Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտը» պատասխանում է Հրանտ Բագրատյանին

Փետրվար 15,2013 10:20
nairit

Փետրվարի 14-ին, Կենտրոն ՀԸ «Ուրվագիծ» հաղորդաշարի ընթացքում, պատասխանելով հեռուստադիտողի «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերությանը վերաբերող հարցին, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը թույլ է տվել կոպիտ սխալ, տեղեկացնելով, որ Նաիրիտը չի կարող վերագործարկել քլորոպրենային կաուչուկի ստացման բութադիենային եղանակը, քանի որ խորհրդային իշխանության տարիներին բութադիենը Հայաստան էր բերվում Սումգաիթից, իսկ հիմա, հայտնի պատճառներով, այդ ճանապարհի վերականգնումը բացառվում է:

 Տեղեկացնում ենք, որ Նաիրիտի համար բութադիենը երբևէ չի բերվել Սումգաիթից, քանի որ հետազոտությունների արդյունքում պարզվել է` այն քլորոպրենային կաուչուկի ստացման համար որակի բավարար հատկանիշներ չունի:

1979թ-ից սկսած, երբ Նաիրիտում գործարկվել է բութադիենային տեխնոլոգիայով կաուչուկի ստացման հոսքագիծը, բութադիենը բերվել է Ռուսաստանի Նովոկույբիշևսկ քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանից` մինչև 1992թվականը:

Պարոն Բագրատյանի տվյալներն իրականությանը չեն համապատասխանում, և այսօր միջազգային մրցույթի ներկայացված «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ արդիականացման և վերագործարկման» ծրագիրը ներառում է բութադիենային եղանակով քլորոպրենային կաուչուկի արտադրության վերականգնման շատ իրատեսական հնարավորությունը:

 «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ

հասարակայնության և ԶԼՄ-ների

հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728