Օրվա լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեսկին, ով Հայաստան է ժամանել «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով:   Ընձեռնված հնարավորությունից օգտվելով՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը հանդիպում էր խնդրել ՀՀ արդարադատության նախարարից երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում իրականացվող քայլերի, մասնավորապես «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային

Վարդան Ղուկասյանը տրանսպորտից ստացած իր եկամուտներից տեղական բյուջե գումար չի վճարել

Ինչպես տեղեկացրել ենք, 5 օր առաջ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը թիվ 20 երթուղին շահած «Գյումրու ամուր հիմք» կազմակերպությանը զրկել էր ուղևորներին սպասարկելու իրավունքից: Ու թեեւ կան տեղեկություններ, որ այդ գիծը պատկանում է Գյումրու նախորդ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքին, սակայն պարզվում է  այն  փաստացի գրանցված է Տարոն Գասպարյանի անուն-ազգանունով, այսինքն` այն նույն մարդու, որին 99 տարով վարձակալության

Պաշտոնական Ստեփանակերտը ողջունում է Մաքսային միությանը միանալու որոշումը

Azatutyun.am. «Մաքսային միության անդամակցելու Հայաստանի որոշումը Ռուսաստանի հետ համագործակցության հերթական քայլն էր։ Եվ զարմանալի ոչինչ տեղի չի ունեցել։ Ես կարծում եմ, որ այդ փաստաթղթի ստորագրմամբ կշահի թե Հայաստանը, և թե Ռուսաստանը։ Մենք ուղղակի ողջունում ենք դա»,- այս մասին Ստեփանակերտ այցելած ռուսաստանցի մի խումբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը։ Հարցին, թե արդյո՞ք

Մելանյա Մարգարյանը դարձել է ֆեյսբուքյան ակտիվիստ՝ հանուն «Փակ շուկայի». (Տեսանյութ)

«Երկու երեխաներս ուսանողներ են ու արդեն երկու ամիս է չեն կարողանում նորմալ իրենց դասերով զբաղվել: Նստում են պարապելու`էդ ակցիա կոչվածը սկսվում ա, գալիս ձայները քցում են…բարձրախոսներն էլ էնքան բարձր են, որ կարծես մեր տանն են խոսում: Մենք հոգնել ենք: Ամեն օր նույն բանը կրկնվում է, մի օր չի, երկու օր չի: Մենք էլ հարեւաններով էինք

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալին

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆադել Մուհամեդ Ջավադին, ով Երևանում մասնակցում է «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ արաբական երկրները Ցեղասպանությունից փրկված շատ հայերի համար երկրորդ հայրենիք են դարձել և հայկական համայնքներն այսօր Հայաստանի հետ հարաբերությունների և այդ

Ֆրանսիայի մշակույթի նախարարը բացել Հայկական ազգային հիշատակի կենտրոնը

Ֆրանսիայի մշակույթի նախարար Օռելի Ֆիլիպետին հոկտեմբերի 20-ին Դեսին քաղաքում հանդիսավոր արարողությամբ բացել է Հայկական հիշատակի ազգային կենտրոնը: Փարիզից հայտնում է ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանը: Բացման արարողության ճառում նախարարն ասել է. «Երբեք չպետք է մոռանալ, թե ինչ է եղել 1915թ., պետք է շարունակել պատմական աշխատանքը (…) Հայոց ցեղասպանության փաստը հաստատված է պետության [Ֆրանսիայի]  օրենսդրությամբ»: «Ժխտման

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ոստիկանության պետն ուրախությամբ փաստեց, որ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ու ՀՀ ոստիկանության համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, այդ համագործակցությամբ արդեն

«Հարսնաքարի գործով» ամբաստանյալներից հետո անակնկալ է մատուցում տուժողներից մեկը

Ռազմական բժիշկ Վահե Ավետյանի եւ նրա չորս ընկերներին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բռնարարքների ենթարկելու գործով այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել տուժող էդգար Նիկոյանը: Տուժող Արտակ Բայադյանը պարզվեց հերթապահության էր, Արկադի Աղաջանյանը արտերկրում, Գարիկ Սողոմոնյանն էլ հայտնի չէր, թե որտեղ է: Դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց, որ դատարանը ձեռնպահ է մնում

