Օրվա լրահոսը
Սիրո, հավատքի և հավատարմության ուխտերթ՝ Սուրբ թարգմանչաց տոնի առթիվ
Սուրբ թարգմանչաց տոնը հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոներից է: Տոնի առիթով այսօր «Հայ Եկեղեցու երիտասարդաց միավորումը» և մի շարք երիտասարդական կառույցներ Երևանի ազատության հրապարակից քայլերթ կատարեցին Հանրապետության հրապարակ, որտեղից ավտոբուսներով տեղափոխվեցին Էջմիածին: Ուխտերթն ուներ Սիրո, Հավատքի և Հավատարմության խորհուրդը և ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, հոգևոր-ազգային և ընտանեկան ավանդական արժեքների պաշտպանությանը:Քայլերթին մասնակցում էին տարբեր
Սիրիայում բազմաթիվ զոհեր կան ինքնասպան ահաբեկչի պատճառով
Սիրիայի Համա քաղաքում ինքնասպան ահաբեկչի կողմից իրականացված պայթյունը դարձել է 31 զոհի և բազմաթիվ վիրավորների պատճառը: Հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությանը, ըստ որի, ինքնասպան ահաբեկիչը պայթեցրել է իրեն 1,5 տոննա պայթուցիկ նյութ տեղափոխող բեռնատարի մեջ, որը կայանված է եղել Համա քաղաքի մարդաշատ փողոցների մեկում: Սիրիայի պետական լրատվական գործակալությունը հարձակումն իրականացնելու
Լելա Ջավախիշվիլին գրեթե կինդեր-մատով հաղթանակ տարավ
Երեւանի «Միկան» արդեն ապահովել է հաղթանակը: Հռոդոս կղզում մեկնարկած շախմատի Եվրոպայի կանանց ակումբային առաջնության մեկնարկային տուրը դեռ շարունակվում է, սակայն Երեւանի «Միկան» այս պահի դրությամբ արդեն ապահովել է հաղթանակը՝ «Վիլնյուս Ֆորտասի» նկատմամբ՝ առջեւում ընթանալով 2,5:0,5 հաշվով: Առաջին միավորը մեր թիմին բերեց 4-րդ խաղատախտակի առջեւ սեւ խաղաքարերով հանդես եկող Լելա Ջավախիշվիլին (լուսանկարում)՝ արդեն 12-րդ քայլում պարտության
Գրողների միությունն արդեն ունի նոր նախագահ
Այսօր Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցած արտահերթ համագումարից հետո կայացավ ՀԳՄ նախագահի ընտրությունը։ Ընտրությունն ընթացավ 4 թեկնածուների միջև, որովհետև նախապես առաջադրված երեք թեկնածուներին միացան նաև Ռոմիկ Սարդարյանն ու Վլադիմիր Հայրապետյանը, սակայն վերջինս ինքնաբացարկ հայտարարեց: Ձայների բացահայտ առավելությամբ ՀԳՄ նախագահ ընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը՝ 199, Հովիկ Հովեյանն ստացավ 100 քվե, Դավիթ Սարգսյանը՝ 24, Ռոմիկ
Քաղաքացին սպառնացել է ինքնասպան լինել
ԱԻՆ-ից տեղեկացնում են՝ հոկտեմբերի 20-ին, ժամը 17.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի գերեզմանատանը քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի հետ կապված ԱԻՆ-ը լրացուցիչ տեղեկություն կտրամադրի:
Շարժայի կառավարիչ շեյխ Սուլթան բին Մոհամմադ Ալ Քասիմիի ներկայացուցիչը այցելեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հոկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շարժայի կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մոհամմադ Ալ Քասիմիի ներկայացուցիչ Համիդ Դիյա Ջաֆարի գլխավորած պատվիրակությանը, որ Հայաստան էր ժամանել Հաղարծնի վանական համալիրի բացման առիթով: Հանդիպմանը պատվարժան հյուրերին ողջունեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ
Բերլուսկոնիին արգելվել է երկու տարի զբաղեցնել պետական պաշտոններ
