Լրահոս
Օրվա լրահոսը

Ժոզե Մոուրինիոն «Չելսիում» կստանա 50 միլիոն ֆունտ ստերլինգ

Մայիս 24,2013 17:06

Բրիտանական ԶԼՄ-ները հավաստիացնում են, որ մոտ օրերս Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն չորս տարով պայմանագիր կստորագրի «Չելսիի» հետ, որը նրան յուրաքանչյուր շաբաթ կբերի 250 հազար ֆունտ ստերլինգ:

Պորտուգալացի մասնագետը «Չելսիում» անցկացնելիք տարիներին ընդհանուր առմամբ ստանալու է 50 միլիոն ֆունտ ստերլինգ: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Մոուրինիոն Լոնդոն կժամանի Լա Լիգայի վերջին խաղից անմիջապես հետո: Նա «Արքայական ակումբից» իր հետ տանելու է նաեւ ֆիզպատրաստականության եւ դարպասապահների մարզիչներին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031