Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը` Սերժ Սարգսյանին շնորհավորելու մասին

 Անարդար ընտրությունների դեպքում նա իշխանությունների հետ համագործակցությունը  բացառում է   Փետրվարի 11-ին Իջեւանում Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրեցինք. «Դուք ասացիք, որ Սերժ  Սարգսյանը  վարչական ռեսուրս է օգտագործում, եթե նա  նախագահ  ընտրվի, կշնորհավորե՞ք»: Նախագահի թեկնածուն ասաց. «Ես  հնացած, թեկուզ սրտաբաց, պրոֆեսիոնալ   հարցերի՝ հնացած,  չեմ պատասխանում, որովհետեւ ես արդեն ասել եմ՝ եթե լիներ ազատ, արդար, դե յուրե ընտրություն, ես

Ինչո՞ւ է քավոր Հարութի որդին պատռել Վարդան Ղուկասյանի եղբորորդու գլուխը

Եվ ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցել «Օպտավոյի Տիկոյի» դստեր հարսանիքին     Ինչպես տեղեկացրել էինք,  կիրակի  օրը գլխի վնասվածքով Գյումրու նորաբաց  բժշկական կենտրոն էր  տեղափոխվել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորոդին` Նիկոլայ Ղուկասյանը: Հիվանդանոցում մեկ ժամ  մնալուց հետո  շտապել էր դուրս  գրվել` ոստիկանությանը տված ցուցմունքում հայտնելով,  որ  իրեն ոչ մեկը չի խփել, այլ գլխին սառույցի կտոր

143 լրագրող «Նա/Նե»-ին նյութ էր ներկայացրել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Մոսկվայի տանը կայացավ Նա/Նե մրցանակաբաշխությունը: Այն կազմակերպվում է արդեն հինգերորդ տարին եւ այս անգամ 143 լրագրողի ավելի քան 250 աշխատանք մրցել են 7 անվանակարգում` հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, ռադիոնյութ, առցանց հոդված, հանրային թղթակցություն/բլոգ, ֆոտո ռեպորտաժ, առևտրային գովազդ: Մրցույթը կազմակերպում է Երեւանում Բրիտանական խորհուրդը եւ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Մրցանակաբաշխությունից առաջ մամլո

Հայ-վրացական հարաբերությունները պարկեշտ են՝ անկախ նրանից, թե որ կուսակցություններն են ղեկավարում

«Առավոտ»-ի զրուցակիցը՝ Վրաստանի խորհրդարանում իշխող մեծամասնության՝ «Վրացական երազանք-Հանրապետականներ» ֆրակցիայի ղեկավար Դավիթ Բերձենիշվիլին անդրադարձավ փետրվարի 11-ից մեկնարկած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Վրաստան կատարած այցին եւ հայ-վրացական հարաբերություններին: Ըստ ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրության՝ երեկ տեղի են ունեցել Էդվարդ Նալբանդյանի եւ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի բանակցությունները, որոնց ընթացքում շարունակվել է մեկ ամիս առաջ Երեւանում սկսված երկխոսությունը

Անդրիաս Ղուկասյանը չի կասկածում Հայրիկյանի ազնվությանը (Տեսանյութ)

«Որեւէ հիմք չունեմ կասկածանքի տակ դնելու Հայրիկյանի ասածները: Ինքը անցել է փորձությունների մեծ ճանապարհ եւ մեր երկրի այն քաղաքացիներից է, որը հստակ գիտի՝ ինչ է նշանակում պայքար, հայրենասիրություն: Բարձր եմ գնահատում Հայրիկյանի այսօրվա հայտարարությունը»,- Aravot.am-ին ասաց նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով Պարույր Հայրիկյանի պնդումներին, թե ՍԴ-ից ընտրությունները հետաձգելու իր դիմումը հետ է վերցրել Ա. Ղուկասյանի

Րաֆֆի Հովհաննիսյանը բանավեճի է հրավիրում Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