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, որը մեղավոր է ճանաչվել հարկային խարդախությունների իրականացման մեջ, դատարանի որոշմամբ երկու տարվող զրկվել է պետական պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից: Հայտնում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը: Սակայն որոշումն ուժի մեջ չի մտնելու, մինչև Սենատը գալիք շաբաթ չքվեարկի Բերլուսկոնիին իր զբաղեցրած պաշտոնից հեռացնելու հարցի շուրջ: Իտալիայի գերագույն դատարանն այս տարվա օգտոստոսին մերժել է հարկային խարդախությունների իրականացման
Սուրեն Սուրենյանցի համար խիստ տարակուսելի է, որ ակտիվիստները «ճողոպրում են դեպքի վայրից»
«Նախ ուզում եմ արձանագրել, որ պայմանականորեն ասած, կարմիր գլխարկավորների շարժման հետ Սամվել Ալեքսանյանը որեւէ կապ չունի: Շարժման պատասխանատվությունը ստանձնել ենք ես եւ Ռոբերտ Ահարոնյանը: Իսկ Սամվել Ալեքսանյանը զբաղված է իր պատգամավորական գործունեությամբ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն, որը գլխավորում է այն քաղաքացիական ակտիվիստների շարժումն, որոնք պաշտպանում են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի շահերը: «Փրկենք
Վարդան Ղուկասյանին պատկանող թիվ 20 երթուղու միկրոավտոբուսների վարորդները ի նշան բողոքի փակել են Գյումրի-Երևան մայրուղին
Ոստիկանությունը արգելել է վարորդներին սպասարկել գիծը Երեկվանից Գյումրու նախորդ ու ներկա քաղաքապետերի միջև պատերազմ է սկսվել ամենաշահութաբեր բիզնեսի` տրանսպորտային գծերի համար: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը արգելել է կենտրոնական գծերից մեկը շահած, թիվ 20 երթուղին սպասարկող Գյումրու «Ամուր հիմք» կազմակերպության գործունեությունը: Ըստ շրջանառվող տեղեկությունների, այն պատկանում է նախորդ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքին: Պատճառը, ինչպես Aravot.am-ին
Յուրի Մովսիսյանը կրկին հաղթանակ պարգեւեց «Սպարտակին»
Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի 13-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» Կասպիյսկում արտագնա հանդիպում ունեցավ Մախաչկալայի «Անժիի» հետ: «Սպարտակի» ֆան ակումբի անդամները Twitter-ում գրել են, որ խաղից առաջ ուժեղ քամին վնասել էր «Անժի Արենա» մարզադաշտի տանիքի մի հատվածը: Ու չնայած խաղից հետո «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը «НТВ-Плюс»-ին հայտարարեց, թե իր թիմն ամենավատ խաղն անցկացրեց մրցաշրջանում, այդուհանդերձ, «Սպարտակը»
Ո՞վ է լինելու Գրողների միության նոր նախագահը
Այսօր` հոկտեմբերի 20-ին, տեղի ունեցավ Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) արտահերթ համագումարը, որի օրակարգում մեկ հարց էր՝ ՀԳՄ նախագահի ընտրությունը: Համագումարն ընթացավ շատ լարված մթնոլորտում. նախ՝ անհամաձայնություն առաջացավ քարտուղար ընտրելիս, ապա` բավականին դժվարությամբ ընտրվեց նաև հաշվիչ հանձնաժողովը, քանի որ ՀԳՄ անդամներից ոմանք հայտարարեցին, որ իրենց ձայնը ոչ ոք հաշվի չի առել: Բացի նախապես առաջադրված երեք թեկնածուներից
