Օրվա լրահոսը

Արման Մուսինյան. ՀԱԿ-ի նկատմամբ ռեժիմի մեջ կա պաթոլոգիական վախ

Մեր հետեւողական աշխատանքը հասարակության հետ բերել է այն արդյունքի, որ այսօր այս ռեժիմի, այս երկիրը, քաղաքը կառավարող մարդկանց նկատմամբ կա արդարացի, հիմնավորված ատելություն։

Արմեն Ռուստամյան. «Եթե ուզում եք իմանալ, ամենաառաջին բարեւ տվողը եղել է մեր Արծվիկ Մինասյանը»

Նա վստահեցնում է, որ բարեւը Րաֆֆի Հովհաննիսյանինը չէ, Աստծունն է

Բոստոնի ահաբեկչության հետ կապված նոր մանրամասներ են ի հայտ գալիս

Սաուդյան Արաբիայի իշխանությունները պնդում են, որ դեռ անցած տարի էին զգուշացրել ամերիկյան հատուկ ծառայություններին ծրագրվող հարձակման մասին: Արդյոք հնարավո՞ր էր կանխել բոստոնյան ահաբեկչությունը: Ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից նախօրեին իրականացված ձերբակալությունների ֆոնին` բրիտանական Daily Mail պարբերականը պնդում է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները դեռ անցած տարի էին զգուշացրել ամերիկյան հատուկ ծառայություններին, որ Թամերլան Ցարնաեւը` երեք պակիստանցիների հետ

Արթուր Բաղդասարյան. «Ի՞նչ անեմ, ինչքան որ իմ հնարավորությունները ներում են, ես պայքարում եմ»

Ես բարձրաձայնում եմ, եւ ավելին, ինչքան որ մենք կարող ենք, մեր լիազորությունների շրջանակներում…

Ֆուտբոլասերները հենց խաղադաշտում գերեզման են փորել

Սոֆիայի ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի երկրպագուները, դժգոհ ակումբի սեփականատեր ընկերությունից, տնային մարզադաշտի կանաչ գազոնում գերեզման են փորել եւ անգամ ընկերության անունով տապանաքար տեղադրել: Ճիշտ է, խաղադաշտը կարճ ժամանակում կարգի է բերվել: Վերջին շրջանում Բուլղարիայի ամենատիտղոսակիր ակումբը ֆինանսական լուրջ խնդիրների առջեւ է կանգնել: Թիմը երկրի առաջնության ավարտից  վեց տուր առաջ մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Աշոտ

«ՀԱԿ» կուսակցության հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ

ՀՀ գլխավոր դատախազությունն ապրիլի 30-ին ստացել է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության անունից ներկայացված հաղորդումը` «հանցագործության կատարման մասին», որով խնդրում են պարզել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացրած հայտարարագրում ներառված գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների, տնօրինման եղանակի, գույք ձեռք բերելու, կամ տիրապետելու, կամ օգտագործելու օրինականությունը, դրանց ձեռքբերման կապը կոռուպցիոն երեւույթների կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հետ։

Հոր գերեզմանի մոտ հայտնաբերել են որդու՝ Եղվարդի ոստիկանապետի դին՝ հրազենային վնասվածքով

Այսօր՝ մայիսի 2-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել քաղաքացի Աբրամ Գեղամյանը, որ իր ղեկավարը՝ Կորյուն Հարությունյանը, երեկ՝ մայիսի 1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, դուրս է եկել աշխատանքի վայրից և մինչև այս պահը չի պատասխանում հեռախոսազանգերին, և նրան գտնելու համար անհրաժեշտ է, որպեսզի որոնողական աշխատանքներին ներգրավվեն նաև փրկարարները: Այս պահին որոնողական

ՀԱԿ դաշինքի անդամ ուժերը որոշում չեն ընդունել «Բարեւ Երեւան» դաշինքին սատարելու մասին

