Օրվա լրահոսը
Մամուլն այս ընտրություններում անհամեմատ ավելի ազատ է. «Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայության ղեկավար
Նախագահական ընտրությունների նախաշեմին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը բացառիկ հարցազրույցների շարք իրականացրեց՝ հյուրընկալելով նախագահի գրեթե բոլոր թեկնածուներին, այդ թվում՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանին։ Օրեր առաջ էլ նրա հյուրն էր ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Հ. Թամրազյանը բավականին սուր հարցադրումներ հղեց նրանցից յուրաքանչյուրին և վստահաբար կարելի է ասել, որ հանրությունն այդ հարցազրույցների միջոցով լսեց այն,
Իշխանությունները մտադիր են մինչեւ վերջ խաղարկել հայրիկյանադայի այս տրագիկոմեդիան
Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ այս ընտրություններում Սերժ Սարգսյանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է ոչ թե սովորական՝ ընտրակեղծիքներով լի վիճելի վերարտադրություն, այլ աննախադեպ, համոզիչ եւ անվիճարկելի հաղթանակ։ Դեռեւս քարոզարշավի մեկնարկից առաջ եվրոպական դիտորդական առաքելության ներկայացուցիչները մտահոգություն հայտնեցին, որ այս ընտրություններում հանրությունը բավարար հետաքրքրություն չի ցուցաբերում, քանի որ բացակայում է իրական մրցակցային ընտրապայքարի հեռանկարը։
Գողություն կատարողը հայտնաբերվել և ձերբակալվել է
Փետրվարի 14-ին, ժամը 12.00-ին, «Հրազդան ՋԷԿ» ԲԲԸ-ից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 05.00-ից 09.00-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոարտադրամասի պահեստի պատուհանի ճաղավանդակը տեղահան անելով և պատուհանը բացելով` պահեստից գողացել են գունավոր մետաղներ պարունակող էլեկտրական շարժիչների փաթույթալարեր` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1952 թ. ծնված Ռոբերտ
Շվեդ գոլֆիստուհին շարունակել է խաղալ սեւ սարդի մահացու խայթոցից հետո
24-ամյա Դանիելա Հոլմկվիստը զսպվածության եւ ինքնատիրապետման հրաշք է գործել: Գոլֆի Ավստրալիայի բաց առաջնությունում մարզուհին ոտնաթաթին սուր ցավ է զգացել: Նրան խայթել էր մեջքին կարմիր բծով սեւ սարդը, որի թույնը մահացու է: Դանիելան այդ մասին տեղեկացրել է շրջապատի մարդկանց եւ, չսպասելով շտապ օգնությանը, գնդակի պատվանդանի սուր հատվածով բացել է վերքը եւ թույնը դուրս թափել: Երբ բժիշկները
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով
Փետրվարի 14-ին, ժամը 17.05-ին, ոստիկանության Ապարանի բաժնի և անձնագրային խմբի ծառայողները Ապարանի առաջին ատյանի դատարանի շենքի մոտից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Համլետ Գ.-ին, որը 2004 թ. փետրվարի 9-ից ՌԴ Թաթարստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով: Համլետ Գ.-ն կալանավորված է: ՀՀ ոստիկանություն
2012-ին 70 լրագրող է սպանվել, 330-ը` ազատազրկվել