«Ժառանգության» առաջնորդը՝ Սերժ Սարգսյանին՝ «Իզուր է իր վրա վերցնում» Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ժառանգություն»  կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Լոռիում էր: «Ամենակարեւորը ժողովուրդն է, Հայաստանի քաղաքացին: Փետրվարի 18-ին հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին Վանաձորից մինչեւ Գյումրի, մայրաքաղաք Երեւանից մինչեւ ամենահեռավոր գյուղը 20 տարվա ընթացքում առաջին անգամ տոնելու է մեր երկրի հաղթանակը»,-այսպես սկսեց իր խոսքը

Բագրատյանի շտաբի վրա հարձակման մանրամասները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր հարձակում է տեղի ունեցել ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի շտաբի վրա: Քիչ առաջ նոր հեռախոսազանգով պարոն Բագրատյանին տեղեկացրին, որ հարձակումը տեղի է ունեցել Ներքին Դվինի շտաբի վրա: Գյուղապետի տեղակալն իր թիմով պոկել է Հրանտ Բագրատյանի պաստառները: Երբ շտաբի աշխատակիցները միջամտել են, նկատել են, որ անկարգները պոկում են հենց միայն պարոն

Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները

Այսօր կայացավ Բրիտանական խորհրդի ավանդական «Նա/Նե» մրցանակաբաշխությունը: Հայտնի են դարձել մրցանակակիրները: Նրանք են. Հեռուստատեսային նյութ անվանակարգ Այս անվանակարգում իրենց աշխատանքներն էին ներկայացրել 25 լրագրող: 1.Առաջին մրցանակիր Նաիրա Մարտիկյան «Ինտերնյուս» հասարակական կազմակերպություն «Եվրոպական հեռանկար» հաղորդաշար 2. Երկրորդ մրցանակակիր Ժաննա Ուլիխանյան CivilNet.am ինտերնետային հեռուստատեսություն «Հայաստանը մեկ օր առանց կանանց» CivilՄուլտ հաղորդաշար https://civilnet.am/2012/03/10/armenia-without-women/   3. Երրորդ մրցանակակիր Արման

Կիրո Մանոյան. «Եթե զիջած լինեինք՝ Թուրքիան շատ հանգիստ կքներ այսօր»

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում հյուրընկալվել էր ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Քննարկվում էր վերջին ամիսների ընթացքում Ստամբուլում հայերի նկատմամբ իրականացված բռնությունների հարցը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիայում հասունացող հայատյացության ու հակահայկականության համատեքստում: Պարոն Մանոյանի խոսքերով՝ Թուրքիայում կատարված այս վերջին իրադարձությունները իրականում դրսևորումն են Թուրքիայում առկա ընդհանրապես այլամերժության, բայց նաև

Ծովինար Նազարյանը Երեւան մեկնած վկայի մասին. «Կարո՞ղ է բանջարի է գնացել»

 Դատարանը որոշեց  վկային բերման ենթարկել Լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով  դատավարության փետրվարի 12-ի նիստում դատավոր Սամվել Մարդանյանը ընթերցեց  ոստիկանության Հրազդանի բաժանմունքից ստացված գրությունը, որտեղ նշվում է, թե որպես վկա դատակոչված  Համլետ Աղամիրյանը փետրվարի 4-ին Հրազդանից մեկնել է  Երեւան, նրա գտնվելու վայրը հարազատներին հայտնի չէ, նրա հետ  հեռախոսային կապ չկա: «Կարո՞ղ է  բանջարի է գնացել»,-հարցրեց  տուժողի

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը ՀՀ ոստիկանությունում

Փետրվարի 12-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին։ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության բարեփոխումներին և նշեց, որ կառույցի աշխատանքն ավելի թափանցիկ ու հրապարակային է դարձել, ինչն արժանանում է հանրության համապատասխան արձագանքին։ Ոստիկանության պետը նկատեց, որ տեսանելի է առաջընթացը անձնակազմին ժամանակակից աշխատանքային պայմաններով ու տեխնիկայով ապահովելու գործում, ընթացքի մեջ

Խորհրդակցություն ոստիկանությունում

Փետրվարի 12-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Խորհրդակցության սկզբում Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց Կոտայքի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանին, ով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական օրհնությամբ փետրվարի 1-ից առաջնորդական իր ծառայությանը համատեղ ստանձնել  է ՀՀ ոստիկանության հոգևոր պատասխանատուի պաշտոնը: Ոստիկանության պետը համոզմունք հայտնեց, որ Վեհափառ