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ավարտվեց միջազգային գիտաժողովը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված «Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովը hոկտեմբերի 19-ին ավարտեց իր աշխատանքները: Երկօրյա գիտաժողովի ընթացքում «Եկեղեցի և պետություն փոխհարաբերությունների տարբեր մոդելներն այսօր» թեմայի շուրջ բանախոսեցին Սերգեյ քահանա Մատյուշինը (Ռուս Ուղղափառ եկեղեցի) և Ասատուր Նահապետյանը (Երևանի Հայ-ավետարանական-մկրտական քրիստոնյաների
Սրբոց Ավետարանչաց տոնը Մառնեուլիի հայ համայնքում
Սուրբ Ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Հովհաննեսի և Ղուկասի տոնի օրը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հավատացյալները՝ առաջնորդությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, եղան Մառնեուլիի շրջանի Շահումյան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ կատարվում են վերանորոգչական աշխատանքներ: Եկեղեցում, հավատացյալների մասնակցությամբ, կատարվեց գոհաբանական աղոթք, ապա հավատացյալներն իրենց աղոթքը բարձրացրեցին եկեղեցու շուտափույթ վերանորոգության ակնկալիքով: Առաջնորդն իր օրհնությունը բաշխեց
«Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացին իրացնում է իր սահմանադրական իրավունքը». «Ազատագրումը» ներկայացնում է ոստիկանի հետ միջադեպը (Տեսանյութ)
Մոտ երեք ամիս առաջ Երևանի քաղաքապետարանի առջև սկսվեց երկու կոռումպացված պաշտոնյաներ Հ. Նավասարդյանի և Մ. Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով նստացույց, որի մասնակիցները եղանակային պայմաններից պաշտպանվելու նպատակով իրենց ավտոմեքենաները կայանում էին քաղաքապետարանի առջևի ավտոկայանատեղիում՝ զրկված լինելով վրանի կամ հովանոցի տեղադրման հնարավորությունից: Սեպտեմբերի 21-ից սկսած, «ԶԻԼ» բեռնատարով նստացույցի մասնակիցների մեքենաներին հարվածելուց և տուգանային հրապարակ տեղափոխելուց հետո, ոստիկանությունը հանկարծ
Գավառում այրվող տանը կիսայրված դի է հայտնաբերվել
Առավոտյան ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ ժամը 11.21-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատամարտիկների փողոցում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ԱԻՆ-ի տվյալներով՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 11.37-ին, մարվել՝ 11.40-ին: Տան 2-րդ հարկի ննջասենյակում` անկողնում, հայտնաբերվել է 82-ամյա Ջ. Շ.-ի կիսայրված դին: Այրվել է նաեւ անկողինը: Տանտերը միայնակ է
Արամ Ավագյանն աշխարհի առաջնությունում 2-րդ հաղթանակն է տարել
Ալմաթիում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 56 կգ քաշային Արամ Ավագյանը երկրորդ հաղթանակն է տարել: Նա երեկ 3:0 հաշվով պարտության է մատնել իտալացի Ջահին Պարինելոյին: Բոլոր երեք կողային մրցավարները միեւնույն 29:28 հաշվով նախապատվությունը տվել են հայ բռնցքամարտիկին: Այսօր երեկոյան մեկնարկային գոտեմարտը կանցկացնի մեր հավաքականի վերջին մասնակիցը՝ 60 կգ քաշային Հովհաննես
Գյուղատնտեսական տարին կամփոփվի հանրային երկուշաբթիների հարթակում
Գյուղատնտեսական տարին հանրային երկուշաբթիների հարթակում կամփոփի Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։ Նա համակարգում է անտառային հողերի օգտագործման մելիորացիայի, գիտության, գյուղատնտեսության աջակցության եւ խորհրդատվության ոլորտները։ Գյուղփոխնախարարը տեսացուցադրությամբ կներկայացնի «Հայանտառ», «Երկրագործության գիտական կենտրոն», «Բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաեւ գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների կատարած աշխատանքն ու խնդիրները, կպատասխանի թեմատիկ բոլոր հարցերին։ Մուտքն