Գ.Կոստանյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

2013 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանն ընդունեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Ն.Մուիժնիեկսիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի տնօրեն Ի.Գաշեն, տնօրենի տեղակալ Բ.Ուրումովան, Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օ.Պավլյուկը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ` Ա.Թամազյանը, Հ.Բադալյանը, Է.Բաբայանը: Պարոն Կոստանյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ կարևորում է

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` Դավիթ Սարգսյանն աշխատանքից ազատվել է

ՀՀ գլխավոր դատախազի` 2013թ. հոկտեմբերի 21-ի հրամանով` ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Դավիթ Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումի համաձայն:   ՀՀ գլխավոր դատախազություն

Տեղի ունեցավ «Մեդիա կենտրոնի» կայքի շնորհանդեսը

Այսօր «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ նույն կենտրոնի` www.media-center.am կայքի շնորհանդեսը: Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) հիմնադիր Սեդա Մուրադյանը, համառոտ ներկայացնելով «Մեդիա կենտրոնի» գործունեությունը, ասաց. «Մեդիա կենտրոնն» իր գործունեությունը սկսել է 2013 թ. փետրվարից: Փետրվարից սկսած՝ 158 քննարկում և ասուլիս ենք կազմակերպել, ստեղծել ենք 17 ինֆոգրաֆիկա, մեր միջոցառումներին մասնակցել են 1174 մասնագետներ, փորձագետներ, լրագրողներ, վերլուծաբաններ, հասարակական կազմակերպությունների

Երեք միլիոնից ավելի նյութական վնաս

Հոկտեմբերի 19-ին ոստիկանության Էրեբունու բաժին դիմած 40-ամյա կինը հայտնել է, որ իրեն պատկանող 206 գլուխ անասուններից անհետացել է 12-ը, որի մեջ կասկածում է Նուբարաշենի բնակիչներ ոմն Կարոյի, Հրաչի, ինչպես նաև Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ ոմն Շոթայի: Պարզել է, որ կնոջը պատճառվել է մոտ 3.288.000 դրամի վնաս: Հոկտեմբերի 20-ին ոստիկանները պարզել են, որ Կարոն 1978

Ջանը՝ որպես քաղաքական կատեգորիա

Այսօր Ազգային ժողովում, երբ քննարկվում էր ֆինանսական համահարթեցմանն առնչվող մի օրենքի նախագիծ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը համայնքների խոշորացմանը վերաբերող մի քանի դիտարկում ներկայացրեց, ապա դիմեց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանին, ով ներկայացրել էր այդ օրենքի նախագիծը՝ «Խնդրում եմ ուշադրության առարկա դարձրեք մեր խմբակցության առաջարկները՝ համայնքների խոշորացման հետ կապված, պարոն Տերտերյան ջան»: Այդ վերջին

Հաղարծնի վերանորոգումը «եվրոռեմոնտի՞» է վերածվել

Թեմի առաջնորդին հարցրեցինք, թե հին վանական համալիրի ճարտարապետական դիմագծի հարցը իրենց չի՞ հետաքրքրում: Նա պատասխանեց . «Հայերեն լա՞վ չեք հասկանում, այդ հարցն ինձ չի հետաքրքրում»:

Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 22-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 15, 16, 17, 18, 20, 20/1, 20/2, 22, 29/1, 29/2 շենքերի, Բաշինջաղյան 178, 180 շենքերի, Կարապետյան, Պարսեղով փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ

Սամվել Կարապետյան. «Կրակը կա, յուղ լցնող է պետք»

Այսօր «Տեսակետ» ակումբի հյուրը հուշարձանագետ Սամվել Կարապետյանն էր: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով «Վարձք» հանդեսի 10-րդ համարը, նա տեղեկացրեց, որ այն հրատարակվում է 2000 թվականից ի վեր, իսկ վերջին` 10-րդ համարը, նվիրված է այն հուշարձաններին, որոնց համար 2013 թվականը հոբելյանական է. «Իհարկե, բոլոր հուշարձանների մասին մանրամասն ուսումնասիրություններ ներկայացնել հնարավոր չէր: Պարզապես, թռուցիկ ձևով ներկայացված է,

Արծվիկ Մինասյան. «Բդեշխությամբ հնարավոր չէ երկիր զարգացնել»

Այսօր Ազգային ժողովում քննարկվող ՀՀ կառավարության հեղինակած «Ֆինանսական համահարթեցման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը առիթ դարձավ, որ բոլոր ցանկացողները իրենց սրտի խոսքն արտահայտեն համայնքների, մասնավորապես, գյուղական համայնքներում մարդկանց ապրելակերպի մասին: ԱԺ ներկայացված եւ համապատասխան հանձնաժողովում դրական եզրակացություն ստացած օրենքի նախագիծը, ըստ էության, տեխնիկական խնդիր է լուծում: Նախագծի հիմնական առաքելությունը 2014 եւ 2015