2012 թվականին իրենց մասնագիտական պարտքը կատարելիս 70 լրագրողներ են սպանվել, 330-ը հայտնվել են ճաղերի հետեւում: Մահացածների թվում սիրիական հակամարտությունը լուսաբանող լրագրողներ կան, սակայն զոհվածների հիմնական մասը հետաքննող լրագրողներ են, որոնք փորձել են անդրադարձ կատարել կոռուպցիային եւ քրեական հանցագործություններին։ Իրավապաշտպանների վկայությամբ` սպանված լրագրողների թիվը նախորդ տարի ավելացել է նաեւ այն պատճառով, որ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը
Եղեգնաձորցին՝ Բագրատյանին. «Փողոց սրբելով՝ մարդը կբերի արյան փո՞ղ կմուծի» (Տեսանյութ)
Հրանտ Բագրատյանը խոստացավ նախագահ դառնալու դեպքում հիվանդանոցներին վազեցնել հիվանդների հետեւից «Ես 2-րդ կարգի հաշմանդամ եմ: Պետությունն ինձ տալիս է 26 հազար դրամ աշխատանքի թոշակ: Ես չեմ կարում քայլեմ՝ ոչ ոտ ունեմ, ոչ թեւ: Խոշորացույցը դնես՝ չես կարա մի հատ տեղ գտնես, որ վիրահատած չլինի: Հույս ունեմ մենակ Աստծուց»,- Եղեգնաձորում այսպես նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին դիմեց
Վարդան Ղուկասյան. «Ծառագետների հետ պատրաստ ենք օգնել տարբերելու ծառերի տեսակները»
Ի պատասխան փետրվարի 12-ին ձեր կայքում հրապարակված «Վարդան Ղուկասյանի ստեղծած արխիվում փաստաթուղթ չկա, ընկուզենու այգում էլ՝ընկույզի ծառ» վերտառությամբ նյութի, պարզաբանենք, որ Գյումրու քաղաքապետարանում՝ արխիվի համար առանձնացված սենյակում, պահվել և արխիվացվել են քաղաքապետարանի բոլոր, այդ թվում նաև 2008 թվականի փաստաթղթերը: Սենյակը եղել է կահավորված, տեղադրված են եղել համապատասխան դարակներ և պահարաններ: Ցավում ենք, որ ոմանց կարծրացած անիրազեկությունը
Անդրիասի հացադուլը 4 միլիոն արժի
Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թարմացրել է նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ մուտքագրված գումարի վերաբերյալ տեղեկատվությունը։ Նախորդ տվյալները, որ հրապարակել ենք երկու օր առաջ, փետրվարի 8-ի դրությամբ էին, երեկվանն արդեն՝ փետրվարի 13-ի։ Երեք աշխատանքային օրերի ընթացքում թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հիմնադրամ մուտքագրած գումարն ավելացել է մոտ երեք միլիոն դրամով, Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրամ մուտքագրվածը՝ 10 միլիոնով։ Եթե փետրվարի
Հայերից լավագույնը Զավեն Անդրիասյանն էր
Մոսկվայում ավարտվել է նաեւ «Aeroflot Open» շախմատային փառատոնի արագ շախմատի մրցաշարը: Մրցանակային եռյակը կազմել են Ռուսաստանի ներկայացուցիչները՝ Յան Նեպոմնյաշչին՝15,5 միավոր, Պյոտր Սվիդլերը՝14,5 եւ Ալեքսանդր Գրիշչուկը՝ 14,0: Մեր հանրապետության ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Նա 12,5 միավորով բավարարվել է 15-րդ հորիզոնականով: Այսօր մեկնարկում է նոկաուտ համակարգով մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացուցիչ չունի: Աշոտ
Հրանտ Բագրատյան. «Սերժ Սարգսյանին փոխանցեք մեր շտաբի համարը, թող զանգեն»
Նույնիսկ ասում են՝ շատ խելոք բաներ է ասում Բագրատյանը, այսինքն, քիչ է մնում ասեն՝ արի բթամիտ բաներ ասա, որ ավելի մեծ վարկանիշ չունենաս։
Սկզբունքն անփոփոխ