ՀԱԿ դաշինքի անդամ 5 կուսակցությունները երեկ քննարկել են առաջիկա ավագանու ընտրություններին «Բարեւ, Երեւան» դաշինքին սատարելու-չսատարելու հարցը: «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի խոսքերով, իրենք այդպես էլ այդ հարցի վերաբերյալ որոշում չեն ընդունել, որովհետեւ կուսակցություններից մեկը դեմ է եղել սատարելուն: Նա չցանկացավ նշել, թե որ կուսակցությունն է դեմ եղել, ասաց. «Դա նշանակություն չունի: Չեմ ուզում խոսել

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Մայիսի 2-ին, ժամը 09.04-ին «1-03» ծառայության հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Վ.Փափազյան փողոցի թիվ 17 շենքի 35-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 09.20-ին հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, լոգարանում հայտնաբերել է 1934 թ. ծնված Սանդուխտ Միքայելյանի դին: ԱԻՆ

Գործազուրկների թիվն ավելացել է, աշխատավարձը՝ նվազել

Ամենաթարմ տվյալներով, որոնք նախորդ օրը հրապարակել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, 2012 թվականի դեկտեմբերին 2011 թվականի դեկտեմբերի համեմատ՝ գործազուրկների թիվը ավելացել է՝ 220 հազարից դարձել է 222 հազար։ Երբ խոսք է գնում մեր պաշտոնական վիճակագրության մասին, ապա պետք է անպայման ավելացնել հետեւյալ դիտարկումը, եթե պաշտոնապես արձանագրվել է, որ 2 հազարով են ավելացել գործազուրկները, ապա իրականում

Ի ՀԵՃՈՒԿՍ ԹՈԽՄԱԽԻ ՄՀԵՐԻ

ԲՀԿ մեր աղբյուրները հայտնում են, որ վերջերս Վարդան Օսկանյանին տարել են Սովետաշեն, եւ Օսկանյանը միանգամայն ինքնուրույն, հեշտ ու հանգիստ վերադարձել է «Սիվիլիթասի» իր օֆիս:

Վիգեն Խաչատրյան. «Պետք է ասպարեզ գան նոր ուժեր՝ նոր մտքերով, նոր մոտեցումներով»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը: – Պարոն Խաչատրյան, հետընտրական շրջանում միացել էիք ՐաֆֆիՀովհաննիսյանի գլխավորած շարժմանը, ընդհուպ Ազատությանհրապարակում ելույթ ունեցաք, դատապարտեցիք կեղծվածընտրությունները: Հիմա, երբ շատերի գնահատմամբ` շարժումնանարդյունավետ ավարտ ունեցավ, պայքարի ռազմավարության մեջի՞նչն էր սխալ: – Ընտրություններից հետո ես այն համոզման էի, որ ընդդիմության թեկնածուն՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, արժանացել է ժողովրդի վստահությանը և գտնում էի, որ պետք է ամեն ինչ արվի, որ ընտրությունների արդյունքներն օբյեկտիվ ներկայացվեն և չխեղաթյուրվեն: Այդ իմաստով ես հիմա էլ նույն կարծիքին եմ, որ հայտարարված արդյունքները

Աշխարհի բացարձակ չեմպիոնին թույլատրել են մասնակցել 2016 թ.օլիմպիական խաղերին

Գերծանր քաշային կարգում WBA,  WBO, IBF, եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին պաշտոնապես թույլատրվել է մասնակցել 2016 թվականի օլիմպիական խաղերին: AIBA-ն մտադիր է Ռիո-դե-Ժանեյրոյի օլիմպիական խաղերում պրոֆեսիոնալներին թույլատրել մասնակցել բռնցքամարտի մրցաշարին: Իսկ, որ Վլադիմիր Կլիչկոն այդ իրավունքն ստացել է, գերմանական «Sporet-Informations-Dienst» գործակալությանը տեղեկացրել է AIBA-ի մամուլի խոսնակ Սեբաստիան Ժիյոն: Նրա խոսքերով, կազմակերպությունը շախագրգռված է

Փողոցային երաժշտին պաշտպանել են Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները

