Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս ավարտական ներկայացումներ

Մայիս 24,2013 17:13

Համազգային թատրոնի բեմում մայիսի 23-ին իրենց ավարտական աշխատանքները ներկայացրեցին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժնի ավարտական կուրսի չորս ուսանողներ:

Ուսանողներն այս բեմադրություններով ցույց տվեցին իրենց պարային և բեմադրական հմտությունները, ուսումնական չորս տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքների արդյունքը:

Մայիսի 19-ից մինչև մայիսի 25-ն ուսանողները ներկայացնում են իրենց բեմադրությունները, իսկ  իրենց աշխատանքների գնահատականները կստանան մայիսի 27-ին՝ դիպլոմային աշխատանքի պաշտպանությանը:

Չորս ներկայացումները վերնագրված էին՝ «Պատրանք» (բեմադրող՝ Լուսինե Դավթյան),  «Դեպի լույսը» (բեմ.՝ Անի Խաչատրյան), «Հանս Քրիստիան Անդերսենի «Լուցկիներով աղջիկը»»(բեմ.՝ Նարինե Փաշինյան), «Թռիչք» (բեմ.՝ Աելիտա Գևորգյան):

Ներկայացումների ավարտից հետո Աննա Ռաշիդովնան՝ կուրսի ղեկավարը, ուսանողների համար անակնկալ էր պատրաստել՝ հոլավակ նրանց ուսանողական տարիների նկարներով և տեսանյութերով, որոնք պատմում էին ուսանողների՝ մրցույթներին մասնակցության,  հաղթանակների և առօրյայի մասին:

Արփինե Արզումանյան (mynews.am)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031