Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը` Սերժ Սարգսյանին շնորհավորելու մասին

Փետրվար 12,2013 23:02

 Անարդար ընտրությունների դեպքում նա իշխանությունների հետ համագործակցությունը  բացառում է

 

Փետրվարի 11-ին Իջեւանում Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրեցինք. «Դուք ասացիք, որ Սերժ  Սարգսյանը  վարչական ռեսուրս է օգտագործում, եթե նա  նախագահ  ընտրվի, կշնորհավորե՞ք»: Նախագահի թեկնածուն ասաց. «Ես  հնացած, թեկուզ սրտաբաց, պրոֆեսիոնալ   հարցերի՝ հնացած,  չեմ պատասխանում, որովհետեւ ես արդեն ասել եմ՝ եթե լիներ ազատ, արդար, դե յուրե ընտրություն, ես կշնորհավորեի ցանկացածի եւ կընդունեի ցանկացածից շնորհավորանք: Ես  նաեւ ասել եմ, որ ես վերջնական դատավորը չեմ, մի շաբաթ մնացել է այս ընտրությունների ավարտին, եւ արդեն ակնհայտ է ադմինիստրատիվ ռեսուրսից մինչեւ պետական շենքերի չարաշահումներ, ուսուցիչների ցուցակագրում, դպրոցների չարաշահում, զինվորների ուղղորդում: Այդ ամեն ինչը ցուցանում է, որ մենք գնում ենք հերթական անազատ, անարդար ընտրությունների եւ տվյալ դեպքում, ես բազմաթիվ անգամ ասացի, որ համագործակցությունը բացառվում է»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728