Երեկ թերթի լրագրողը Հյուսիսային պողոտայում ականատես է եղել մի միջադեպի, որի հերոսը կրկին փողոցային երաժիշտ, կիթառահար Գեւորգն էր: Վերջինս արդեն հայտնի է ոչ միայն նրանով, որ շատ լավ է նվագում, ունի երաժշտական ճաշակ …, այլ նաեւ այն պատճառով, որ մի քանի օր առաջ նրա հետ կապված միջադեպի արդյունքում աշխատանքից ազատվեց ոստիկանապետ Վովա Գասպարյանի «մոտիկներիցե մեկը՝

Ինչպե՞ս է ստացվում, որ պետական դրամաշնորհներ են տրվում կենսագրություն չունեցող կազմակերպությունների

Մեր՝ «Կոռուպցիան այնպես, ինչպես կա» հրապարակումից հետո «Ինֆորմացիայի       ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությանը պարզաբանում է ուղարկվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի ստորագրությամբ։ Սարգսյանն առաջարկում է «Զարգացում եւ ինտեգրացիա» կազմակերպության կայքից գտնել տեղեկություններ։ Սակայն ոչ մի խոսք կենսագրություն չունեցող կազմակերպություններին միլիոններ տալու, դրա դիմաց հաշվետվություն չպահանջելու մասին։ Մենք մտանք «Զարգացում եւ ինտեգրացիա» կազմակերպության կայք, որն ավելի

Մեղադրվում է 17-ամյա աղջկան 20 հազար դրամով վաճառելու մեջ

Վանաձորցի կինը կալանավորված է Վանաձոր քաղաքի բնակչուհի, 1991թ. ծնված Ա. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. սեպտեմբերի կեսերին Վ. Մ-ին 3 օրով սեռական հարաբերություններ ունենալու համար փոխանցել է Լոռու մարզի Դարպաս գյուղի բնակիչ անչափահաս, 1995թ, ծնված Ս. Թ.-ԻՆ, որի համար Ա.Ս.-ն Վ.Մ.-ից ստացել է 20 հազար դրամ: Ըստ մեղադրանքի՝ Վ.Մ.-ն ստանալով 

ՀԱԿ անդամ 5 կուսակցությունները չսատարեցին «Բարեւ Երեւանին»

Կոնգրեսի ընդարձակ գրասենյակից զրկված Հայ ազգային կոնգրես դաշինքի մաս կազմող կուսակցությունները երեկ կրկին քաղխորհրդի նիստ են անցկացրել ԺՈՒԿ գրասենյակում։ Նիստին մասնակցել են դաշինքը դեռեւս չլքած հինգ կուսակցությունների ներկայացուցիչները՝ «Ժողովրդավարական հայրենիքի», «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ»-ի, «Ժողովրդավարական ուղի»-ի, Հայաստանի կանաչների կուսակցության եւ «Մարդու իրավունքներ– 96»-ի։ Նիստի օրակարգային գլխավոր հարցը եղել է Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հարցը։ Դաշինքի

Վեդիի հրշեջներն ու ճանապարհային ոստիկանները «Կախանով» ջրանցքից դուրս են բերել ավտոմեքենան, որի մեջ հայտնաբերվել է զինծառայողի դին

Այսօր՝ մայիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Ոստիկանության Արարատի բաժնից ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Եղեգնավան գյուղի «Կախանով» ջրանցքում ավտոմեքենա է ընկել և անհրաժեշտ է ջրասուզակի, հրշեջ-փրկարարի օգնությունը՝ ավտոմեքենան ջրանցքից դուրս բերելու համար: Ինչպես դեպքի վայրից shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող

Արդյո՞ք կուսակցությունները լսում են քաղաքացիական խմբերին

Երևանի քարոզարշավում «Մենք ենք այս քաղաքի տերը» պահանջները Երևանի ընտրություններին ընդառաջ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը նշում է, որԵրևանի ավագանու թեկնածու քաղաքական ուժերից մեկը  ամբողջությամբ և նույնությամբ որպես նախընտրական ծրագիրհրապարակել է նախաձեռնության 20 պահանջների ցանկը (սեպտեմբեր 2012): Իսկ մյուս կուսակցություններն էլ իրենց ծրագրերում ներառել են այդ պահանջներին համահունչ մի շարք կետեր: Որոշ ծրագրեր

