել է 1989թ.՝ Աֆրիկայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի որոշ երկրների կինոգործիչներին աջակցելու նպատակով:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031