«Չեմ ուզում վերադառնալ, ուզում եմ Հայաստանում մնալ». -ասում է պարսկահայ Ալեքս Թարվերդին

Վերջին մեկ տարին Հայաստանն ուսումնասիրող Ալեքս Թարվերդիի սիրած զբաղմունքը լուսանկարչությունն է, ավելի ստույգ` կենդանիների և բնության մեջ ներդաշնակության պահեր գտնելը: Մասնագիտությամբ աշխարհագրագետ, սիրած զբաղմունքով` լուսանկարիչ 23-ամյա Ալեքսը ծնվել և ապրել է Լոնդոնում պարսկահայերի ընտանիքում: Սակայն ուրախությամբ է պատմում է, որ մեկ տարի է, ինչ «Դեպի Հայք» հիմնադրամի կամավորական ծրագրով տեղափոխվել է Հայաստան և ապրում է

Նախախորհրդարանը Հադրութում հանրահավաքով նշեց Արցախյան շարժման 25-ամյակը

2103 թ. փետրվարի 12-ին Հադրութում տեղի ունեցավ Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված հանրահավաք: Հադրութի մշակույթի տան դիմացի հրապարակում հավաքված հանրության առջև ելույթ ունեցան Արցախյան շարժման ակունքներում կանգնած մարդիկ, որոնք ընդգծեցին Միացման գաղափարի արդիականությունը և այն ի կատար ածելու անհրաժեշտությունը: Հանրահավաքը վարում էր շարժման առաջամարտիկ, Նախախորհրդարանի անդամ Էմիլ Աբրահամյանը: Նա ներկայացրեց 25 տարի առաջ նույն օրը՝ փետրվարի

Աշխարհի ամենաերկար դահուկի երկարությունը 534 մետր է

 2008թ.-ին Շվեդիայում պատրաստվեց 534 մետր երկարությամբ աշխարհի ամենաերկար դահուկը, որը թույլ տվեց 1043 դահուկագնացների սահել նշված դահուկով: Առաջին հանրագիտարանը փորձել է ստեղծել Պլատոնի զարմիկ Սփեյզիփուսը Աթենքում` մոտ մ.թ.ա. 370 թ.-ին: Մինչև 1961 թ. անչափահաս դերասանների համար սահմանված էր հատուկ Օսկար. Օսկար լավագույն անչափահաս դերասանի համար անվանակարգում:   Աստերոիդները թեև չափով և զանգվածով զգալիորեն զիջում են

Газета. «Աքրամ Այլիսլի. գեղարվեստական գործը որպես քաղաքական մանիֆեստ են քննարկում»

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին, որը իր «Քարե երազներ» վեպի համար ադրբեջանում դավաճան է համարվել, քանի որ գրքում հայերին դրական է բնութագրել, «Գազետա» թերթին տված հարցազրույցում նշել է, որ ինքը միշտ հանդես է եկել Ադրբեջանին ու Հայաստանին հաշտեցնելու կոչով. «Սակայն պետական քաղաքականությունը կարծես դեմ է դրան: Ղարաբաղի հարցը լուծելու համար հիմք է պետք, պետք է, որ

Վարդան Ղուկասյանի ստեղծած արխիվում փաստաթուղթ չկա, ընկուզենու այգում էլ` ընկույզի ծա՞ռ

 Սամվել Բալասանյանը  շարունակում է դժգոհել նախորդ քաղաքապետից Այսօր Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ ավագանու հերթական  նիստը, որի ժամանակ քննարկվեցին տարբեր հարցեր` քաղաքապետարանի վարչական շենքի առաջին հարկը վարձակալությամբ տրամադրելու ու ճաշարան հիմնելու, Արտավազդ Փելեշյանին, որպես կինոմատոգրաֆիայի ոլորտում հեղինակավոր մարդու, հանդիսավոր կերպով  պարգևատրելու, ավագանու կազմից տարբեր տեսակի հանձնաժողովներ ստեղծելու և այլնի մասին: Նշենք, որ ի տարբերություն նախորդ տարվա