Ովքե՞ր են «Բարգավաճ Հայաստանի» 2018-ի նախագահացուները

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բավականին անորոշ հեռանկարի առջև է կանգնած: Ի սկզբանե ստեղծված լինելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ ԲՀԿ-ն այդպես էլ շարունակում է մնալ նրա ազդեցության ներքո: Չնայած ԲՀԿ-ի մի հատվածը ցանկանում է պարզապես հանգիստ ապրել և վայելել իրեն ընձեռված բարիքները, սակայն Ռ. Քոչարյանը «Բարգավաճը» դրա համար չի ստեղծել, այլ իր քաղաքական կարիքներին ծառայեցնելու նպատակով

Գյումրու «Ռոբինզոնը» (Տեսանյութ)

Գյումրիում ամենածայրամասայիններից է Սավոյան փողոցը, այն նաև ամենաքարուքանդն ու անանցանելին է: Այս փողոցի ամբողջ երկայնքով տեղադրված են հարյուրավոր տնակներ, դեռևս կան պահպանված 1988թ. երկրաշարժից կիսաքանդված մի շարք շենք-շինություններ: Գյումրիում շատերի համար գաղտնիք չէ, որ այդ վայրերում գտնվող տնակային ավաններում հիմնականում ապրում են ամենաաղքատ ընտանիքները: «Շիրակ կենտրոնի» ուսումնասիրություններով` Գյումրու այդ ամենամեծ տնակային ավանում բնակվող ընտանիքների գերակշիռ

Գյումրիում գործազուրկ է թե՛ Դուշման Օնիկը և թե՛ 48 տարվա հաշվապահը (ֆոտոշարք)

Երեկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում  6-րդ անգամ  կազմակերպվեց աշխատանքի  տոնավաճառ: Գործատուների  մեծ մասը վարորդ, հացթուխ, գորգագործ, հավաքարար, բանվոր ու  ծեփագործ էին փնտրում: Աշխատանք փնտրողներից մեկ`Հովհաննես Սահակյանը, ով 3 տարի կռվել է Աֆղանստանում, 6 տարի էլ ԼՂՀ-ում, ու Գյումրիում  հայտնի է որպես Դուշման Օնիկ, ասաց, որ  իր ամբողջ ընտանիքը` 7 հոգի, գործազուրկ են ու

Էրեբունու բնակիչը՝ Աղվան Վարդանյանին. «Վռազ բորբոքվում ես, ես էլ քեզ ո՞նց ընտրեմ»

  Աղվան Վարդանյանը բնակչից նեղացավ: Այսօր Էրեբունի համայնքում նախընտրական հանդիպումից հետո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աղվան Վարդանյանին մոտեցավ մի բնակիչ եւ սկսեց հարցեր տալ, թե «էս միամիտ ժողովուրդը ի՞նչ պիտի անի»: Աղվան Վարդանյանն էլ ուղղություն ցույց տվեց՝ «Ի՞նչ  պիտի անի, պիտի գնա ու մայիսի 5-ին իր ձայնը տա ՀՅԴ-ին»: Բնակիչը նետեց, թե «Ես էլ

Վահագն Խաչատրյան. «Պետք է լինես թաղի տղա, պպզող տղա, բայց քաղաքացի չպետք է լինես»

Էրեբունի վարչական շրջանում այսօր ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանն ասաց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում թեեւ մի քիչ հոգնել են, բայց  դրական լիցքեր են ստացել: «Որովհետեւ դուք մեզ ավելի շուտ հասկացաք, քան քաղաքական կոչվող գործիչները, որոնց համար Երեւանը միայն աղբ հանող, աղբ տեղափոխող քաղաքապետի ընտրություններ են»,- բնակիչներին դիմեց քաղաքապետի թեկնածուն: Պարոն Խաչատրյանը նկատեց, որ քարոզարշավի շրջանակներում

Բացվեց «Հայացք» փառատոնը

Այսօր Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում մեկնարկեց  «Հայացք» խորագրով կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնը: Այն մինչև մայիսի 5-ը հանդիսատեսի և ժյուրիի դատին կհանձնի երիտասարդ ռեժիսորների վավերագրական, գեղարվեստական, փաստագրական ֆիլմեր: Փառատոնի հեղինակն ու  պրոդյուսերը Սերգեյ Սանոյանն է: Ժյուրիի նախագահն է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի փոխռեկտոր Ալետա Երզնկյանը, անդամները՝ Վահե Սարգսյանը, Աշոտ Գևորգյանը, Րաֆֆի Մովսիսյանը: Ա. Երզնկյանն