Բազմազանության նոր շքերթ` Մաշտոցի պուրակում (Տեսանյութ)

Մաշտոցի պուրակում «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամներին այսօր սպասում էին «կարմիր գլխարկները»`ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աջակիցները: Ակտիվիստների հավաքվելուց հետո սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը իրենց ակտիվիստներին` «կարմիր գլխարկներին» հավաքվելու կոչ արեց, հետո շարունակեց. «Այսօր հավաքվել ենք պուրակում հայտարարելու, որ պուրակը ոչ մեկի կողմից սեփականաշնորհված չէ, եւ պարտավոր ենք ասել, որ «Փակ շուկան» շահագործվում է եւ

Հանցագործություն ոստիկանության աչքի առաջ (Տեսանյութ)

Ի գիտություն ՀՀ Ոստիկանությանը. 19.10.2013 թ. 16:00-17:00 սահմաններում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի հարևանությամբ՝ Բագրատունյաց պողոտայի մայթի վրա ակցիա կատարող «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման մասնակիցների ուղղությամբ հարևան շենքի պատուհանից նետել են ձվեր` կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցագործություն (խուլիգանություն, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով):

Եվրոպացի պաշտոնյան` LGBT-ի առաջնորդների հայ պաշտպանների` եվրոպական խորհրդաժողովի նիստերի դահլիճ ներխուժման մասին (Ֆոտոշարք)

Կարծում եմ՝ երկու կողմերն էլ իրենց լավ դրսևորեցին: Բողոքի ակցիայի մասնակիցները թույլ տվեցին, որ նախարարը ելույթ ունենա, ինչը հարգանքի մասին էր խոսում, մյուս կողմից էլ՝ ղեկավարությունը թույլ տվեց, որ ակտիվիստները դահլիճում գտնվեն ու իրենց կարծիքն արտահայտեն

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է «Ընտանի Կենդանիների Բարեկեցության Միջազգային համաժողովին»

Կենդանիների բարեկեցության «Դինգո Թիմ» ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանը և Pro Paws բարեգործականի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը Հոկտեմբերի 14-16–ը մասնակցել են Բարսելոնայում կայացած «Ընտանի Կենդանիների Բարեկեցության Միջազգային 16-րդ համաժողովին», որին մասնակցում էին ավելի քան 300 կենդանապաշտպան կազմակերպություններ ամբողջ աշխարհից: Նշենք, որ Հայաստանն այս համաժողովին ներկայանում էր առաջին անգամ։ Համաժողովի շրջանակներում Օվսաննա Հովսեփյանն ու Նարե Արամյանն այցելել են նաև Բարսելոնայի La Lliga շների և կատուների կացարան, մանրամասն ծանոթացել կացարանի աշխատելաոճին: Բոլոր մասնակիցներին բաժանվել է Դինգո Թիմի մասին պատմող բուկլետներ, ներկայացվել՝ Թիմի աշխատանքները:

ԵԱՀԿ գրասենյակն աջակցում է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության և մշտադիտարկման խթանմանը

Քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկում իրականացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների համար 2013 թ. հոկտեմբերի 17-20-ին մարդու իրավունքների միջազգային չափորոշիչների և ներպետական օրենսդրության վերաբերյալ դասընթաց անցկացվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ »Հայաստանի Հելսինկյան կոմիտեի և »Միջազգային բանտային բարեփոխումներ» (Penal Reform International) ոչ կառավարական կազմակերպության հետ համագործակցությամբ: Դասընթացը, որը կազմակերպվել էր քրեակատարողական հիմնարկների դիտորդական խմբի նոր

6 զոհված, 20 վիրավոր Վոլգոգրադում ավտոբուսի պայթյունի հետևանքով

«Ազատություն» ռադիոկայան. Վերջին տվյալներով՝ 6 մարդ զոհվել, 20 մարդ վիրավորվել է Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Վիրավորներից յոթի վիճակը գնահատվում է որպես ծանր, «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը փոխանցել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Վոլգոգրադի մարզի գլխավոր վարչությունից: Ռուսաստանյան գործակալությանը իրավապահ մարմիններից հայտնել են, որ ըստ նախնական տեղեկատվության՝ ավտոբուսում գործել է առայժմ չպարզված պայթուցիկ