Հայաստանը ստրուկներ ունեցող երկրների ցուցակում 57-րդն է
Walk Free Foundation-ը հրապարակել է Global Slavery Index -ը՝ աշխարհում ամենաշատ ստրուկներ ունեցող երկրների ցանկը, որը գլխավորում է Մաուրիտանիան, հետո հաջորդում են Հայիթին, Պակիստանը, Հնդկաստանը, Նեպալը: Կազմակերպությունը նշում է, որ ոչ բոլոր երկրներն են ուսումնասիրվել, ցուցակում հայնտվել են միայն 100 000-ից ավելի բնակչություն ունեցող երկրները: Հայաստանը, ըստ կազմակերպության տվյալների, 160 երկրների ցանկում 57-րդ տեղում է, Ռուսաստանը՝ 49,
«Միկան» այսօր մեկնարկում է Եվրոպայի ակումբային առաջնությունում
Այսօր Հռոդոս կղզու «Rodos Palas Hotel»-ում մեկնարկում են շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց ակումբային առաջնությունները: 18-րդ անգամ անցկացվող կանանց ակումբային առաջնության մասնակից 11 թիմերի մեջ է նաեւ Երեւանի «Միկան»՝ նախորդ առաջնության արծաթե մեդալակիրը: Մեր թիմը մրցավայր մեկնել է նույն կազմով (Էլինա Դանիելյան, Հարիկա Դրոնավալի, Լիլիթ Մկրտչյան, Lելա Ջավախիշվիլի), սակայն ըստ խաղատախտակների շախմատիստուհիների դասավորության փոփոխություն է
Սերգո Կարապետյանը շնորհավորում է գյուղատնտեսին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել գյուղատնտեսի օրվա կապակցությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ներքեւում. -Այսօր գյուղաշխարհի եւ գյուղատնտեսության բնագավառի մասնագետների՝ ֆերմերների, գիտնականների ու գործարարների տոնն է։ Սիրելի երկրագործներ, ձեր քրտնաջան աշխատանքի եւ պետական նպատակաուղղված քաղաքականության արդյունքում գյուղատնտեսության ոլորտը թեւակոխեց զարգացման նոր միջավայր՝ գյուղն ու գյուղատնտեսությունը, գյուղմթերքի արտադրությունն ու իրացումը ձեր ջանքերով դարձավ
Գավառում տուն է այրվում
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ին, ժամը 11.21-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատամարտիկների փողոցում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Եղանակն այսօր Հայաստանում
Հոկտեմբերի 20-ին առայժմ կպահպանվի ամպոտ եղանակը, ամենուրեք դեռ հնարավոր են տեղումներ, լեռներում` ձյուն, Ճանապարհներին հնարավոր է մերկասառույց: Իսկ առատ տեղումներ են սպասվում արդեն միայն Սյունիքում և Արցախում: Եվ գիշերը, և ցերեկը կնվազի ևս 2-4 աստիճանով, հարավային շրջաններում նվազումն ավելի զգալի կլինի` մոտ 8 աստիճան: ԱԻՆ-ը զգուշացնում է վարորդներին. անհրաժեշտ է երթևեկել ձմեռային անվադողերով: Հոկտեմբերի 20-ին
Սամուել Սեւյանը պայքարն ավարտեց 19-րդ տեղում
ԱՄՆ-ի Սենթ-Լուիս քաղաքում ավարտվեց շախմատի «2013 SPICE Cup Open» բաց մրցաշարը, որի ամփոփիչ մրցաշարային աղյուսակում ՖԻԴԵ-ի ամերիկաբնակ պատանի հայ վարպետ Սամուել Սեւյանը (նկարում Սամուելը՝ Յուդիթ Պոլգարի հետ) ինը հնարավորից վաստակելով 5,0 միավոր՝ 49 մասնակիցների մեջ պայքարն ավարտեց 19-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՄԱԿ-ը կոչ է անում սիրիական բանակին և ապստամբներին դադարեցնել կրակը Դամասկոսի Մուադամիե արվարձանում