Զոհրաբ Մնացականյան․ «Ռեժիմ, որը հասարակությանը հասցնում է այն աստիճանի, որ Սաֆարով է հերոսացնում»

«Առավոտ»-ի հետ հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով մեր հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ ընդունելով ԵՄ Ասոցացման համաձայնագիրը հայկական կողմը նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարող է նպաստավոր դիրքերում հայտնվել, նկատեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցով որեւէ ուղղակի կապ չկա ԵՄ-ի հետ ընթացող գործընթացների հետ: «Բայց

ՀՀ ոստիկանապետը` Գյումրու դեղատներում կատարվող ստուգումների մասին

Ինչպես տեղեկացրել ենք՝ Գյումրիում ապրիլի 23-ի կատարված  աղմկոտ սպանությունից հետո  ոստիկանության` Գյումրի գործուղված պարեկապահակային ծառայության  «Հրեշտակներ» խմբի անդամները դեղ գտնելու պատրվակով մտնում ու գաղտնի ստուգումներ էին անցկացնում  դեղատներում: Պատճառը, բնականաբար, այս քաղաքում մեծ տարածում գտած թմրամոլներին հայտնաբերելն  է, ովքեր, դեղատներում վաճառվող սեդալգին դեղամիջոցը խառնելով բենզինի հետ, թմրանյութի նոր ու էժան տեսակ են ստանում: Որ դեղատներում

ՀԱԿ ավագանու թեկնածուն հպարտացավ՝ իրենց հանդիպմանն ավելի շատ մարդ էր եկել, քան «Բարեւ Երեւան» դաշինքինը

Այսօր Էրեբունի վարչական շրջանում ՀԱԿ գործիչներն ու համակիրները քննարկում էին ու իրար հարցնում՝ ինչքան մարդ է մասնակցել Ազատության հրապարակում անցկացված «Բարեւ Երեւան» դաշինքի հանրահավաքին, միմյանց փոխանցում՝ Էրեբունիի իրենց հանդիպմանը ավելի շատ մարդ է եկել: Ավագանու թեկնածու Վլադիմիր Կարապետյանն անգամ իր ելույթում հատուկ անդրադարձ արեց «Բարեւ Երեւան» Դաշինքի հավաքի մասնակիցների թվաքանակին. «Այսօր եւս այլ կուսակցություններ անցկացնում

Աշխատավորների օրվա առիթով Գուրգեն Արսենյանի շնորհավորանքներին ի պատասխան դժգոհություններ հնչեցին

Անցած չորս տարիներին, Երևանի ավագանու առաջին ընտրություններից այս կողմ, գո՞հ են քաղաքացիները իրենց ապրուստից, ունե՞ն արդյոք աշխատանք և արդյո՞ք շատ են նրանք, ովքեր լքել են Հայաստանը: Իր այս ավանդական հարցերն այսօր Արաբկիր համայնքում Մերգելյան ինստիտուտին հարակից շենքերի բնակիչների հետ քարոզարշավային հանդիպման սկզբին հավաքվածներին ուղղեց Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող, ՄԱԿ նախագահ Գուրգեն

Լեւոն Զուրաբյան. «Գալուստ Սահակյանը չի կարողանում ստել՝ առանց հազալու»

Այսօր Էրեբունի վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը խոստովանեց, որ շատ ոգեւորված է վերջին օրերի իրադարձություններով: Ըստ նրա, ամեն ինչ վկայում է այն մասին,  որ կարողանում են շահել երեւանցիների սիրտը, համոզմունքը ՀԱԿ-ի օգտին: Նրա խոսքերով, այս ընտրարշավը հետաքրքիր զարգացումներ է ունեցել. «Այս ընտրարշավի գլխավոր հարցը վերջապես ձեւակերպվեց, այն բանից հետո, երբ

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930