Նոր ընտրական փուլում Վարդան Մինասյանը չի գլխավորի ազգային հավաքականը

ffa.am. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը քիչ առաջ ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է, որ նոր ընտրական փուլում ինքը չի գլխավորելու Հայաստանի ազգային հավաքականը: «Ես այսօր հանդիպում եմ ունեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Քննարկել ենք Հայաստանի ազգային հավաքականի հետ կապված մի շարք խնդիրներ: ՀՖՖ նախագահն ինձ առաջարկել է նոր ընտրական փուլում շարունակել գլխավորել Հայաստանի

Մեծ Բրիտանիայի դեսպանը` Ադրբեջանի`հայատյացության քարոզչության մասին. «Ատելության խոսքը պետք է դատապարտել» (Տեսանյութ)

«Ատելության խոսքի ցանկացած դրսևորում ապակառուցողական է և այն նվազեցնում է կառուցողական ճանապարհով խնդիրների լուծման հեռանկարները»,-Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ Ադրբեջանն օգտագործում է հնարավոր բոլոր ամբիոնները հայատյացություն քարոզելու համար, այսպես արձագանքեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվեսը: Դեսպանը հստակեցրեց, որ բրիտանական կառավարությունը վերոնշյալ կարծիքը չի թաքցնում և հստակ է արտահայտում: Դեսպանը ևս մեկ

Խոսուն հարցադրումներ, որոնց քաղաքապետը չպատասխանեց

Դեռևս երկու ամիս առաջ հրապարակել էինք Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված՝ տրանսպորտի սակագնի սկզբնական հաշվարկի կեղծված լինելու մասին փաստեր, որն ուղեկցվում էր մեր կողմից ձևակերպված մի քանի հարցադրումով: Այդ հարցերը մենք ներկայացրել էինք նաև Տարոն Մարգարյանին՝ ակնկալելով դրանց պատասխանները «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված 5–օրյա ժամկետում: Մեր գրությանն ի պատասխան քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ ձևակերպված

Քաղաքացիների ընդունելությունը՝ խնդիրներին լուծում տալու արդյունավետ միջոց

Քաղաքային իշխանություն-բնակիչ կապն առավել արդյունավետ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կազմված աշխատանքային ժամանակացույցով սահմանված ընդունելություններով քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվում իրենց հուզող խնդիրների պատասխանները ստանալ անձամբ վարչական շրջանների ղեկավարներից և քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետերից։ Սեպտեմբեր ամսին Երևանի քաղաքապետարանի ընդունելություններին մասնակցել է 177 քաղաքացի: Նրանց կողմից բարձրացված բոլոր հարցերին դրական լուծում է տրվել։ Վարչական շրջանների

ՃՈ պետ. Մեկ ժամից Ալեքսանյանի մտերիմ Բոգոն կենթարկվի վարչական պատասխանատվության (Տեսանյութ)

Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանի` «Հայաստանում չկան արտոնյալ վարորդներ» հայտարարությունից ուղիղ մեկ օր հետո News.am-ը տեսանյութ տարածեց, թե ինչպես է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մտերիմ եւ հովանավորյալ Ռուբեն Սիմոնյանի` քրեական շրջանակներում հայտնի «Բոգոն», վրացական համարանիշով «Բրաբուս»-ով կոպիտ կերպով խախտում ճանապարհային երթեւեկության կանոնները: ՃՈ պետ Արսեն Արշակյանը Aravot.am-ին ասաց, որ տեսանյութն անձամբ ուսումնասիրել է եւ առաջիկա

Հովհաննես Մարգարյան. Երբ քաղաքական գործիչների նյարդերը տեղի են տալիս և տղամարդկային լեզվով են բանավիճում

Արթուր Բաղդասարյան-Գագիկ Ծառուկյան «բանավեճի» վերաբերյալ այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում իր մեկնաբանությունը տվեց նաեւ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը։ Նա նշեց, որ տեղի է ունեցել քաղաքակիրթ բանավեճ, և երկուսն էլ իրենց կարծիքին մնալով կոռեկտ՝ հեռացել են: ՕԵԿ-ական պատգամավորն ասաց, որ Գագիկ Ծառուկյանը ոչ թե դեմ է եղել, որ Արթուր Բաղդասարյանը դառնա Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ, այլ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930