«Սուրմալու- Իգդիր» հայրենակցական միությունը սատարում է Սերժ Սարգսյանին

«Սուրմալու Իգդիր»  հայրենակցական  միության  համաժողովի ընթացքում հայտարարություն է ընդունվել ՀՀ նախագահի ընտրություններում սատարել գործող նախագահ Սերժ   Սարգսյանին:  Ընդունված հայտարարության մեջ արձանագրված է. «Անկախության  դժվարին, պայքարով լի ճանապարհին Սերժ Սարգսյանը ստեղծել է իր օրինակելի կենսագրությունը, եղել է Արցախյան հերոսամարտի առաջամարտիկներից, հետագայում միջազգային բոլոր ատյաններում Արցախյան հարցի արդարացի լուծման համար պայքարող անկոտրում  մարտիկը, դիվանագետը, պետության ղեկավարը: Մեծ

Հարձակվել են Հրանտ Բագրատյանի շտաբի աշխատակցի վրա

Այս պահին մենք Հրանտ Բագրատյանի հետ մեկնում ենք Եղեգնաձորից Արարատ: Հրանտ Բագրատյանը քիչ առաջ տեղեկություն ստացավ, որ հարձակվել են այնտեղ իր շտաբի աշխատակցի վրա, պոկել շտաբի վրայից նախագահի թեկնածուի լուսանկարները: Հրանտ Բագրատյանը որոշեց խմբով մեկնել այնտեղ՝ պարզելու թե ինչ իրավունքով են նման բան արել եւ ինչու: Մանրամասները՝ շուտով:   Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ  

406.71 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Փետրվարի 12-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.71 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.7 դրամ:

«Գնամ անեմ բարություն, հոգիս հասնի արքայություն». Ինչպես նշել Տյառնընդառաջը և որն է տոնի խորհուրդը

Դեռևս հեթանոսական շրջանում, Տյառընդառաջի օրը եղել է շվոտը: Այն չար  հոգի է, որին մայրերը իրենց փեշերով փորձել են հեռացնել տնից, ասելով` շվոտ դուրս, մարդ` ներս: Այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ասաց նկարչուհի Լուսիկ Ագուլեցին:  Տիկին Լուսիկը, լինելով նկարչուհի, փորձել է վերականգնել  շվոտի կերպարը: « Մարդիկ գիտեն անունները, սակայն  չեն իմանում կերպարները և ահա ես

Բագրատյանը՝ սիսիանցիներին. «Ես միակ մարդն եմ, որ եղել է իշխանության մեջ ու անարատ է»

Նախագահի թեկնածուն վստահեցնում է, որ պինդ կանգնած է ու գնալու է մինչեւ վերջ «Սերժ Սարգսյանին ասել եմ, ախպեր, խոսք ես տվել, որ կյանքը երկու անգամ կբարելավվի: Այստեղ կա՞ մեկը, որի կյանքը երկու անգամ լավացել է: Ես կարող եմ խոսք տալ, որ երկու անգամ չէ, բայց 65%-ով կյանքը կլավանա»,-այսօր Սիսիանում նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն այսպիսի խոստում

Ամփոփվեց SATTO ծրագիրը

Այսօր էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ SATTO` «Աջակցություն Հայաստանի Հնարապետության էկոնոմիկայի նախարարության ԵՄ ծրագրերի բաժնին` Twinning & TAIEX   գործառույթների իրականացմանը» ծրագրի արդյունքների ամփոփումը: «Ծրագիրը տեւել է չորս տարի: Առաջին փուլը տեւել է երկու տարի, մենք ավելացրել ենք եւս երկու տարի: Ծրագրի  նպատակն էր ՀՀ-ում բարձրացնել իմացությունը ԵՄ-ի կողմից ներդրված աջակցության գործիքներին, դրանց իրականացման ժամկետներին, ընդհանուր առմամբ`

Սուրեն Խաչատրյանը Բագրատյանից շուտ մտել է Սիսիան (Տեսանյութ)

