Լրահոս
Օրվա լրահոսը

Հոր գերեզմանի մոտ հայտնաբերել են որդու՝ Եղվարդի ոստիկանապետի դին՝ հրազենային վնասվածքով

Մայիս 02,2013 11:35

Այսօր՝ մայիսի 2-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել քաղաքացի Աբրամ Գեղամյանը, որ իր ղեկավարը՝ Կորյուն Հարությունյանը, երեկ՝ մայիսի 1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, դուրս է եկել աշխատանքի վայրից և մինչև այս պահը չի պատասխանում հեռախոսազանգերին, և նրան գտնելու համար անհրաժեշտ է, որպեսզի որոնողական աշխատանքներին ներգրավվեն նաև փրկարարները:

Այս պահին որոնողական աշխատանքները սկսել են, որը կատարվում է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Հրազդանի և Եղվարդի բաժինների, ինչպես նաև՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզի փրկարարական վարչության և Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցների կողմից:

Ինչպես shamshyan.com -ում հայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Գեղամյանը աշխատում է ոստիկանության Եղվարդի բաժնում, իսկ Կ. Հարությունյանը ոստիկանության Եղվարդի բաժնի պետն է:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ Կ. Հարությունյանի դին հայտնաբերել են իր հոր գերեզմանի մոտ կայանված ավտոմեքենայում՝ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով: Հայտնաբերվել է նաև ատրճանակ, որն ըստ տեղեկությունների, նրա հաշվեցուցակային զենքն է:

Ինչպես նշված վայրից հայտնում է Գ. Շամշյանը, արդեն նշված վայր են ժամանում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները՝ մարզի ոստիկանապետ Գրիշա Բադալյանի գլխավորությամբ, ինպես նաև՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանի գլխավորությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031