Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Խաչատրյանը Բագրատյանից շուտ մտել է Սիսիան (Տեսանյութ)

Փետրվար 12,2013 17:33

Հրանտ Բագրատյանի քարոզարշավը Սիսիանում հսկում էին ոստիկաննեերը

«Բագրատյան ջան, քու խելքի վրա չենք կասկածում, ծրագիրդ լավն է: Բայց ո՞նց էդ ծրագիրդ պիտի բռնի գործին: Արածն ու գրածը  չի համապատասխանում իրար»,- այսօր Սիսիանում Հրանտ Բագրատյանի քարոզարշավի ժամանակ սիսիանցիներից մեկը՝ Սենիկը, այսպիսի հարց ուղղեց նախագահի թեկնածուին: Հրանտ Բագրատյանն ի պատասխան խորհուրդ տվեց. «Դե էդ դեպքում Սերժ Սարգսյանին ընտրեք՝ ոչ գրում ա, ոչ էլ անում ա: Սենիկ ջան, ես ինչ գրել եմ՝ անելու եմ: Ես դա անող եմ, էսքան կարող եմ ասել»:

Բնակիչներից մեկն էլ հետաքրքրվեց կենսաթոշակներից: Նա հիշեց, որ գործող նախագահը նախորդ ընտրություններում եկել է Սիսիան ու նախընտրական խոստում տվել` թոշակը դարձնել 70 հազար դրամ, չի արել. «Հիմա դու դառնում ես նախագահ, ո՞նց պիտի բարձրացնեք»: Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Ես դրա համար էլ եկել եմ, ասում եմ էլի՛ չի անելու: Հիմա՛ էլ չի անելու»: Նա բացատրեց, թե ինչպես է պայքարելու օլիգարխիայի, կապիտալի արտահանման դեմ, բյուջեի մուտքերն ավելացնելու ու կենսաթոշակները ավելացնելու:

Սիսիանում լսել են, որ Հրանտ Բագրատյանը վարչապետ եղած ժամանակ հայտարարել է, որ «մեզ գյուղատնտեսություն պետք չի»: Նախագահի թեկնածուն հերքեց. «Սենիկ ջան, այդպես չի եղել»: Խոսքը նախկին պատգամավոր Խաչիկ Սաֆարյանի հետ զրույյցի մասին է՝ Իրանից ներկրվող սպիրտի եւ խաղողագործության մասին, որի ժամանակ Հրանտ Բագրատյանն ասել էր, որ եթե Իրաննի սահմանը պիտի փակենք, որ սպիրտ չներկրվի, այդ գնով պետք չի, ավելի լավ է խաղողագործությունը փակենք:

Սիսիանցիներն ասում էին, որ Սիսիանը բաժանված է երկու մասի. կեսը Րաֆֆի Հովհաննիսյանին է ընտրում, կեսը՝ Հրանտ Բագրատյանին: Չնայած դրան, Սիսիան մտնելուն պես փակցված է մեծադիր ցուցանակ, թե «Սիսիանցիները սատարում են Սերժ Սարգսյանին». «Սիսիանցիների թեկնացուն Սերժ Սարգսյանն է» եւ այլն:

Ի դեպ, Սիսիանում ասում էին, որ Հրանտ Բագրատյանի այցելությունից կես ժամ առաջ Սիսիանում է եղել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Իսկ պարոն Բագրատյանի՝ Սիսիանում քարոզարշավի ընթացքում հետեւում էին ոստիկանները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728