Հրանտ Բագրատյանի քարոզարշավը Սիսիանում հսկում էին ոստիկաննեերը «Բագրատյան ջան, քու խելքի վրա չենք կասկածում, ծրագիրդ լավն է: Բայց ո՞նց էդ ծրագիրդ պիտի բռնի գործին: Արածն ու գրածը  չի համապատասխանում իրար»,- այսօր Սիսիանում Հրանտ Բագրատյանի քարոզարշավի ժամանակ սիսիանցիներից մեկը՝ Սենիկը, այսպիսի հարց ուղղեց նախագահի թեկնածուին: Հրանտ Բագրատյանն ի պատասխան խորհուրդ տվեց. «Դե էդ դեպքում Սերժ Սարգսյանին

Iain Dale. «Հիշելով Հայաստանի Կարինե Ղազինյանին»

«Երբ մի քանի տարի առաջ գնացել էի Հայաստան, հանդիպեցի մի քաղաքական գործչի, ում անունն էր Կարինե Ղազինյան, այդ ժամանակ նա Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալն էր և նա մեծ ազդեցություն թողեց ինձ վրա», – գրում է «Իան դեյլ» պարբերականի հրապարակման հեղինակը և հիշում իր արած գրառումը Կարինե Ղազինյանի մասին, որտեղ գրել էր. «Նա իմ հանդիպած

Հովսեփ Խուրշուդյանը զարմացրեց ոստիկանության աշխատակցին

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը ընտրացուցակներում 600 կրկնվող անուն է բացահայտել: Այսօր «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը  դժգոհեց, որ իրենց  առաջարկը՝ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները տրամադրելու վերաբերյալ, մերժում են տրամադրել. «Այսկերպ քաղաքացիները կկարողանային վերահսկել, որ երկրից բացակայածները չկարողանան քվեարկել: Իշխանությունները հետեւողականորեն մերժեցին: Նախորդ Ընտրական օրենսգրքում կար  հնարավորություն, որոշ դեպքերում դա բացահայտել, տնօրինել այդ տեղեկությունները:  Այժմ քաղվածք

Ստոմատոլոգները 20-40 %-ով գները բարձրացրել են

«Թող զբաղվեն, մենք էլ կփակենք մեր կլինիկաները, թող իրանց մտերիմները գան տարածքը վերցնեն՝ սաունա բացեն»: Ստոմատոլոգիական որոշ կլինիկաներ իրենց ծառայություններն արդեն 20-40 % թանկացրել են: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հաստատեցին մայրաքաղաքի մի քանի ստոմատոլոգիական կենտրոնների ղեկավարներ: Մեր հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` օրերս արած այն հայտարարությանը, թե «ով թանկացնի, նրանցով 

Ի՞նչ է զգուշացրել Սերժ Սարգսյանը Հայրիկյանին՝ հիվանդասենյակ այցելությունների ժամանակ

«Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես 60-ին մոտ մարդը կարող է օրվա մեջ մի քանի անգամ տրամագծորեն հակառակ կարծիքներ արտահայտել»,- «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն այսպես պատասխանեց  Aravot.am-ի հարցին, թե որն է Պ. Հայրիկյանի քայլերի տրամաբանությունը: Ըստ քաղաքագետի՝ ժամանակը կգա և Հայրիկյանը կտա այդ պատասխանը: Ռ. Մեհրաբյանի փոխանցմամբ՝ Հայրիկյանի քայլերը քաղաքական բացատրություն չունեն:

Գալուստ Սահակյան. «Ինձ կարող են չհավատալ» (Տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահը` երիտասարդ քաղգործիչների եւ մտավորականների մասին

Նորածիններին «բարուրելը» երեխաների մոտ խնդիրներ է առաջացնում (Տեսանյութ)

Հայաստանում իրականացվող 5 սկրինինգային ծրագրերի շնորհիվ մեր պետությունը հետագայում միլիոններ է խնայում. Այսօր առողջապահության նախարարությունում հրավիրված կլոր սեղան քննարկման ժամանակ ներկայացնելով սկրինինգային ծրագրերը, ոլորտի պատասխանատուները նշեցին, որ սկրինինգի միջոցով վաղ շրջանում հայտնաբերվում են այնպիսի հիվանդություններ, որոնք ժամանակին բուժման դեպքում կանխում են հետագա հաշմանդամությունները եւ պետության ու ընտանիքի համար առողջ մարդ են «պատրաստում»: 2005 թվականից Հայաստանում

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031