Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանը չի կասկածում Հայրիկյանի ազնվությանը (Տեսանյութ)

Փետրվար 12,2013 21:47

«Որեւէ հիմք չունեմ կասկածանքի տակ դնելու Հայրիկյանի ասածները: Ինքը անցել է փորձությունների մեծ ճանապարհ եւ մեր երկրի այն քաղաքացիներից է, որը հստակ գիտի՝ ինչ է նշանակում պայքար, հայրենասիրություն: Բարձր եմ գնահատում Հայրիկյանի այսօրվա հայտարարությունը»,- Aravot.am-ին ասաց նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով Պարույր Հայրիկյանի պնդումներին, թե ՍԴ-ից ընտրությունները հետաձգելու իր դիմումը հետ է վերցրել Ա. Ղուկասյանի առողջական վիճակը հաշվի առնելով:

Մեր հարցին, չե՞ք կարծում, որ Հայրիկյանի որոշումը քաղաքական էր ու այլ պատճառով է դիմումը հետ վերցրել, բայց ձեր առողջական վիճակով է պայմանավորում, պարոն Ղուկասյանը կրկնեց, որ չի կասկածում Հայրիկյանի ասածներին:

«Իհարկե,  եթե ինքը հետ չվերցներ դիմումը,  ես պատրաստ էի հացադուլը շարունակել այնքան ժամանակ, մինչեւ նոր ընտրություններ նշանակվեին: Իհարկե, իմ կարծիքով դա ավելի ժամանակ կտար քաղաքացիական շարժումներ ծավալելու համար: Բայց դա պարոն Հայրիկյանի իրավունքն էր»,- շարունակեց պարոն Ղուկասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728