Երկուշաբթի կկայանան Հայաստանի պատմության մեջ վեցերորդ նախագահական ընտրությունները: Նախընտրական այս քարոզարշավը առնվազն արտաքուստ բավական խաղաղ էր՝ չհաշված, իհարկե, թեկնածուներից մեկի նկատմամբ խորհրդավոր մահափորձը: Մնացած դեպքերում բռնության հատուկ դրսևորումներ, լրատվամիջոցների գործունեության սահմանափակումներ և նախագահական նախորդ բոլոր ընտրություններին հատուկ այլ երևույթներ չարձանագրվեցին: Սակայն դա ոչ թե ժողովրդավարության մակարդակի աճի և իշխանությունների բովանդակային կերպարանափոխման հետևանք էր, այլ քաղաքական
ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ նախընտրական ընթացքը
Չնայած Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության հետ չհամաձայնված բազմաթիվ նախկին ՀԱԿ-ականներ են ՀԱԿ-ական այլոց կողմից դավաճաններ ու ականներ հորջորջվում, շատերս ենք հիշում, որ անցյալ տարի Ազատության հրապարակում հրապարակ նետված քաղաքագիտական վերլուծությունն իսկապես սառը ցնցուղ էր շատ ու շատ արմատականների և իրական հեղափոխականների համար: Այդուհանդերձ, փորձենք վերանալ հեղափոխականության ու հակահեղափոխականության տրամադրություններից և փորձենք հասկանալ այն, ինչ տեղի ունեցավ
Արցախում շարունակվում են Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները (Տեսանյութ)
Արցախի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում շարունակվում են հայազգի լեգենդար զորավարներ Ա.Սուվորովի և Վ.Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները, որոնք համակարգում է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: ՈՒսումնարանի ստեղծման գաղափարը պատկանում է բարերար Լևոն Հայրապետյանին, ով ծագումով արցախյան Վանք գյուղից է: Հենց նա էլ ստանձնել է ծրագրի ֆինանսավորումը: Ինչպես հայտնել է Արկադի Տեր-Թադևոսյանը «Արցախում Սուվորովի և Մադաթովի անվան
20 միլիոն դրամի ոսկեղենի գողության մեջ մեղադրվողը գողության հոդվածով արդարացվեց
Պետական մեղադրողը պահանջել էր 8 տարվա ազատազրկում Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Էդուարդ Քոսակյանին մեղադրանք էր առաջադրվել , որ նա 2010թ. սեպտեմբերի լույս 12-ի գիշերը, ժամը 03.30-ի սահմաններում, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով նախնական համաձայնության է եկել ինքնությունը չպարզված անձանց հետ, որից հետո մուտքի դուռը երկաթյա գործիքների գործադրմամբ դեֆորմացնելու միջոցով ապօրինի մուտք է
«Նաիրիտը» պատասխանում է Հրանտ Բագրատյանին
Փետրվարի 14-ին, Կենտրոն ՀԸ «Ուրվագիծ» հաղորդաշարի ընթացքում, պատասխանելով հեռուստադիտողի «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերությանը վերաբերող հարցին, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը թույլ է տվել կոպիտ սխալ, տեղեկացնելով, որ Նաիրիտը չի կարող վերագործարկել քլորոպրենային կաուչուկի ստացման բութադիենային եղանակը, քանի որ խորհրդային իշխանության տարիներին բութադիենը Հայաստան էր բերվում Սումգաիթից, իսկ հիմա, հայտնի պատճառներով, այդ ճանապարհի վերականգնումը բացառվում է:
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Բերդաշեն գյուղի միջհամայնքային ավտոճանապարհը և Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ
Ի՞նչ հոգեվիճակում են թեկնածուները