ՄԱԿ-ը կոչ է անում սիրիական բանակին և ապստամբներին դադարեցնել կրակը Դամասկոսի Մուադամիե արվարձանում, որը թույլ կտա տարհանել խաղաղ բնակիչներին և դեղորայք մատակարարել, հաղորդում է «ՍիվիլՆեթը»՝ վկայակոչելով BBC-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսի խոսքով՝ չնայած նրան, որ անցյալ կիրակի հաջողվել է մոտ 3 հազ. մարդ տարհանել, այնտեղ դեռ շարունակում են մնալ նույնքան բնակիչներ,
«Ինչ-որ մի բան կատարվում է պարոն Ալումյանի հետ». Ըստ Սահակյանի՝ տեսանյութը նոր չէ
«Այդ տեսանյութը վաղուց՝ առաջին օրվանից, շրջանառության մեջ է, ոչ մի բան փոխվել: Մի՞թե Ալումյանը այսքան ուշ է ծանոթացել գործի նյութերին, որն իրեն, ի դեպ, հասնում էր ծանոթանալ: Սա արդեն իր թերացումն է, Ալումյանը թերացել է, ուշադիր չի լսում, ուշադիր չի նայում, այս ամեն ինչը առաջին օրվանից կար»,- NEWS.am–ի թղթակցին է ասել Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան
Ինքնասպանություն է գործել երիտասարդ տղա
Հոկտեմբերի 20-ին, ժամը 07.14 ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 196/1 շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին: Ժամը 08.03-ին Մաշտոցի ՈԲ-ից տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի 196/1 շենքի 6-րդ հարկի պատշգամբից նետվելով` ինքնասպանություն է գործել 1969 թ. ծնված Գ. Ս.: meteo.am
Ռուս լրագրողը մոսկովյան իրադարձություններում հայի «հետք է» տեսնում
Ռուս լրագրող Մաքսիմ Շեւչենկոյի պնդմամբ մոսկովյան Բիրյուլովո շրջանում տեղի ունեցած իրադարձություններում ազգայնականների խումբը «շահագրգռված չէր ջարդեր կազմակերպելու մեջ»: «Հանկարծ» հայտնվել են «սադրիչներ», որոնց շարքում Դեմուշկինն իբր ճանաչել է ոմն «հայի»: Հայտնում է News.am-ը: Իսսկա հայի անունը ոչ Դեմուշկինը, ոչ էլ Շեւչենկոն չեն հիշում: Այս ամենը լրագրողը հայտարարել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի «Հատուկ կարծիք» հաղորդման ժամանակ: Նյութն ամբողջությամբ կարող եք
Նամակ Հայաստանի նախագահին՝ օրենսդրության հակա-ԼԳԵՓ առաջարկության վերաբերյալ
«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ մտահոգություն արտահայտելով Հայաստանի ոստիկանության պաշտոնական կայքում այս տարվա օգտոստոսի 5-ին հրապարակված օրենսդրական փոփոխությունների իրականացման առաջարկության վերաբերյալ, որով Հայաստանի վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում նախատեսվում էր ավելացնել «սեռական ոչ ավանդական հարաբերությունների քարոզչությունը» հակաօրինական դարձնող երկու հոդված, որոնք, ըստ կազմակերպության, խոսքի ազատության և լեսբուհի, գեյ, երկսեռ և
Դիտավորյալ տանուլ էր տալիս լրագրողներին չհանդիպելու համար
Աշխարհի նախկին 3-րդ ռակետ, արգենտինացի թենիսիստուհի, 43-ամյա Գաբրիելա Սաբատինին, որ 80-90-ական թվականների ամենատաղանդավոր եւ քարիզմատիկ խաղացողներից էր, պատմել է, որ հաճախ դարձել է իր հանրաճանաչության զոհը: 1990 թվականի «US Open»-ի չեմպիոնուհին «gotennis.ru»-ին ասել է. «Հաճախ դիտավորյալ պարտվում էի նախավերջին փուլերում, որպեսզի եզրափակչից հետո լրագրողների հետ չշփվեմ: Ես փակ մարդ եմ եւ դրա պատճառով խնդիրներ ունեցել


















































