Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյան. «Ծառագետների հետ պատրաստ ենք օգնել տարբերելու ծառերի տեսակները»

Փետրվար 15,2013 11:01

Ի պատասխան փետրվարի 12-ին ձեր կայքում հրապարակված «Վարդան Ղուկասյանի ստեղծած արխիվում փաստաթուղթ չկա, ընկուզենու այգում էլ՝ընկույզի ծառ» վերտառությամբ նյութի, պարզաբանենք, որ Գյումրու քաղաքապետարանում՝ արխիվի համար առանձնացված սենյակում, պահվել և արխիվացվել են քաղաքապետարանի բոլոր, այդ թվում նաև 2008 թվականի փաստաթղթերը: Սենյակը եղել է կահավորված, տեղադրված են եղել համապատասխան դարակներ և պահարաններ: Ցավում ենք, որ ոմանց կարծրացած անիրազեկությունը քաղաքապետարանում առկա գույքի, ինչպես նաև ընկուզենու և մրգատու այգիների գոյության վերաբերյալ, նոր առիթ է դառնում նրանց կողմից ինչ-որ անհեթեթ մտքերի արտահայտման համար:

Այսքանից հետո պարզ չէ, թե ամիսներ շարունակ քաղաքապետարանում կատարվող գույքագրումը ինչ նպատակ ունի և ինչ է պարզել:

Նշենք նաև, որ համապատասխան ծառագետների հետ, պատրաստ ենք ուղեկցել և ցույց տալ ընկուզենու և մյուս բոլոր նորատունկ այգիների գտնվելու վայրերը քաղաքում և օգնել տարբերելու ծառերի տեսակները:

 Վարդան Ղուկասյանի գրասենյակի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728