Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը բանավեճի է հրավիրում Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Փետրվար 12,2013 21:27

«Ժառանգության» առաջնորդը՝ Սերժ Սարգսյանին՝ «Իզուր է իր վրա վերցնում»

Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ժառանգություն»  կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Լոռիում էր:

«Ամենակարեւորը ժողովուրդն է, Հայաստանի քաղաքացին: Փետրվարի 18-ին հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին Վանաձորից մինչեւ Գյումրի, մայրաքաղաք Երեւանից մինչեւ ամենահեռավոր գյուղը 20 տարվա ընթացքում առաջին անգամ տոնելու է մեր երկրի հաղթանակը»,-այսպես սկսեց իր խոսքը այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ:

Անդրադառնալով ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի` նախօրեին իր հասցեին հնչեցրած որոշ արտահայտություններին, Րաֆֆի Հովհանիսյանը նշեց, որ իր խոսքերը ՀՀ նախագահն իզուր է իր վրա  վերցրել:

«Մի քանի բանի եմ ես ուզում  անդրադառնալ, ես չեմ ուզում դա  միջնորդավորված անել, եւ հենց հիմա, որպեսզի միջնորդավորված չլինի, ես իրեն հրավիրում եմ երկուստեք հրապարակային բանավեճի, ուղիղ եթերով բանավիճենք»:

Մանրամասները`  տեսանյութում:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Եթե սս-ը իր վրա չվերձնի, ապա մնում է Հռոմի պապը, որը լսելուն պես անմիջապես հրաժարական
    տվեց:

  2. քաղաքացի says:

    Տենց լավ չի, Րաֆֆի: Ասա՝ կներեք, էլ չեմ անի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728