Լրահոս
Օրվա լրահոսը

«Խի ես 5000-անոց տատի՞կ եմ» (Տեսանյութ)

Փետրվար 14,2013 22:50

ՀՀԿ-ի հայտնի տատիկը վստահ է, որ Սերժ Ազատիչը իրեն ապահով, բարեկեցիկ ծերություն կպարգեւի

«Այ ողորմելի, ողորմելի, դրա՞ համար ես վզիդ գցել էդ շարֆը, էդ պոլի շորը»,- այսօր կառավարության շենքի դիմաց ժամանակ առ ժամանակ նյարդայնացած պտտվում եւ իրենց բարկությունը ՀՀԿ-ի հայտնի տատիկի՝ տիկին Սուսաննայի վրա էին փորձում թափել ցուցարարները: Ոստիկաններից մեկը մոտեցել եւ տատիկի հետ ջերմ զրուցում էր:

Aravot.am-ի հարցին, որ կանայք այդպես ձեզ էին դիմում, լսեցի՞ք, ձեզ ասում էին, որ 5000 դրամ են տվել, ՀՀԿ-ի շարֆը գցել եք վզներիդ, եկել եք՝ կինը պատասխանեց. «Ո՞վ, էդ կանա՞յք, էդ տորիչելյան դատարկ գլուխնե՞րը: 5000 դրամ եթե ինձ փող են տվել, իմ տունը սեւ տարի գա: Եթե իրանք եկել են այ սենց՝ ծամոնը գցած բերանները, հավաքվել են՝ ոչ ուրախանան կյանքում»-անիծեց տատիկը եւ  հագուստը բարձրացնելով՝ առաջարկեց խուզարկել իրեն եւ հայտնաբերել 5000 դրամը:

«Ուրեմն էդպես ա, հա՞: Խի ես 5000-անոց տատի՞կ եմ: Ես աշխատել եմ: Ես որ ուսանող եմ եղել, սխտորը հացին եմ քսել կերել եմ, բայց դասի եմ գնացել: Սխտորով, եռացրած ջրի մեջ հաց եմ փռթել՝ կերել եմ ու թելի գործած կոշիկով դպրոց եմ գնացել, հասկացա՞ք: Ու գերազանցիկ եմ սովորել, եղա՞վ»,- բղավում էր տիկին Սուսաննան:

Մեր հարցին՝ այսօրվա ձեր դերը, ձեր կոչերը, որ Սերժ Ազատիչը ամենալավ նախագահն է՝ այս ցույցերի ֆոնին ի՞նչ են նշանակում, տատիկը պատասխանեց. «Էտի նշանակում ա, որ իմ գործող նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը, որը երկիրը տանում ա դեպի ապահով Հայաստան, պետք է ընտրվի եւ աշխատի, վե՛րջ»:

Մենք հիշեցրինք տատիկին, որ Սերժ Սարգսյանը 5 տարի առաջ խոստացել էր ձեր հասակի կանանց համար ապահով եւ բարեկեցիկ ծերություն: Մեր հարցին՝ դուք հիմա ունե՞ք ապահով եւ բարեկեցիկ ծերություն, կինը վստահեցրեց, որ այո, կանի: Նա հիշեցրեց, որ երկրում ոչ մի գործարան չի գործում. «Ոնց քանդեցին երկիրը: Ո՞վ էր ասել՝ ամբողջ երկիրը հոսանքազրկեին, հը՞: Ես ամեն ինչից քաջ տեղյակ եմ, հասարակ լոգիկա: Ես ամեն ինչից տեղյակ եմ, բոլորի կաշին դաբաղանից գիտեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728