Նախագահի թեկնածուների հոգեբանական վիճակը մեր համաքաղաքացիներին հետաքրքրում է նույնքան, որքան՝ նրանց ծրագրերը։ Օրինակ՝ Սերժ Սարգսյանի սոցիալ-տնտեսական խաղաղ վերլուծությունները մեր համաքաղաքացիներից մեկը բնորոշում է իբրեւ Հայաստանի հետ կապ չունեցող. «Ինքը հիմա այլ երկրում ա ապրում, այլ մոլորակում»։ Պարույր Հայրիկյանը երեւանցիներից մեկի կարծիքով դեռ բավական տեղ ունի չմեծամտանալու։ Րաֆֆի Հովհաննիսյանի հոգեբանական կերպարը մեր համաքաղաքացիները վերլուծում են հաճույքով՝
Սիսիանցի. «Ես խորին զզվանքս եմ հայտնում մարզպետ Սուրեն Խաչատրյանին» (Տեսանյութ)
Սիսիանում Սյունիքի մարզպետից գոհ չեն Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում Հրանտ Բագրատյանի քարոզարշավի մասնակիցների մեկը հանկարծ սկսեց պարոն Բագրատյանի ելույթից հետո բարձր-բարձր բղավել ու կոչ անել մարդկանց, որ պատերի տակ չկանգնեն բողոքեն. «Էսօր եկել ա պահը՝ առա՛ջ գնացեք» : Aravot.am-ի հետ զրույցում սիսիանցին վստահեցրեց, որ իրեն ճնշում են. «Մեր օլիգարխները մեզ ճնշում են: 66 տարեկան
Սերժ Սարգսյանը Թորոս գյուղում անհաջող հումո՞ր արեց, թե՞ խոստովանություն
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը վերլուծում է նախագահի` Թորոս գյուղում «թվեր խփելու» մասին արած հայտարարությունը Անցած շաբաթ Շիրակի մարզի Թորոս գյուղում «Շիրակի ձմեռ» տոնակատարության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը ԳԱԼԱ հեռուստաընկերության լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս կգնահատի իր շանսերը Շիրակի մարզում, որտեղ սովորաբար նախապատվությունը տալիս են ընդդիմադիր թեկնածուներին, ինքա՞ն ձայն կհավաքի, նախագահն պատասախանել էր. «Ես միշտ Շիրակի մարզում
Նահանջ՝ 80-րդ հորիզոնական
ՖԻՖԱ-ն հրապարակեց ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման փետրվար ամսվա ցուցակը: Նախորդ ամսվա համեմատությամբ Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 80-րդ հորիզոնական: Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարի «B» խմբում մեր մրցակիցներն զբաղեցնում են հետեւյալ տեղերը: 5. Իտալիա, 22. Դանիա, 26. Չեխիա, 48. Բուլղարիա, 149. Մալթա: Իսկ լավագույն տասնյակն ըստ հաջորդականության կազմել են Իսպանիան, Գերմանիան, Արգենտինան,
Լույս տեսավ «Հարցուպատասխան» քաղաքակրթական հանդեսի 2-րդ համարը
«Առաջին համարը միշտ հայտնություն է, իսկ 2-րդը կայացման հայտ»,-այսօր Մաշտոցի պուրակում կայացած «Հարցուպատասխան» քաղաքակրթական հանդեսի 2-րդ համարի շնորհանդեսի ժամանակ նշեց հրապարակախոս, հայագետ Նազենի Ղարիբյանը: Նրա պնդմամբ ընտրել են Մաշտոցի պուրակը այն պատճառով, որ նա դարձել է քաղաքակրթական զարթոնքի խորհրդանիշ, իսկ հանդեսը ինքը նվիրված է քաղաքին. «Հանդեսի նպատակը քաղաքային մշակույթ ձեւավորելն է, որը քաղաքական գիտակցության, ամենատարական
Րաֆֆի Հովհաննիսյան. «Սերժ Սարգսյանը պարկեշտ մարդ է եւ ունի բարոյականության նվազագույն պաշար»
Թեկնածուն բարձրագույն հարգանք է տածում Հրանտ Բագրատյանի նկատմամբ Արմաշում Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի անդամները Aravot.am-ի հետ զրույցում պատմում էին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ներկայացուցիչներն այնտեղ աշխատում են իրենց դեմ, հիշեցնում են, որ Հրանտ Բագրատյանը ՀՀՇ-ի հետ կապ ունի եւ նման բաներ: Մենք Րաֆֆի Հովհաննիսյանին խնդրեցինք պարզաբանել, թե ինչո՞ւ են ընդդիմադիր երկու թեկնածուներն աշխատում իրար
«Խի ես 5000-անոց տատի՞կ եմ» (Տեսանյութ)
ՀՀԿ-ի հայտնի տատիկը վստահ է, որ Սերժ Ազատիչը իրեն ապահով, բարեկեցիկ ծերություն կպարգեւի «Այ ողորմելի, ողորմելի, դրա՞ համար ես վզիդ գցել էդ շարֆը, էդ պոլի շորը»,- այսօր կառավարության շենքի դիմաց ժամանակ առ ժամանակ նյարդայնացած պտտվում եւ իրենց բարկությունը ՀՀԿ-ի հայտնի տատիկի՝ տիկին Սուսաննայի վրա էին փորձում թափել ցուցարարները: Ոստիկաններից մեկը մոտեցել եւ տատիկի հետ ջերմ
«Չեկիստական ռեցիդիվ, կոպիտ սխալ՝ անկախ հայրենիքի կողմից»․ Ազատ Արշակյան
Փետրվարի 8-ին Պարույր Հայրիկյանը, Ռազմիկ Մարկոսյանը, Ազատ Արշակյանը, Շահեն Հարությունյանը, Վալտեր Մելիքյանը, Բագրատ Շահվերդյանը, Գագիկ Առաքելյանը, Նորիկ Մարտիրոսյանը, Սուրեն Մելիքյանը, Վարդան Հարությունյանը հայտարարություն էին տարածել, որում փաստել են, որ խորհրդային շրջանում քաղաքական բանտարկյալների դատավճիռները այսօրվա իշխանություններից չեն կարողանում ստանալ: «Առավոտ»-ի հետ զրույցում Ազատ Արշակյանը նշեց, որ այն ժամանակվա խիստ պետության պայմաններում անգամ այդ դատերը դռնբաց են
Վլադիմիր Հակոբյանը, Լեւոն Արոնյանն ու Էլինա Դանիելյանը ցախը թեւի տակ էին գալիս մարզումների
Խոսելով Հայաստանում այսօրվա շախմատային բացառիկ ձեռքբերումների մասին՝ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի (ՀՇՖ) փոխնախագահ Հովիկ Խալիկյանը «Նովոստի» մամուլի ակումբում լրագրողներին պատմեց, թե ինչ պայմաններում էին մեր առաջատարները մարզվում 90-ականների մութ ու ցուրտ տարիներին: «Միաժամանակ համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող եւ աշխարհի թիմային չեմպիոն: Այսպիսի ֆենոմենալ արդյունք աշխարհի ամենահզոր գերտերություններն անգամ չունեն ու դեռ երկար ժամանակ չեն ունենա: Իսկ
Грузиа Онлайн. Սերը վտանգված է Հայաստանում
«Գելափ» կազմակերպությունը յուրօրինակ հետազոտություն է արել՝ փորձելով ոչ միայն հասնել սիրո էության խորքերը, այլև գտնել նրա կապը ազգային, տարիքի, փողի և տնտեսական առումներով: Գրում է «Գռուզիա օնլայն» պարբերականը: Հետազոտությունն անցկացվել է 136 երկրներում, որտեղ մասնագետները մարդկանց հարցրել են. «Երկվա օրդ սիրառա՞տ էր»: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանը ամենա «ոչ սիրառատ» երկիրն է, այն
USA Today. «Հայաստանը փորձում է օգնել Սիրիայի հայ փախստականներին»
Սարգիս Ռշտունին Հալեպից փախել է մեկ ամիս առաջ, բայց չի կարողանում մտքից հանել իր տեսածները: Գրում է «Յու Էս Էյ թըդեյ» թերթը՝ անդրադառնալով Հայաստանում սիրիահայերի խնդրին: «Ես ընկերոջս հետ էի, երբ կրակոցներ լսեցի, – պատմում է Ռշտունին, – արագ էր՝ վայրկյան առ վայրկյան, ձայնը գնալով մոտենում էր, ես տեսա մասսայական կրակոցներ, մարդիկ վազում էին»: 30-ամյա


















































